Երևան
12 °C
Ապրիլի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի շփման գծում ծավալված 4-օրյա պատերազմական գործողությունները Հայաստանին կանգնեցրին բազմաթիվ նոր իրողությունների առաջ:
Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքական եւ բարոյահոգեբանական իրողությունների մասին է: Պատերազմը բազմաթիվ անսպասելի բացահայտումներ արեց, ինչպես նաեւ արձանագրեց մինչ այժմ տարիներ շարունակ ասված ճշմարտություններ: Օրինակ` ժողովուրդը հանկարծ հայտնաբերեց, որ 90-ականների հաղթանակած պատերազմից հետո այս 25 տարիների ընթացքում Հայաստանի ներսում կատարված բազմաթիվ ցնցումները, մեղմ ասած, ոչ այնքան շահեկան վիճակները, մեծ հաշվով ոչինչ չեն փոխել. նորից պատերազմ է եւ նորից ինքնամոռաց նվիրում:
Գնահատականներ հնչեցին նույնիսկ, որ այս պատերազմի ժամանակ նվիրումը, վճռականությունն ու ոգին շատ ավելի մեծ էր, քան 88-ին, ինչը, իհարկե, ունի իր բացատրությունը. այս տարիներին արմատավորվել են անկախության եւ պետականության զգացումները, հասարակությունն ու քաղաքացին հզորացել են, բարձրացել է նրանց ինքնագիտակցության, կրթական մակարդակը: Եթե ապրիլի լույս 2-ի գիշերը վրա հասներ 10 տարի առաջ, դժվար է ասել, թե ինչպես կարձագանքեր հասարակությունը դրան:
Մյուս կողմից, այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են: Բայց մի բան է դրանց մասին խոսել խաղաղության տարիներին, մեկ այլ բան, երբ այդ խոսքերը, ապացույցները իրենք իրենց մատուցում են ամենաանհարմար պահին ամենաանսպասելի ձեւով:
«Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, եւ համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որեւէ միտում ցույց չտալով:
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որեւէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, եւ այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, եւ դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»,- հղում անելով հավաստի աղբյուրների, երեկ գրել էր «Կոմերսանտը»:
Կոնկրետ պատասխան եղավ նաեւ հարցին, թե ինչու զինվորները ապահովված չէին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներով: Աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Նույն «Կոմերսանտը» այս կապակցությամբ գրել է. «Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից եւ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով»:
Պատասխան հնչեց նաեւ հարցին, թե ինչու պատերազմական գործողությունների ժամանակ զինվորները կապի միջոցների խնդրի առաջ կանգնեցին: Աշխատանքից ազատվեց ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ըստ «Կոմերսանտի», վերջինս ազատվել է «զորքերում խնդիրների պատճառով, որոնք բացահայտվել են հակամարտության բռնկման ժամանակ»: Սա կարծում ենք, սակայն, միայն սկիզբն է:
Առաջ եկած հարցերը, կամ ավելի ճիշտ տարիներ շարունակ բարձրաձայնվող երեւույթների «ապացույցները» «պատասխանների» երկար շղթա են ենթադրում: Այս պահին այնքան էլ հեշտ չէ նշված ուղղությամբ օպերատիվ գործողություններ անել, հաշվի առնելով մի շարք նուրբ եւ փխրուն հանգամանքներ: Օրինակ, դեռեւս հայտնի չէ, թե վերոնշյալ բարձր ռանգի զինվորականներին ովքեր են փոխարինելու այդ կարեւոր պաշտոններում: Երեկ մամուլում գրվեց, որ քննարկվել է նրանց հետ մեկտեղ նաեւ պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու հարցը:
Պաշտպանության նախարարին, թերեւս, կարելի է «կիսով չափ» պաշտոնանկ արված համարել, որովհետեւ թե՛ վերոնշյալ պաշտոնյաների գործողությունների, եւ թե՛ ամբողջ բանակում տիրող իրավիճակի առաջին պատասխանատուն նա է: Սակայն պատերազմական գործողությունների ընթացքում պաշտպանության նախարար փոխելը ռիսկային քայլ է: Դրա համար առնվազն պետք է պատրաստի փոխարինող ունենալ աչքի առաջ, որը ոտքի վրա կվերցնի բոլոր պարտականությունները եւ այդ ընթացքում բանակը ցնցումների չի ենթարկի:
Այս պատերազմից հետո թեւավոր խոսք է դարձել ազատամարտիկներից մեկի հետեւյալ հորդորը. «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»: Իրականությունն այն է, որ կոստյումներով դավաճանությունները մինչեւ հիմա են կատարվել եւ կատարվել են ամեն օր, պետական բոլոր գերատեսչություններում, դա եղել է կյանքի ոճ, սովորական երեւույթ: Հիմա պարզապես այդ դավաճանությունների համար պատասխան պահանջելու եւ «մեղքերի քավության» համար պատմական հնարավորություն է ստեղծվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT