Երևան
12 °C
Մասնագիտությամբ բանասեր եւ բանաստեղծ Արամայիս Մնացականյանն արդեն չորս տարի աշխատում է մաշտոցյան այբուբենը խմբագրելու ուղղությամբ: Առաջարկում է պարզեցնել լեզուն, ընդհուպ մինչեւ խոսել ու գրել ոչ այնպես, ինչպես հիմա` այդ ճանապարհին կրճատելով այբուբենի տառերի քանակը:
Նա կարծում է՝ ոչ ավելի, ոչ պակաս 28 տառը կարող է լիուլի բավական լինել` ներկայիս 39-ի փոխարեն եւ որ լեզվի ու ժողովրդի շահերից է բխում, որ այբուբենից հանվեն «Ե ե», «Ձ ձ», «Յ յ», «Պ պ», «Ջ ջ», «Ռ ռ», «Տ տ», «Ու ու», «Ք ք», «Եվ և», «Ֆ ֆ» տառերը: Այդ տարբերակի կիրառելիությունն ու արդյունավետությունը բանաստեղծը ստուգել է իր պոեզիայի մեջ:
Ի դեպ, ավելորդ տառերից ձերբազատված լեզուն պետք է կոչվի արերեն, իսկ նորացված այբուբենը «Արէն Աբէն» կամ «Աբէն»: Հենց այդ ավելորդ ու անհիմն տառերն են, ըստ մեր զրուցակցի, արեւելահայերենը բերել եռաստիճան բաղաձայնային համակարգի՝ անջրպետելով արեւմտահայերենից:
Արամայիս Մնացականյանը, որը նաեւ արերեն անուն ունի՝ Արակ, համոզված է, որ դարերի ընթացքում զարգացած ու հղկված բանավոր խոսքը ճիշտ կերպով չի արտահայտվել գրավոր խոսքում եւ դրանք իրարից շատ են հեռացել: «Գրավորը, ի վերջո, ծնվել է բանավորից: Եթե ծնվել ես բանավորից, բարի եղիր հնարավորին չափ հավատարիմ, ճշգրիտ լինել»,- ասում է նա: Ու հիմա բանասեր Մնացականյանը փորձում է մոտեցնել դրանք:
«Այն այբուբենը, որ ի սկզբանե մեզ ներկայացրին որպես մաշտոցյան, արդեն խնդիր ուներ, բոլոր լեզվաբանները դարերի ընթացքում ընդունել են՝ «ու» պարզ ձայնավորը ճիշտ չէ արտահայտված այդ այբուբենում: Իմ առաջարկած այբուբենը այսօր ինձ համար գործածելի եւ կիրառելի է որպես 28 տառերի համակարգ, չնայած չորս տարվա ընթացքում այն անցել է կրճատվելու մի քանի փուլ եւ այսօր վերջնական է: 11 տառ պակասել է, եւ դա ինձ չի խանգարում այս այբուբենով պոեզիա ստեղծել»,- շարունակում է նա:
Արերեն իր բանաստեղծություններում Արակը, օրինակ, «ոսկեփետուր» բառը գրում է «օկսէփէթոր», վերծանելը՝ «վէրծէնոմ», հայրը»՝ «հէր» կամ «աթ», «սրտումը»՝ «սիրթոմ», «մայրակոչը»՝ «մէրակճ»: Ընդ որում, նրա ոտանավորներում շատ քիչ են հանդիպում մեզ ծանոթ ուղղագրությամբ ու հնչողությամբ բառեր:
Արամայիս Մնացականյանը գոհունակությամբ բացատրում է, որ նոր այբուբենի կիրառության ժամանակ նաեւ մաղվելու է արերեն դարձած հայերենի բառապաշարը: Բայց մի՞թե լեզվի հարստությունը լավ բան չէ: Փոփոխությունների ջատագով բանաստեղծի կարծիքով՝ բնավ էլ չէ: «Մեր բառապաշարը որ հասցրել ենք 127, 130, 270 հազարի, անգլերենի բառարանում ընդամենը 50 հազար բառ կա, ինչպես է, որ անգլերենը 50 հազար բառով աշխարհ է գրավել, մեզ պետք է 270 հազար բառ հորինել, որ լեզուն կոչենք ճոխ»,- չի համաձայնում Արակը:
Ու թեպետ նա, ըստ էության, նոր լեզու է առաջարկում՝ իր բանավոր ու գրավոր դրսեւորումներով, իսկ այբուբենը փոփոխելուց հետո էլ ձեռնամուխ պետք է լինել քերականական ու ուղղագրական բազմաթիվ այլ փոփոխությունների, փոխարենը հուսադրում է ֆինանսական միջոցների ու նաեւ ժամանակի ակնկալվող խնայողությամբ: Նաեւ պատմում է մի դրվագ՝ Բեռնարդ Շոուի հետ կապված.
«Սա ազգային մեծ ու պատմական ծրագիր է, որի մի մասը շահավետ բիզնեսի տարր ունի: Ինձ համար բիզնեսը ոչ թե որոշակի գործողություն է, այլ մարդկային մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական պոտենցիալի գործադրում: Հիմա սա ինչքանով է բիզնես ծրագիր. եթե ես գործածում եմ 28 տառով այբուբենը, ես արդեն հրաժարվում եմ 11 տառի ավելորդ գրությունից, համակարգչով ավելորդ տպելուց, իսկ 11 տառի խնայողությունը պայմանականորեն եմ ասում, այսօր մեր ազգին կարող է տալ տարեկան 11 միլիարդ դոլարի խնայողություն: Իսկ ամեն մի տառի գրությունը եւ արտասանությունն էլ արդեն մեր կյանքի իմաստով կտա խնայողություն, որ մենք ավելորդ հնչյուններ չենք արտաբերի եւ չենք կիրառի: Կա այսպիսի մի պատմական փաստ, պատերազմից հետո Բեռնարդ Շոուն դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ առաջարկելով պարզեցնել անգլերենը: Եվ հիմնավորումները, իհարկե, կային, բայց ինքը գրեց՝ եթե մենք մեր լեզուն պարզեցնենք ուղղագրության իմաստով, կխնայենք այնքան գումար, ինչքան որ վատնել ենք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Մեծ Բրիտանիան, իհարկե, չգնաց այդ քայլին, բայց Արակը կարծում է, որ հայերս կարող ենք լինել առաջինը եւ օրինակելի դառնալ մյուս ժողովուրդների համար՝ բաբելոնյան աշտարակը նորից միասնաբար կառուցելու ձգտումով: Մեր ժողովրդի ու երկրի ներկայիս տխուր ու անփառունակ վիճակն էլ, ըստ Արամայիս Մնացականյանի, կապված է հենց այբուբենի հետ:
Իր առաջարկները նա ներկայացրել է պետական բոլոր մարմիններին: Վերջիններիս, սակայն, դրանք չեն ոգեւորել:
Հ.Գ. Արամայիս Մնացականյանը նաեւ ամսանուններն ու շաբաթվա օրերի անվանումները փոխելու ջատագով է: Առաջին դեպքում հռոմեական կայսերի անվանումները գործածելը ընդունելի չի համարում, իսկ երկրորդի պարագայում նկատում է, որ ժամանակը շաբաթով չափելը հրեական ծիսակարգին է հատուկ, եւ պետք է կարեւորել օրը: Այսպես, օրինակ, երկուշաբթին արերենով կլինի միօր, այսինքն՝ առաջին օր, երեքշաբթին՝ էրօր, այնուհետեւ հէրօր, արօր, ափօր, շօղօր, ճօթօր: Իսկ յոթ օրերը միասին՝ օթօր: Օրինակ, եթե ուզենանք ասել՝ շաբաթվա հինգերորդ օրը, դա կհնչի այսպես՝ օթօրի ափօր: «Տոմարագիտությունը նույնպես պետք է բխի ազգի լեզվամտածողությունից ու ճիշտ ծառայի բոլոր ժամանակներում»,- հայտարարում է Արամայիս Մնացականյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT