Մանվել Մամոյան. ցանկանում եմ 1 տարում «Գինեսի» 10 ռեկորդ սահմանել

25/02/2016 schedule19:28

Մանվել Մամոյանը, ով նախորդ տարվա հոկտեմբերին «Գինեսի ռեկորդ» սահմանեց, ուղղահայաց ձեռքերի վրա 1 րոպե ժամանակահատվածում 27 հենում-ծալում վարժություն կատարելով, պատրաստվում է հերթական ռեկորդներին: Arimtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մոտ մեկ ամսից կստանա սահմանած ռեկորդի սերտիֆիկատը, իսկ մինչ այդ հայտ է ներկայացրել «Գինեսի ռեկորդների» հանձնաժողովին եւ պատրաստվում է փորձել 1 տարում 10 ռեկորդ սահմանել:

«1 տարում «Գինեսի» 10 ռեկորդ սահմանելու ցանկություն ունեմ: Ճիշտ է՝ դա անհնար է թվում, բայց ինձ համար չկան սահմաններ: Վարժություններից 5-ը, որոնք պետք է կատարեմ, արդեն հաստատված են: Մնացածը 5-ի հարցում դեռ սպասում եմ հանձնաժողովի պատասխանին: Դա փաստաթղթային գործընթաց է, որը պետք է պահպանվի, եւ դրանից հետո նոր կկարողանամ պաշտոնապես սահմանել այդ ռեկորդները»,-ասաց նա:

Բացի այս ռեկորդներից՝ մարզիկը վաղուց ցանկություն ունի եւս մեկ շատ բարդ վարժություն կատարելու: Դա դրոշ վարժությունն է, որի ուղղությամբ երկար ժամանակ է, ինչ Մամոյանն աշխատում է:

«Հաջորդ ռեկորդը, որը ցանկանում եմ սահմանել, դրոշ վարժությունն է, որը տարիներ առաջ սահմանել եմ, սակայն ընդամենը 20 վայրկյան անելով: Դա գրանցվել է ընդամենը «Դյուցազնագրքում», իսկ հիմա «Գինեսի ռեկորդ» սահմանելու նպատակ ունեմ: Ընդհանրապես միայն մտածում եմ «Գինեսի ռեկորդներ» սահմանելու մասին: Հայաստանի մակարդակով ռեկորդներ սահմանելու նպատակներ այլեւս իմ առջեւ չեմ դնում, թեեւ ժամանակին սկսել եմ «Դյուցազնագրքում» գրանցվելով»,-ասաց նա:

Ռեկորդը սահմանելու հստակ ժամանակ մարզիկը դեռ չի նշանակել: Առայժմ մարզվում է եւ քանի դեռ 100 տոկոսով պատրաստ չէ եւ վստահ չէ, որ կստացվի, չի ցանկանում ռիսկի դիմել:

«Դեռ հստակ չեմ որոշել, թե երբ եմ դրոշ վարժության ռեկորդը սահմանելու, բայց դա իմ գերնպատակն է: Աշխատելու եմ ամեն գնով շուտ սահմանել այդ ռեկորդը, պարզապես շատ դժվար վարժություն է: Երկար պետք է մարզվեմ, որ այդ արդյունքն ունենամ: Ներկա պահին ինձ աշխարհի ռեկորդից բաժանում է ընդամենը 5-6 վայրկյան, իսկ ռեկորդը 1 րոպե 5 վայրկյան 71 միլիվայրկյան է»,-պարզաբանեց Մամոյանը:

Ընդհանրապես Մանվել Մամոյանն իր առջեւ մեծ նպատակներ է դնում: Նա ցանկանում է բացառիկ ռեկորդներ սահմանել, որոնք շատերին նույնիսկ անհնար են թվում: Աշխատելու է նաեւ դառնալ «Գինեսի» ամենաշատ եւ ամենաբազմազան ռեկորդներ սահմանած մարդը: Վստահ է, որ դա իր մոտ անպայման կստացվի:

«Դա ինձ համար դժվար չի լինի: Վստահ եմ իմ խոսքերի վրա, կարող եմ հեղինակել այդ բոլոր ռեկորդները եւ դառնալ առաջինը՝ ռեկորդների տեսակով եւ քանակով»,-ասաց նա:

Մանվելը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանից: Իր ուժերն է փորձել տարբեր մարզաձեւերում՝ ըմբշամարտ, ձյուդո, սամբո: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3172 դիտում

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները