Գաղջ մրցակցություն՝ պեչենու բաղերում

13/02/2016 schedule21:58

Երեկ պարզվեց, որ Հայաստանում տնտեսական մրցակցային հավասար պայմանների ամենամեծ ջատագովը Սերժ Սարգսյանն է: Նա, հասկանում ես, «չի խորշելու» կրկնել, որ մեր երկրի տնտեսական կյանքում պետք է ապահովվեն հավասար մրցակցային պայմաններ:

Ընդ որում, ինչպես երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանը, այդ մասին նա միշտ խոսել է: Որտեղ, երբ, ում ներկայությամբ... Հանրությանը դա հայտնի չէ: Բայց հիմա նայենք, թե ինչպես է երկրի առաջին դեմքի` տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ապահովելու մասին անընդհատ խոսելը արտացոլվում մեր կյանքում:

Այս հարցի պատասխանը շատ հեշտ է ստանալ մեր պաշտոնյաների հետ այդ թեմայով զրուցելուց: Օրինակ, հենց մենաշնորհների հետ անմիջական առնչություն ունեցող գլխավոր պատասխանատուի` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ մենաշնորհների մասին զրույցներից: Նախորդ օրը կառավարության նիստից հետո լրագրողները  կրկին հարցեր ուղղեցին Շաբոյանին մի քանի ապրանքային շուկաներում հաստատված մենաշնորհների մասին: Մասնավորապես՝ բանանի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահը էլի կրկնեց իր հայտնի թեզերը այն մասին, թե այդ շուկա մուտքի խոչընդոտ չկա, ով ուզենա, կարող է բանան ներկրել եւ այլն, եւ այսպես շարունակ: Տնտեսագիտության թեկնածու, երկար տարիներ կենտրոնական բանկում, մաքսային ծառայությունում աշխատած սույն պաշտոնյան, սակայն, տարիներ շարունակ չի կարողանում պատասխանել մի պարզ, շատ պարզ հարցի: Այն է` այդ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի հետ միեւնույն մաքսային տարածքում գտնվող Ռուսաստանի խանութներում բանանը երկու անգամ էժան է, քան Հայաստանում: Ռուսաստանից ապրանք ներկրելը նույնն է, ինչ, ասենք, Գորիսից Երեւան բերելը` չկան մաքսատուրքեր, չկան ձեւակերպումների խնդիրներ... պարզապես բարձում ես բեռնատարը ու տեղափոխում: Ու իր ձեռներեցությամբ հայտնի մեր ազգի եւ ոչ մի ներկայացուցիչ չի ֆայմում գնալ Ռուսաստան, բանանը բարձել բեռնատարը, հասցնել Հայաստան ու վաճառել երկու անգամ ավելի էժան գնով, քան վաճառվում է հիմա ու մեծ եկամուտ ստանալ: Չի կարողանում այս հարցին պատասխանել տնտեսագիտության թեկնածուն: Միայն ասում է, որ շուկա մտնելու խոչընդոտներ չկան: Չի կարողանում պատասխանել, թե ինչու է բանանի ներկրմամբ զբաղվում ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին» ընկերությունը: Միայն ա՛յս ընկերությունը: 

Շաբոյանը նոր «արդարացումներ» է գտել: Չի կարելի, ասում է, պարզ հաշվարկներ անել, բանանը սեզոնային ապրանք է, պետք է ուսումնասիրել, թե որ սեզոնին որ երկրում ինչ արժե, շուտ փչացող ապրանք է...: Բայց ախր ամբողջ խնդիրն այն է, որ բանանը Հայաստանում երկու անգամ ավելի թանկ է ռուսական գներից նույն սեզոնին` հենց հիմա, հենց այս պահին: Իսկ Ռուսաստանից Հայաստան բանանը հնարավոր է ներկրել մի երկու օրում, ոչ ավելին, իսկ բանանի պահպանման ժամկետը մի քանի շաբաթ է: Տնտեսագիտության թեկնածուն, սակայն, հորդորում է պարզ հաշվարկներ չանել:

Շատ լավ, հիմա կատարենք բարդ հաշվարկներ: Այսինքն վերցնենք մի ապրանք, որը սեզոնային չէ, շուտ փչացող չէ, ըստ էության՝ չունի պահպանման ժամկետներ, ու տեսնենք, թե ինչպիսին է այդ շուկայում վիճակը: Խոսքը շաքարավազի մասին է: Այս տարվա հունվարին Երեւանում մեկ կիլոգրամ շաքարավազը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» զեկույցի, արժեր 352 դրամ 20 լումա (էջ 31, տող 116): Նույն հունվարին Մոսկվայի «Աշան» սուպերմարկետների ցանցում շաքարավազի մեկ կիլոգրամը արժեր 273 դրամ, «Պյատորոչկա» ցանցում` 279 դրամ, «Պերեկրյոստոկ» ցանցում` 288 դրամ...: Ընդ որում, խոսքը մանրածախ գնի մասին է, որի մեջ ներառված են բոլոր հարկերը, սուպերմարկետների եկամուտները եւ այլն: Բա սա՞ ինչպես բացատրել: Մի՞թե շաքարավազն էլ է ծառերի վրա աճում ու սեզոնից կախված է բերք տալիս, կամ չի տալիս: Թե՞ ասենք մի քանի օրվա ընթացքում փչանում է` հոտում է, բորբոսնում...: Գուցե դա պայմանավորված է նրանով, որ շաքարի մոնոպոլիան տրված է Լֆիկ Սամոյին, ու հանձնաժողովը իրեն իրավունք չի վերապահում ծպտուն հանել շաքարի շուկայի մասին: Ու դրա համար կարող է պնդել, որ շաքարը աճում է ծառերի վրա կամ այն արդյունահանում են գետնի տակից:

Իսկ բենզի՞նը: Այդ ո՞ր ծառի կամ թփի վրայից են հավաքում բենզինի պտուղները, որ Ռուսաստանից Հայաստան հասնելով՝ գյուղատնտեսական այդ մթերքը թանկանում է 2 անգամ: Այդ ինչի՞ հաշվին: Էլի բորբոսնո՞ւմ է...:  

Մի խոսքով, հենց Շաբոյանի ելույթներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տնտեսության մոնոպոլիզացիան իշխանության վարած «տնտեսական քաղաքականությունն է»: Միջնադարյան կացութաձեւին բնորոշ այս «քաղաքականությունը» ունի միայն ու միայն մի նպատակ` մոնոպոլիաները բաշխել որոշակի անձանց կամ խմբերի միջեւ, ու մոնոպոլիստներից ստվերային հարկեր հավաքել, որոնք կհամալրեն բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հաշիվները: Հաշիվներ, որոնց վրա արդեն հավաքված գումարները թերեւս գերազանցում է Հայաստանի տարեկան բյուջեն: Իսկ որ դրա արդյունքում կկործանվի մի ամբողջ երկիր իր տնտեսությամբ, այդ հաշիվների տերերին բացարձակապես չի հետաքրքրում` նրանք խորապես թքած ունեն նման հեռանկարի վրա: Ամենահետաքրքիրը այն է, որ այս մասին գիտեն բոլորը: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ են մտածում այդ բոլորը, երբ լսում են Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը տնտեսական մրցակցության հավասար պայմանների մասին: Սերժ Սարգսյանը ինչ-որ բան էր ասում «գաղջ մթնոլորտի» մասին, հո չե՞ք մոռացել:

Տպել
2544 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ