Երևան
12 °C
«Հայաստանի պատմություն» գրքաշարի 2 և 3-րդ հատորները նախատեսվում էր հրատարակել մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը, սակայն հստակ չէ՝ արդյոք նպատակը հնարավոր կլինի իրագործել, թե՝ ոչ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Աշխատանքները ընթացիկ փուլում են: Այսինքն՝ պատրաստվում ենք: Լույս տեսնելը… մի քիչ դժվարանում եմ որոշակի ժամկետ ասել, որովհետև դեռ տպագրական ծախսի հովանավորներ այս պահի դրությամբ չկան»,-ասաց նա:
Գրքի առաջին՝ այս տարվա մարտին լույս տեսած Մեծ Հայքի պատմական «Հայոց ձոր» գավառը ներկայացնող հատորը հրատարակելու համար օգտագործվել են նախնական բաժանորդագրությունից ստացված միջոցները, սակայն, ինչպես նշում է Սամվել Կարապետյանը, բաժանորդագրությունից ստացված գումարը չի կարող փակել բոլոր ծախսերը:
«Բաժանորդագրությունը ծախսի մոտավորապես 24-25 տոկոսն էր փակել, և մենք հովանավոր գտանք, բարեբախտաբար: Հիմա փորձից ելնելով՝ մինչև վստահ հովանավոր չգտնենք… բաժանորդագրությունը ուղղակի կողքից թեթևացնում է ծախսը, բայց չի փակում: Դրա համար միայն դրա վրա չենք կարող հույս դնել»,-ասաց հուշարձանագետը:
Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա ըստ Կարապետյանի՝ դեռևս միայն խոստումներ կան:
«Խոստումներ կան Էկոնոմիկայի նախարարությունից, վարչապետից անձնապես, բայց գործնական ոչ մի բան չկա: Ես էլ փորձում եմ հետևել էդ խոստումներին, նամակներով հիշեցումներ և այլն, ոչ մի արձագանք չկա»,-նշեց նա:
Պետական ոչ բավարար աջակցության պայմաններում հենց ֆինանսական սղությունն է, որ իրեն զգացնել է տալիս, այդ պատճառով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ինչպես «Հայաստանի պատմություն» գրքաշարը ստեղծելու, այնպես էլ շատ այլ աշխատանքներ կատարելու համար հաճախ ստիպված է լինում մի ծրագրի համար տրամադրված գումարով իրականացնել մի քանիսը:
«Գիրք ստեղծելը, մենք ստեղծում ենք, որովհետև Մշակույթի նախարարությունից, իհարկե ոչ մասնավոր էդ աշխատանքի համար, բայց ուրիշ մի աշխատանքի համար ունենք ֆինանսավորում և ինչպես «Հայաստանի պատմություն» գրքաշարը, այնպես էլ ուրիշ շատ աշխատանքներ, «Վարձք» հանդեսն ենք հրատարակում և շատ ուրիշ աշխատանքներ, մենք ամենը խցկում ենք տեղավորում ենք նույն բյուջեի մեջ: Այսինքն՝ մի կերպ մենք կարողանում ենք ստեղծել և դրա համար հատուկ ակնկալություններ չունենք, բայց տպագրությունը ի զորու չենք իրականացնել», ասաց նա:
Երբեմն աշխատելու հարցում դժվարություններ են առաջանում ոչ միայն ֆինանսի բացակայության, այլև որոշ տարածքներ, օրինակ Ադրբեջան, մուտք գործելու հնարավորություն չունենալու պատճառով:
«Ուր որ հնարավոր է, գոնե փորձում ենք մուտք գործել: Էս տարի Արևմտյան Հայաստան չկարողացանք ճամփորդել, որովհետև մեր ընկերները, ծանոթները անվերջ այդ տեղերից լուր էին տալիս, որ ճիշտ կլինի, որ չգաք. պատերազմական վիճակ է սկզբունքորեն»,- ասաց հուշարձանագետը՝ հավելելով, որ խնդիր է նաև, որ այնպիսի տարածքներում, ինչպիսին է, օրինակ, Արևմտյան Հայաստանը, շատ հուշարձաններ ոչնչացված են:
Սամվել Կարապետյանը նշեց, որ «Հայաստանի պատմություն» գրքաշարի ստեղծման աշխատանքները կավարտվեն մոտակա 9-10 տարիների ընթացքում: Այն հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:
Գրքաշարը բաղկացած է լինելու 36 հատորից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվելու են գավառի մասին համապարփակ տվյալներ՝ բնաշխարհը, բնակչության քանակը, էթնիկ փոքրամասնությունները, գավառում եղած ծխական ու վանական դպրոցների քարտեզներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT