Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը դեպքի օրը խմած գնացել էր մոր տուն

26/04/2016 schedule21:56

Այսօր մեզ հաջողվեց պարզել, որ ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան փողոցի ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը 55-ամյա Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատապարտված:

Թեեւ պաշտոնապես չհայտարարվեց երկրորդ զոհի ինքնության մասին, սակայն ենթադրվում է, որ նա Ռուբեն Բալյանն է՝ հենց նրա ձեռքերում էլ եղել է պայթուցիկը: Նրա դին անճանաչելի է եւ հնարավոր չէ իդենտիֆիկացնել: Մեզ հաջողվեց նաեւ ճշտել, որ 55-ամյա տղամարդը՝ մոր Կլարա Բալյանի հետ տեւական ժամանակ լարված հարաբերությունների մեջ է եղել: Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի՝ ահաբեկչության վարկածը հերքվում է ամբողջությամբ, քանի որ ըստ պաշտոնական հայտարարության՝ Ռուբեն Բալյանը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականներից եւ նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:

Դեպքի օրն էլ՝ ժամը 21:00-ի սահմաններում այցելել է Մարգարյան 37 շենքում բնակվող մորը՝ խմած վիճակում, մայրը, սակայն, վախեցել է եւ դուռը նրա առաջ չի բացել: Սույն տեղեկությունները մեր զրույցում հաստատեցին Կլարա Բալյանի հարեւանուհիները: Հարեւանուհիներից՝ տիկին Հռփսիմեն, որը դեպքի օրը տեսել էր Ռուբենին, պատմեց. «Շատ խմած էր, ինձնից հետաքրքրվեց՝ ոնց եմ, ինչ-որ բանի կարիք ունե՞մ, թե ոչ, ես էլ ասացի, որ ամեն ինչ նորմալ է: Ասեց՝ ուզում եմ երկու բառ խոսեմ, դե խմած էր ինքը, ես ասեցի, որ շատ հոգնած եմ: Ձեռքին պայուսակ կար, ինքը միշտ այդ պայուսակով իր շորերը բերում էր, որպեսզի մայրը լվանար, այս անգամ, սակայն խմած էր, նստել էր դռան մոտ, մայրն էլ չբացեց դուռը»,- նկարագրեց հարեւանուհին: Նա նշեց, որ Ռուբեն Բալյանը ստացել է մի քանի բարձրագույն կրթություն, ամուսնացած չէ, ունի մեկ քույր, որը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարեւանուհու խոսքով՝ հայրը մահացած է, մայրն էլ թոշակառու է եւ միայնակ է բնակվել այս տանը: Մայրը նորակառույց այս շենք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Համատիրության նախագահ Սաշա Շահբազյանի խոսքով՝ Ռուբենն ուզել է, որ մայրը տունը իր անունով գրանցի, ինչի հետ կապված էլ խնդիրներ են եղել: «Մայրը շատ կիրթ անձնավորություն է, երբեք վատ բան տեսած չկանք, թոշակառու է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչի՞ համար է Ռուբենը երկու անգամ դատապարտվել՝ Համատիրության նախագահը դժվարացավ պատասխանել. «Մի անգամ կարծեմ Ռուսաստանում է դատվել սպանության, թե գողության համար, լավ չեմ հիշում, մորն ասել է, որ ինքը կապ չունի, ինքը չի եղել, մյուսը չգիտեմ: Ես չեմ կարող հավատալ, որ այդ տղան կարող էր ինչ-որ մեկին վնաս տալ»,-ասաց Սաշա Շահբազյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով, Ռուբեն Բալյանն ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ֆիզիկ է: 55-ամյա տղամարդու մայրը երեկ ԴՆԹ անալիզ է հանձնել, որպեսզի պարզեն երկրոդ զոհը նրա որդին է, թե ոչ: Կլարա Բալյանը տուն եկավ հարեւանների ուղեկցությամբ, իրեն շատ վատ էր զգում եւ մեզ խնդրեց իրեն չանհանգստացնել. «Ինձ շատ-շատ վատ եմ զգում, խնդրում եմ, կխոսենք հետո», -ասաց Ռուբեն Բալյանի մայրը:

ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ որոշ մանրամասներ ներկայացնելով դեպքից:  Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

«Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված (Խոսքը՝ Ռուբեն Բալյանի մասին է,-հեղ.)։  Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։ 

Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների եւ 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում եւս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝  դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի եւ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։  Դիակն անճանաչելի է եւ վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ Առգրավվել եւ հետազոտվում են դեպքի վայրում եւ թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները»,-մասնավորապես ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Առավել հավանական է այն վարկածը, որ Ռուբեն Բալյանը լարված հարաբերություններ ունենալով մոր հետ, պայթուցիկ նյութով գնացել է նրա տուն՝ վնասելու նպատակով, տեսնելով, սակայն, որ մայրը դուռը չի բացում, Բալյանը նստել է 63 համարի ավտոբուսը եւ հետ գնացել, թե ինչպես է ստացվել, որ նրա մոտ եղած պայթուցիկ նյութերը պայթել են, դեռ պարզ չէ:

Տպել
4897 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը