Հասկացան, որ համը հանել են. Վարուժան Ավետիսյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մասին

26/10/2015 schedule19:00

Ինչպես հայտնի է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ձեւավորվել է «Ընդդիմության միասնական շտաբ», որտեղ միավորվել են «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը: «Ընդդիմության միասնական շտաբ»-ի առաջիկա անելիքների մասին խոսել ենք ՀԽ մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան հոկտեմբերի 23-ին նիստ էիք գումարել, դա Հիմնադիր խորհրդարանի՞, թե՞ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նիստն էր:

-Շտաբի նիստն էր: Կազմակերպական հարցեր ենք քննարկել:

-Դուք ի՞նչ եք որոշել, գնալու՞ եք մարզեր «ոչ»-ը քարոզելու:

-Մենք կոնկրետ հանրաքվեին  մասնակցելու կամ չմասնակցելու քարոզչություն չենք անելու, բայց նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված քարոզչություն ենք անելու: Մեր «ոչ»-ն ենք ասելու, բայց ոչ թե «գնանք, մասնակցենք եւ «ոչ»  քվեարկենք»-ի տրամաբանության մեջ, այլ ուրիշ քայլեր  կատարելու, ժողովրդին համախմբելու, համազգային հանրահավաքի բերելու, միասնաբար որոշումներ կայացնելու եւ հետագա  քայլերով արդեն այսօրվա իրավիճակից դուրս գալու հարցը լուծելու: Այսինքն, ե՛ւ իշխանության հարցը դնելու, ե՛ւՍահմանադրության եւ այլն, եւ այլն:

-Կարո՞ղ ենք ասելու, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը «Ընդդիմության միասնական շտաբ»-ը զբաղվելու է հանրահավաքի համար հասարակությանը մոբիլիզացնելու գործով: 

-Նաեւ կարող ենք ասել:

-ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Ձեր հայտարարությանն ասել էր.« Ի՞նչ է, իրավապահները ձեռքերը ծալած պետք է նստեն, որ մարդկանց անհնազանդության կոչեր անեն և քաշքշուկներ սկսվի սեփական ժողովրդի հե՞տ: Դա թույլ չենք տալու»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Ընդհանրապես ինքը հաճախ փորձում է իրավական հարթության մեջ խոսել, մեկնաբանություներ կատարել, որոնք իրականում հեռու են իրավական չափանիշներից: Դրանիցից մեկն էր, մենք արձագանքեցինք դրան եւ այդ արձագանքից հետո կարծես, թե մի քիչ, գոնե ինֆորմացիոն տիրույթում խելքի եկան  եւ արդեն խոսում են այն մասին, որ՝ «թող գնան, իրենց գործողությունները կատարեն Սահմանադրության շրջանակներում, ով է դեմ եւ այլն եւ այլն»: Այսինքն, իրենք հասկացան, որ համը հանել են, չափն անցել են:

-«Հիմնադիր խորհրդարանը» «սեւ» փորձ ունի, երբ պատրաստվում էիք ապրի 24-ի միջոցառումներին, ձերբակալվեցին ՀԽ-ի կարկառուն ներկայացուցիչները: Մտավախություն չունե՞ք, որ դեկտեմբերին էլ նման սցենար կկրկնվի:

-Նման սցենարի պատրաստ ենք, բայց վախ չունենք: Միտքն ունենք՝ վախը չունենք:

Տիրայր Մուրադյան

Տպել
1937 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ