ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը զարմացել է իր ձերբակալությունից

22/12/2015 schedule12:23

Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորքում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով):

Նախաքննական մարմինը երեկ միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու վերաբերյալ, ինչը դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է:

Դեկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԱ ծառայության հաղորդագրություն տարածեց, նշելով, որ ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով:

Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը երեկ մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում եւ հրաժարվել է ցուցմունք տալ: «Վահան Շիրխանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց մինչեւ գործի նյութերին ամբողջական չծանոթանա: Նա որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել, դա եղել է ճանաչողական ցուցմունք, որի ժամանակ իմ պաշտպանյալը հայտնել է, թե հանցավոր խմբի անդամներից ում է ճանաչել: Ում ճանաչել է՝ ասել է, թե երբ եւ ինչպես է ճանաչել: Երկու-երեք մարդու է ճանաչում»,-ասաց պաշտպանը: Հարցին, թե կոնկրետ ո՞ւմ է ճանաչում Շիրխանյանը, Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց, որ խմբի անդամներից մեկի՝ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ ճանաչում է կաթոլիկ եկեղեցու կալանավորված աշխատակցին (խոսքը սույն գործով կալանավորված «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի տնօրեն հայր Անտոնիո ծայրագույն վարդապետ Թոթոնջյանի մասին է,-հեղ.) «Էս գործի մեջ մի քանի տասնյակ մարդ է, քննչական խումբը նպատակահարմար է գտնում, որ Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք լինի, որոշ հարցեր կան պարզելու: Մենք պատրաստվում ենք մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը եւ բոլոր հարցերին պատասխանել»,-ասաց Տեր-Եսայանը:

Մեր հարցին, թե Շիրխանյանի բնակարանի խուզարկությամբ ի՞նչ է  առգրավել նախաքննական մարմինը, պաշտպանը պատասխանեց, որ Շիրխանյանի բնակարանից առգրավվել են համակարգիչներ (հին եւ նոր), նոթատետր, երկու որսորդական հրացան եւ 1 ատրճանակ, որը նրան նվիրել էր Վազգեն Սարգսյանը եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ փաստաբանի, առկա են եղել։  Տիգրան Տեր-Եսայանը փոխանցեց, որ բնակարանից որեւէ անօրինական բան չի հայտնաբերվել:

Վերջինիս ներկայացմամբ՝ Շիրխանյանի համար անսպասելի է եղել իր ձերբակալությունը. խմբին նոյեմբերին են ձերբակալել,  իսկ նրան՝ դեկտեմբեր ամսին, եւ հիմա էլ մեղադրանք է առաջադրվել, ու նա կալանավորել է։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը երեկ դատարան բերվեց ժանը 18:00-ին, նրան ուղեկցում էին քաղաքացիական համազգեստով անձինք: Դատարանում էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը, ինչպես պարզեցինք, սույն գործով քննչական խմբի ղեկավարն է: Նրա միջնորդությունը՝ Շիրխանյանին կալանավորելու վերաբերյալ, դատարանը քննեց մոտ մեկ ժամ:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ պաշտպան Ստեփան Ոսկանյանը կալանավորման որոշումից հետո մեր զրույցում ասաց, որ հնգօրյա ժամկետում բողոքարկելու են դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում. «Մենք հիմնականում շեշտը դրեցինք նրա վրա, որ միջնորդությանը կից որեւէ փաստական տվյալ չկա ներկայացված նյութերում, որ իմ պաշտպանյալը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կամ կխոչընդոտի գործի քննությանը»,-ասաց պաշտպանը: Մեր հարցին, թե գրավի միջնորդություն ներկայացրե՞լ է պաշտպանական կողմը, Ոսկանյանը նշեց. «Ես, ճիշտն ասած, չէի ցանկանա գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նաեւ պարոն Շիրխանյանի կենսագրությունը, նրա հեղինակությունը, անցած ուղին, բայց ամեն դեպքում որոշեցինք նաեւ գրավի միջնորդություն ներկայացնել մեկ միլիոն դրամ եւ ավելի չափով, որը, սակայն, դատարանը մերժեց»: Մեր զրույցում պաշտպանը նշեց, որ  Շիրխանյանին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ (ԿԳԲ-ի պադվալ):

Երեկ զրուցեցինք նաեւ Շիրխանյանի որդու՝ Գեորգիի հետ: Վերջինս նշեց, որ չեն հավատում հոր՝ հանցավոր խմբի անդամ լինելուն: Նա նաեւ փոխանցեց, որ հայրը առողջական խնդիրներ ունի, երկու անգամ վիրահատվել է: Գեորգի Շիրխանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ զինված հանցախումբը վնասազերծվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում կալանավորված անձանց թիվը 29 է: Նախաքննական մարմինը, սակայն, առայժմ պաշտոնապես հաղորդել է միայն 22-ի մասին: «Հանցախմբի» ղեկավարը, ըստ ԱԱԾ-ի, Արթուր Վարդանյանն է. պաշտոնական հաղորդագրության համաձայն՝վնասազերծված խումբը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2784 դիտում

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում