Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը ակտիվորեն համաձայնագրեր է ստորագրում Հայաստանում նոր ՋԷԿ-եր կառուցելու վերաբերյալ:
Ընդամենը անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության կողմից Երեւանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին համաձայնագրին, որով վերջինս պարտավորվում է 30 ամսվա ընթացքում շահագործման հանձնել 230 մեգավատ հզորությամբ ՋԷԿ, որի համար պետք է ներդնի շուրջ 215 միլիոն դոլար: Իսկ այս տարվա փետրվարի 4-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Գրեյնջ Փաուեր» ընկերության հետ կնքված համաձայնագիրը, որը նախատեսում է ՋԷԿ-ի կառուցում Վանաձորում: Այն նույնպես պետք է ունենա 230 մեգավատ հզորություն եւ նույնպես նախատեսում է մոտ 220 միլիոն դոլարի ներդրում:
Կարծես թե ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա: Բայց, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի: 2014 թվականի օգոստոսի 14-ին իր թիվ 837-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը ընդունեց մի որոշում, որը վերնագրված է այսպես. «ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ համաձայնագրի հիմնադրույթներին հավանություն տալու մասին»:
Այս համաձայնագրով նախատեսվում է Վանաձորում 13 հեկտար տարածք հատկացնել «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությանը, որը այդտեղ պետք է կառուցեր 540 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան: Ժամանակին այս տեղեկատվությունը չէր իջնում ԶԼՄ-ների առաջին էջերից, լուսանկարներ, հարցազրույցներ...: Այդ նոր կառուցվելիք ՋԷԿ-ը իր արտադրանքը պետք է ամբողջությամբ արտահաներ եւ էլեկտրաէներգիայով սներ վրացական նոր կառուցվելիք «Անակլիա» նավահանգիստը: Կատակ բան չէր` կառուցվելու էր մի էլեկտրակայան, որը զգալիորեն ավելի հզոր էր լինելու նույնիսկ մեր ատոմակայանի գործող էներգաբլոկից: Ներդրումներն էլ տպավորիչ էին` մոտ 600 միլիոն դոլար:
Այն ժամանակ արդեն մամուլում մտավախություններ էին հնչում, թե սա այնքան էլ հեռանկարային ծրագիր չէ: Նման մտահոգությունների հիմք էին տալիս մի քանի կասկածելի փաստեր: Նախ, 2014 թվականին Անակլիայի նավահանգստի կառուցման ծրագրերը առնվազն հետաձգվելու նշաններ էին ցույց տալիս: Խնդիրն այն է, որ այդ նավահանգիստը կառուցելու ջատագովը նախագահ Սահակաշվիլին էր, իսկ ներդրողը` Վրաստանում հայտնի գործարար Թեյմուրազ Կարչավան, որի անվան հետ քրեական պատմություններ էին կապվում: Պակաս կարեւոր չէր նաեւ, որ վերը նշված «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը գրանցված էր օֆշորում: Բայց այս ամենը չէր խանգարում խիստ լավատեսական ռեպորտաժներ պատրաստել «դարի գործարքի» մասին:
Այդ գործարքից անցել է մեկուկես տարի, եւ հիմա այդ 600 միլիոն դոլարի սպասվող ներդրման պատմությունը արդեն մոռացվել է:
Բայց իրավական տեսանկյունից կառավարության վերը նշված որոշումը դեռ գործողության մեջ է: Համենայն դեպս իրավական ակտերի էլեկտրոնային «Arlis.am» շտեմարանում կառավարության այդ որոշումը առկա է, չեղյալ չի համարվել եւ որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ի՞նչն է այստեղ հատկապես ուշագրավ: Դա պարզելու համար պետք է կրկին վերադառնանք «Գրեյնջ Փաուեր» ընկերության հետ կնքված համաձայնագրին: Խնդիրն այն է, որ այս ընկերության հետ կնքված համաձայնագրով նույնպես ՋԷԿ-ը պետք է կառուցվի Վանաձորում:
Իսկ Վանաձորում կա միայն մեկ հարթակ ՋԷԿ կառուցելու համար, եւ դա Վանաձորի` նախկինում գործող ՋԷԿ-ի տարածքն է: Այսինքն ստացվում է, որ կառավարությունը նույն հարթակում ՋԷԿ կառուցելու շուրջ համաձայնագրեր է ստորագրել միանգամից երկու ընկերությունների հետ: Դա շատ նման է վերջերս մեր անշարժ գույքի ոլորտում իրականացված հայտնի մեքենայություններին, երբ մարդիկ ստանում էին նորակառույց շենքում իրենց բնակարանի փաստաթղթերը, իսկ հետո պարզվում էր, որ այդ նույն բնակարանը մի քանի այլ անձանց սեփականություն է:
Այսինքն, եթե «Գրեյնջ Փաուեր» ընկերությունը Վանաձորում սկսի նոր ՋԷԿ-ի շինարարությունը, ապա տեսականորեն կարող է գալ Թեյմուրազ Կարչավան, գրպանից հանի ՀՀ կառավարության հետ ստորագրած համաձայնագիրը եւ հայտարարել, թե դա իր տարածքն է եւ ինքը պետք է այդտեղ ՋԷԿ կառուցի, ընդ որում, երկու անգամ ավելի մեծ ու հզոր, քան պատրաստվում է կառուցել «Գրեյնջ Փաուերը»: Սա, իհարկե, տեսական եւ քիչ հավանական հեռանկար է: Բայց կա մեկ այլ, ավելի հավանական սցենար: Իսկ դա այն է, որ ոչ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգը», եւ ոչ էլ «Գրեյնջ Փաուերը» այդպես էլ չվերադառնան ու ՋԷԿ-ը չկառուցեն:
Նման սպասումների համար կան որոշակի հիմքեր: ՀՀ կառավարությունը մի հատուկ տաղանդ ունի գործ բռնել կասկածելի, մութ պատմությունների մեջ ներքաշված, ոչ թափանցիկ ընկերությունների հետ: Մասնավորապես «Գրեյնջ Փաուերը» անհետ կորած «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգի» պես օֆշորային կազմակերպություն է: Այդ ընկերության հիմնադիրը «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունն է, որը նույնպես օֆշորային ընկերություն է եւ գրանցված է Նեվիս կղզում:
«Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն էլ իր հերթին հանդիսանում է մեկ այլ օֆշորային ընկերություն` «Հանզարդ Թրասթ քոմփանի» անունով: Իսկ վերջինս մասնագիտացած է կասկածելիորեն իրար հետ կապ չունեցող մի քանի ոլորտներում` անշարժ գույք, առողջապահություն, տուրիզմ, շինարարություն, հանքարդյունաբերություն, հիմա էլ էներգետիկա: Անհամբեր սպասում ենք Վանաձորում այս օֆշորային ընկերության կողմից կառուցվելիք ՋԷԿ-ի շահագործմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին
Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել
«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ
«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան
Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ
Անհետ կորած զինծառայողների շրջանում ունենք նույնականացված անձինք, որոնց ծնողները հուղարկավորել են. ՔԿ նախագահ
Յամալում նավթի հորատման հարթակը հրդեհվել ու փլուզվել է. կան տուժածներ. տեսանյութ
Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպանին
Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ
Հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը
Այլևս չեմ կատարում ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Տերտերյան
Լեհաստանը կփակի Կրակովում Ռուսաստանի հյուպատոսությունը. ռուսական կողմն արձագանքել է
Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը
Ի՞նչ բացահայտումներ կան Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականին իրականացրած սպանության փորձի գործից․ մանրամասներ
Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է ավելի քան 50,7 հազար եվրոյին համարժեք 22 մլն դրամ. վարչապետ
Թալանի արքաներին ՀՀ ճակատագիրը երբեք չի հուզել. տվայտվեցին, երբ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձումը. Չախոյան
Անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են, ստուգվել է պապի հեռախոսին ստացված զանգը
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը
Ավտովթար Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած
Գառներին պահ տվեցին գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին
Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ մանրամասներ
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում
Ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից. դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է․ Ալեքսանյան
Կոտայքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել այլ մեքենայի
Կատարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել
Իրար աչքերի մեջ շուտ-շուտ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, խողովակներ. քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ
Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT