Երևան
12 °C
Երեկ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում դաժան ծեծի է ենթարկվել թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը։ Իսկ ծեծի պատճառը թերթի ապրիլի 25-ի համարում տպագրված լուրն է եղել՝ «Կառլոս Պետրոսյանն «աշխատավարձով» կառուցում է հերթական առանձնատունը» վերնագրով։
Ինչպես թերթին հայտնած են եղել Ներքին Զեյթունի Փափազյանի փողոցի բնակիչները, իրենց բակի բնակչուհի Մարգո Դալլաքյանին պատկանող տնամերձում, առանց տանտիրոջ համաձայնության, Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանն իր համար առանձնատուն է կառուցում։ Հրապարակման հաջորդ օրը «ՉԻ» խմբագրություն է ներկայացել Գեղամ Պետրոսյան ներկայացած մի քաղաքացի եւ հայտարարել, որ այդ հողակտորն արդեն մեկ տարի է իր սեփականությունն է եւ երդվել, որ ո՛չ տնամերձը Կառլոս Պետրոսյանի հետ կապ ունի, ոչ էլ ինքը։ Սույն հավաստիացումներից հետո, «Չորրորդ իշխանությունն» իր երեկվա համարում տպագրել է Գեղամ Պետրոսյան ներկայացած մարդու պնդումը, բայց եւ ավելացրել, որ քանզի իրենք Գեղամ Պետրոսյանի անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չեն տեսել՝ առայժմ ձեռնպահ են մնում որեւէ մեկնաբանությունից։
Երեկ, ժամը 17-ի սահմաններում, «ՉԻ» խմբագրություն է այցելել Գեղամ Պետրոսյան ներկայացած անձը՝ իր հետ բերելով «շկաֆի» գաբարիտներով մեկին, եւ երկուսով, առանց ավելորդ նախաբանի, հենց խմբագրության շենքում, հարձակվել են լրագրող Մհեր Ղալեչյանի վրա՝ ասելով, թե տպագրած հերքումն իրենց սրտով չի։ «Ու երբ ես նրանց ասացի, որ այդ դեպքում եւս կա հարցի լուծում, եւ իրենք կարող են դիմել դատարան, նրանք ինձ պատասխանեցին, որ իրենք ոչ թե դատի կտան, այլ կտան՝ ինձ կսպանեն»,- երեկ դեպքի մանրամասները մեզ պատմեց Մհեր Ղալեչյանը։ Սպանելու խիստ պատասխանատու նախաբանից հետո, խմբագրություն ներխուժած անձինք սկսել են դաժանաբար ծեծել լրագրողին՝ նրա գլխին խփելով ձեռքի տակ եղած հնարավոր ամեն ինչով։ Մենք «ՉԻ» խմբագրություն հասանք այն պահին, երբ շտապօգնության բժիշկներն առաջին օգնությունն էին ցույց տալիս ամբողջովին արյան մեջ գտնվող լրագրողին։ Մեզ հետ զրույցում բժիշկներից մեկն ասաց, որ Մհերը ստացել է միջին ծանրության վնասվածք (բավականին խորը բացվածք կար գլխի վրա)։ Իսկ հետագա բարդությունների հնարավորության մասին, ըստ բժիշկների, կարելի կլինի եզրակացություններ անել միայն ստացիոնար ստուգում անցկացնելուց հետո։ Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո, երեկ Մհեր Ղալեչյանին տեղափոխեցին «Արմենիա» հանրապետական հիվանդանոց։ Իսկ արդեն ժամը 19-ին (դեպքի մասին ոստիկանություն է ահազանգվել անմիջապես) «ՉԻ» խմբագրություն եկավ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Դավիթ Զաքարյանը՝ օպերատիվ խմբով։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ լրագրողական աշխարհը կարող է հանգիստ լինել՝ իրենք իրենց գործը լավ գիտեն։
Ինչեւէ, դեպքի կապակցությամբ մենք ստացանք նաեւ «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանի մեկնաբանությունը¬ «Գեղամ Պետրոսյան ներկայացած անձը երկու օր է՝ գալիս է խմբագրություն եւ ասում, որ ԿԳԲ-ն ահա արդեն քանի օր է՝ իրեն տեռորի է ենթարկում։ Նախ, ի՞նչ իրավունք ունի Կառլոս Պետրոսյանը տեռորի ենթարկել անկապ մարդկանց, որ նրանք էլ ահաբեկված գան խմբագրություն։ Եթե թերթում տպագրված լուրը Կառլոս Պետրոսյանի հետ որեւէ կապ չուներ, ապա ընդունված քաղաքակիրթ ձեւ կա՝ զանգահարում, կամ գալիս են խմբագրություն եւ, ներկայացնելով անհրաժեշտ փաստարկները, հերքում են պահանջում։ Չնայած, ԿԳԲ-ի մեթոդները, 100 տարի է, հայտնի են. չի բացառվում, որ հենց իրենք են այդ Գեղամ Պետրոսյան ներկայացածին ասել՝ դու գնա, վերցրու քեզ վրա, մենք տեր ենք»։
Նաիրա Զոհրաբյան
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի ապրիլի 30-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, առգրավվել է 200 կգ պայթուցիկ նյութ
Իրանը հարվածել է իսրայելական Հայֆա քաղաքի էլեկտրակայանին, Թել Ավիվին
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել
Պապիկյանի հրամանով փոխգնդապետ Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի պետ
Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը
Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին
Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք
Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա
Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց
2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից
Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել
Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի
Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ
Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ
ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները
Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել
«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան
Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը
Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին
Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել
Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ
Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին
Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով
Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT