Երևան
12 °C
Վերջին տարիներին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) դրսեւորում են կրճատման միտումներ:
ՕՈՒՆ-երի զուտ հոսքը 2012թ. կազմել է 488.8 մլն դոլար, 2013թ.` 370.2 մլն դոլար: 2014թ. այն աճել է 3.42%-ով եւ կազմել 382.8 մլն դոլար, ինչը պայմանավորված է եղել «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասի օտարմամբ: Ներդրումները կրճատվել են գրեթե բոլոր ոլորտներում: Բացառություն է կազմում միայն լեռնահանքային արդյունաբերությունը: Նվազման միտում են դրսեւորել նաեւ զուտ օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշները: Օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2012-2014թթ. կազմել է համապատասխանաբար 4.9%, 3,5% եւ 3.5%: Այդ ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որտեղ նույն ժամանակահատվածում ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար 5.2%, 5.9% եւ 7.7%: ՕՈՒՆ-երը 2015թ. 1-ին կիսամյակում կազմել են 64.3 մլն դոլար` նվազելով շուրջ 89,5 մլն դոլարով:
ՕՈՒՆ-երը կարեւոր նշանակություն ունեն ազգային արժույթի համախառն պահանջարկի ձեւավորման, աշխատատեղերի ստեղծման կամ պահպանման, երկիրը գիտելիքներով, փորձով, ղեկավարման հմտություններով հարստացման, արտադրական մշակույթի եւ նոու-հաուների ներդրման համար: Միաժամանակ, ՕՈՒՆ-երը իրենցից ներկայացնում են միջազգային օպերատորների կողմից ուղղակի կապիտալ ներդրումներ ազգային արտադրական կառուցվածքներում: Հենց այդ պատճառով էլ կառուցվածքային քաղաքականության շրջանակներում եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՕՈՒՆ-երի նպատակահարմարությունը պետք է քննարկվի առանձին: ՕՈՒՆ-երի նկատմամբ այդպիսի մոտեցումը հիմնված է դրանց առանձնահատկությունների եւ մի շարք իրական մտավախությունների վրա:
Առաջին, ՕՈՒՆ-երը, ունենալով աշխարհաքաղաքական նպատակներ, ձգտում են վերահսկել երկրի ենթակառուցվածքները` որոշելով դրանց զարգացման ռազմավարությունը, ստացված շահույթի օգտագործման ուղղությունները, տարածաշրջանային միություններում երկրների ինտեգրման քաղաքականությունը: Հետեւաբար, երկարատեւ հեռանկարում պետական տնտեսական քաղաքականության առումով կարող են առաջանալ լուրջ հիմնախնդիրներ: 2015թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարներից 1,64 մլրդ դոլարը կամ 44.7%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Այդ ներդրումների հիմնական մասը կատարվել է Հայաստանի ենթակառուցվածքներում` էլեկտրաէներգետիկա, բնական գազի փոխադրում եւ բաշխում, երկաթուղային տրանսպորտ, բջջային կապ եւ բանկային սեկտոր: Ենթակառուցվածքների վերահսկման միջոցով Ռուսաստանը փորձում է Հայաստանը պահել իր ազդեցության գոտում: Այս տեսանկյունից Հայաստանը լուրջ հիմնախնդիրներ ունի Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցում: Միաժամանակ, նկատելի է նշված ոլորտներում Ռուսաստանի ազդեցության նվազում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նոր իրողություններով եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությամբ:
Երկրորդ, ՕՈՒՆ-երը ձգտում են վերահսկել բնական ռեսուրսների արդյունահանումը եւ դրանց տեղափոխումը համաշխարհային շուկաներ: Հայաստանը չի համարվում բնական ռեսուրսներով հարուստ երկիր: Սակայն մեր երկիրը համեմատաբար հարուստ է գունավոր մետաղներով` պղնձով, մոլիբդենով, ոսկով, ցինկով եւ այլն: 2015թ. 1-ին կիսամյակում իրական հատվածում կատարված ուղղակի ներդրումների 22,5%-ը բաժին է ընկել հենց հանքագործությանը: Այս ոլորտում հիմնական ներդրողներն են Գերմանիան, Ռուսաստանը, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ այլն:
Երրորդ, ՕՈՒՆ-երը ձգտում են մեծ ներքին շուկա ունեցող երկրներ: Այս տեսանկյունից Հայաստանը ՕՈՒՆ-երի համար գրավիչ չի կարող համարվել: Սակայն, որոշ ոլորտներում երկրի բնակլիմայական եւ մարդկային առանձնահատկությունները կարող են այն գրավիչ դարձնել ՕՈՒՆ-երի համար: Օրինակ, կոնյակի արտադրությունը Հայաստանում եւ դրա իրացումը ավանդական շուկաներում կամ ծրագրային ապահովման ոլորտը:
Գոյություն ունեն նաեւ ՕՈՒՆ-երի հետ կապված այլ առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն երկրի ներդրումային քաղաքականության իրականացման ժամանակ: Օրինակ, որոշ դեպքերում ներդրումները կատարվում են պարզապես շուկաներ գրավելու համար: Այդ դեպքում ակտիվը կարող է ձեռք բերվել, բայց հետո փակվել: Որոշ դեպքերում էլ, նույնիսկ եթե ազգային ակտիվը գնած օտարերկրյա ընկերությունը լավ է աշխատում, երկիրը, միեւնույն է, երկարաժամկետ հատվածում աղքատանում է: Եթե կարճաժամկետում ՕՈՒՆ-երը օգնում են բարելավել վճարային հաշվեկշռի հավասարակշռությունը, ապա երկարաժամկետում, շահույթի արտահանմամբ պայմանավորված, դրանք կարող են դառնալ հավասարակշռության խախտման գործոն եւ վճարային հաշվեկշռի ակտիվի տարրից վերածվել պասիվի: Այդպիսով, անհրաժեշտ է գնահատել մի կողմից կապիտալի այսօրվա հոսքը, մյուս կողմից միջոցների ապագա արտահոսքի հնարավոր մեծությունը: Կարեւոր է նաեւ հետազոտել այն քաղաքական մեթոդները, որոնք խթանում են շահույթի վերաներդրումները` կանխելու դրանց արտահանումը:
Ինչպես տեսնում ենք, ՕՈՒՆ-երի հոսքը կանխորոշող վերը նշված առանձնահատկությունները Հայաստանին սահմանափակ հնարավորություններ են ընձեռում: Մյուս կողմից՝ ՕՈՒՆ-երը շատ կարեւոր են Հայաստանի համար` տնտեսական աճի ապահովման տեսանկյունից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Իսկ այսպիսի երկրների տնտեսական աճի համար ՕՈՒՆ-երը էական գործոն են եւ ունեն ավելի կարեւոր նշանակություն, քան զարգացող երկրների մյուս խմբի համար: ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի տվյալների համաձայն՝ 2013թ. ՕՈՒՆ-երի գլոբալ հոսքերը ավելացել են 9%-ով, այն դեպքում, երբ դեպի ծով ելք չունեցող երկրներում դրանց հոսքը նվազել է 11%-ով: Այդպիսի զարգացող երկրները կարողացել են ներգրավել 30 մլրդ դոլար (համաշխարհային ներդրումների 2%-ը), որի երեք քառորդը ստացել են դեպի ծով ելք չունեցող վեց երկրներ, որոնք արտահանում են հանքանյութ: Այս տեսանկյունից անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող երկրի եւ տարանցիկ երկրների միջեւ, իրականացնել տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նախագծեր, միջոցներ ձեռնարկել տրանսպորտային ներդրումների ներգրավման եւ առեւտրային արգելքների կրճատման (այդ թվում՝ ստանդարտների փոխադարձ ճանաչման ճանապարհով) ուղղությամբ: Սակայն ԵՏՄ-ին անդամակցումը խոչընդոտում է Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:
Որոշ «փորձագետներ» պնդում էին, որ ԵՏՄ-ին միանալուց հետո օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում կավելանան: 2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ՕՈՒՆ-երը կրճատվել են 12 անգամ: 2015թ. 1-ին կիսամյակում ՕՈՒՆ-երի ծավալը 46,1%-ով կրճատվել է նաեւ Ռուսաստանում: Ըստ «The Financial Times» թերթի՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում կատարվել են ընդամենը 2,806 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ավելի քիչ, քան, օրինակ, Բոսնիա-Հերցեգովինայում (2,834 մլրդ դոլար): Ռուսաստանում անորոշության եւ քաղաքական բարձր ռիսկերի պայմաններում օտարերկրյա ընկերությունները ձեռնպահ են մնում մասնակցել ներդրումային նախագծերում: Այսինքն, Ռուսաստանն ինքն է ապրում ներդրումային քաղցի պայմաններում եւ, բնականաբար, խոսք չի կարող լինել իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ներդրումային նախագծեր իրականացնելու մասին:
Քննադատությանը չի դիմանում նաեւ այն թեզը, որ Հայաստանում պոտենցիալ օտարերկրյա ներդրողները եւ առեւտրային գործընկերները կարող են շահագրգռված լինել ԵՏՄ շուկա դուրս գալու հեռանկարով: Նախ, ԵՏՄ նկատմամբ ներդրողները զգուշավոր են: Եվ հետո, ԵՏՄ միասնական տարածքը թույլ է տալիս ներդրողին ընտրել արտադրության լոկալացման իր տեսանկյունից հարմար ռազմավարություն: Այսինքն, եթե նույնիսկ նրանց հետաքրքրում է ԵՏՄ շուկան, ապա ավելի նպատակահարմար է արտադրություններ կազմակերպել հենց Ռուսաստանի տարածքում կամ սահմանակից Բելառուսում եւ Հյուսիսային Ղազախստանում, քանի որ արտադրանքի իրացման հիմնական շուկան մնում է Ռուսաստանը: Հայաստանը նույնիսկ ընդհանուր սահման եւ երկաթուղային ուղղակի հաղորդակցություն չունի Ռուսաստանի հետ: Ի վերջո, ցանկացած երկրի ներդրումային միջավայրի գլխավոր սպառնալիքը կոռուպցիան է: Այն կարող է նպաստել ռիսկերի զարգացմանը եւ խոչընդոտել ներդրումների հոսքը: Այս իմաստով թե՚ Ռուսաստանը եւ թե՚ նրանից կախված Հայաստանը ընկղմված են կոռուպցիայի մեջ, հետեւաբար չեն կարող գրավիչ լինել ՕՈՒՆ-երի համար:
Ընդհանուր առմամբ անցած տարիների ընթացքում ներդրումների համար Հայաստանն իրականացրել է «բաց դռների» քաղաքականություն: 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը համարվում է ամենաազատականներից մեկը հետխորհրդային երկրներում: Սակայն, ներդրումային քաղաքականության, մասնավորապես ՕՈՒՆ-երի վերաբերյալ Հայաստանը կոնկրետ մոտեցումներ եւ ռազմավարություն չի ունեցել: Այս տարվա հոկտեմբերի 8-ին կառավարությունը հաստատել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը եւ դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցը: Հատկանշական է, որ առանց այդ հայեցակարգի ընդունման հնարավոր չէ ստանալ 2014թ. Հայաստանի եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրված` «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները:
Բացի այդ, միջոցառումները պետք է համահունչ լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների հետ: Մասնավորապես, այն ենթադրում է առանց արգելքների առեւտրային քաղաքականություն, ինչը հակասության մեջ է մտնում ԵՏՄ կողմից իրականացվող առեւտրային եւ մաքսային հովանավորչական քաղաքականության հետ: Հայեցակարգից բխող միջոցառումները ենթադրում են նաեւ «կանաչ զարգացում», մրցակցային եւ հարկային քաղաքականության այնպիսի միջավայրեր, որոնք անհամատեղելի են ԵՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Պետք է պահպանվեն նաեւ թափանցիկության, առավել բարենպաստության ռեժիմի, ազգային ռեժիմի, ներդրումային արտոնությունների եւ այլ սկզբունքներ, որոնք կիրառման դեպքում հակասելու են ԵՏՄ բլոկի նպատակներին եւ խնդիրներին:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի ՕՈՒՆ-երի ներգրավման հարցում, ինչը ենթադրում է նոր մոտեցումների եւ քաղաքականության մշակում, դրանցից բխող կոնկրետ միջոցառումների եւ նախագծերի իրականացում: Մյուս կողմից, դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանը սահմանափակել է իր հնարավորությունները ՕՈՒՆ-երի ներգրավմանն ուղղված քաղաքականության իրականացման հարցում:
Աշոտ Եղիազարյան
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT