Ոստիկանությունը պատրաստվում է սադրանք հրահրել Ազատության հրապարակում. Վարուժան Ավետիսյան

26/02/2016 schedule20:53

Ոստիկանությունը պատրաստվում է սադրանք հրահրել Ազատության հրապարակում: Այդ կարծիքին է «Նոր Հայաստան» շարժումը, որ արդեն 87 օր է՝ նստացույց-հավաքներ է անցկացնում հրապարակում:

Շարժման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ընթացքում հայտարարեց, որ այդ սադրանքը կանխելու նպատակով այսօր երեկոյան ժամը 22:00-ին Ազատության հրապարակում կավարտվի «Նոր Հայաստան» շարժման կազմակերպած նստացույցը՝ իր տեղը զիջելով «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ինքնաբուխ ակցիային:

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետարանը սահմանափակել է փետրվարի 25-ից մինչեւ մարտի 25-ը ընկած օրերին «Նոր Հայաստանի» հրավիրած նստացույցը: «Նոր Հայաստանին թույլ է տրվել միայն ցերեկային ժամերին միջոցառում անցկացնել Ազատության հրապարակում: Ուստի, ոստիկանությունը նախաձեռնությանը հորդորել է երեկոյան դադարեցնել նստացույցը:

«Հաշվի առնելով, որ ոստիկանությունում իրավաբանական մտքի եւ առհասարակ մտքի ճգնաժամ կա, ես տեղեկացնում եմ, որ ինչպես որ նախատեսված է լիազոր մարմնի որոշմամբ՝ ժամը 22:00-ին ես ավարտելու եմ իմ կազմակերպած հավաքը, բայց նաեւ տեղեկացնում եմ, որ ինձ դիմել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, նրա ներկայացուցիչները խնդրել են այստեղ գտնվող գույքը, նաեւ պաստառները, որոնք ամբողջությամբ արտահայտում են իրենց գաղափարներն ու նպատակները, օգտագործման իրավունքով թողնել իրենց, որպեսզի իրենք ժամը 22:00-ից մինչեւ 08:00-ն օգտագործեն այս գույքը իրենց հավաքը պատշաճ կերպով անցկացնելու նպատակով»,- հայտարարեց Ավետիսյանը:

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունից Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենց նախատեսած հավաքը կլինի 100 հոգուց պակաս մասնակիցների թվով, ուստի, ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի՝ իրազեկման կարիք չունի: Եղիազարյանը տեղեկացրեց, որ գիշերը Ազատության հրապարակում նախատեսում են քաղբանտարկյալ Գեւորգ Սաֆարյանի գործունեության, քրեական գործի մասին քննարկումներ անցկացնել:

Վարուժան Ավետիսյանն էլ, կարծելով, որ ոստիկանները կարող են Ազատության հրապարակում հերթապահության մնացող քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառել՝ լրատվամիջոցներին խնդրեց գիշերը այնտեղ լինել:

Մի քանի հարց ուղղեցինք Վարուժան Ավետիսյանին.

-Պարոն Ավետիսյան, երեկ երեկոյան «Նոր Հայաստանը» հայտարարություն տարածեց, որ «կեսգիշերին ռեժիմի կողմից կազմակերպված սադրիչ գործողություններ են ակնկալվում Ազատության հրապարակում ամիսներ շարունակ նստացույցի մասնակցող քաղաքացիների նկատմամբ»: Ինչի՞ մասին էր խոսքը: Ինչպե՞ս կանխվեց դա եւ ինչո՞ւ եք կարծում, որ այսօր կլինի:

-Երեկ կանխվեց զուտ այն պատճառով, որ մեր գրագետ գործողությունները եւ իրավաչափ վարքը խախտեցին ոստիկանության պլանները: Իրենք երեկ ամբողջ օրը քննարկել-մտածել են՝ ինչ տարբերակ կարող են գտնել՝ շրջանցելու համար մեր գործողությունները: Չգտնելով որեւէ տարբերակ՝ մնացել են իրենց դավադրական պլանի շրջանակներում՝ անտեսել տարբեր հավաքների առկայությունը եւ փորձել հանրային կարծիք ձեւավորել, թե մեկ հավաք է տեղի ունենում Ազատության հրապարակում, դա անօրինական է, կարող ենք կիրառել օրենքով մեզ տրված լիազորություններ, այդ թվում՝ համակարգված բռնություն ակցիայի մասնակիցների նկատմամբ:

-Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է այդ օրերին արգելվում Ազատության հրապարակում ձեր գործողությունները:

-Իրենք արդեն տեղյակ էին մարտի 1-ի մեր հանրահավաքի մասին: Ենթադրաբար էլ կարող էին իմանալ, որ մարտի 1-ին ակտիվություն կցուցաբերենք: Դա կանխելու նպատակավ փորձել են շուրջօրյա բողոքի առկայությունը վերացնել: Դրա համար իրենց պետք էր պլանավորել, աշխատել, սադրանքներ անել եւ չակերտավոր հիմքեր ստեղծել ինչ-որ գործողություն անելու համար:

-Այսօ՞ր են սպասվում այդ սադրանքները:

-Երեկ էլ էին սպասվում, այսօր էլ են սպասվում: Այսօրվա հայտարարությունից առավել քան ակնհայտ է, որ նման բան լինելու է: Իրենք դարանակալ գազանի նման սպասում են, թե երբ, որ պահն է ավելի հարմար, որ կարողանան իրենց պլանը իրագործել:

Տպել
2918 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ