Հերոս Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել

02/05/2016 schedule22:25

Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, ականանետի նշանառու 20-ամյա Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցիների է ոչնչացրել:

Մեր հանդիպման ընթացքում նա պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում թշնամին սկսել է հյուսիսային հատվածում (Թալիշ) գտնվող առաջնագիծը երկու ժամ ականանետներով ռմբակոծել, որից հետո մոտ 10 հոգով ներխուժել են:

«Ժամը 05:00-ի սահմաններում արդեն մտան դիրք: Ես տեսա, որ կուտակումներ կան դիրքի մոտակայքում, միանգամից զեկուցեցի, դիրքն անցավ շրջանաձեւ պաշտանության: Արդեն նրանք մտել էին դիրք, նռնակ նետեցին ոտքից վիրավորվեցի, ընկա, հետո ուժ գտա իմ մեջ, նորից վեր կացա: Վեր կացա նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, միանգամից վազեցի այդ ուղղությամբ, հրաձգային զենքով մեկին խփեցի, մյուսը վախեցավ փախավ, նրան էլ հենց փախնելու ժամանակ խփեցի: Մնացածը փախնում էին որտեղից որ եկել էին: Այդ ժամանակ դիրքի ավագի օգնությամբ նռնակ նետեցի մեկն էլ ոչնչացվեց ու մնացածը փախան դիրքերից ես հետեւներից ընկա, բայց արդեն ոտքիս ցավից չդիմացա ընկա գետնին եւ սկսեցի պառկած դիրքից կրակել, որպեսզի չգան իրանց դիակները փորձեն տանեն կամ նորից վնաս տան: Մոտավորապես 10 րոպե հետո ինձ արդեն իջեցերել են հոսպիտալ»,-պատմեց հերոսը: Բադալյանը, նկարագրելով դիրքեր ներխուժած ադրբեջանցիներին ասաց, որ նրանք հիմնականում պայմանագրային զինծառայողներ էին. «Չափսերով լավ մեծ էին ու այդ ընթացքում վիրավորվածները գոռում էին, դա մեզ ավելի էր ուժ տալիս»,-ասաց նա:

Հարություն Բադալյանը նշեց, որ հարձակումն անսպասելի էր եւ թեեւ չնչին վախեցել են, բայց չեն խառնվել ու ճիշտ են գործել: «Արկակոծում եղել է, բայց այդ քանակությամբ, նման տրամաչափի զենքերով չի եղել : Մենք չէինք նայում արկակոծմանը, նկատեցի կուտակումները եւ միանգամից զեկուցեցի»,- մեզ հետ զրույցում ոգեւորությամբ պատմեց ականանետի նշանառու Հարություն Բադալյանը: Նա ծնողներից գաղտնի է պահել, որ 17 ամիս առաջնագծում է ծառայել՝ ասելով, թե երրորդ գծում է. «Ծնողներս, որ իմանային, կանհանգստանային, դրանից ես էլ կանհանգստանայի ու նորմալ չէի ծառայի: Ես արդեն հոսպիտալում եմ եղել, երբ խոսել եմ ծնողներիս հետ, էլի չէի ուզում ասել, որ վիրավորվել եմ, զանգահարեցի ասեցի թեթեւ քերծվածք եմ ստացել, բայց դե եկան տեսան»,-պատմեց 20-ամյա զինծառայողը:

Հարություն Բադալյանը ծանր վիրավորում է ստացել ոտքի շրջանում: Վիրահատվել է Ստեփանակերտի հիվանդանոցում եւ մոտ մեկ ամիս բուժում է ստացել: Այժմ հետվիրահատական փուլում է, սակայն մեր զրույցում նշեց, որ ապաքինվելուց անմիջապես հետո գնալու է առաջնագիծ եւ շարունակի ծառայությունը: «Արդեն վերջացնում եմ ծառայութունս մոտ մեկ ամիս կա, բայց եթե պետք լինի ես կմնամ ու կշարունակեմ»,-ասաց նա՝ հավելելով. «մեր ուժը մարտական ոգին է, մենք գիտենք ինչի համար ենք պայքարում, մեզ համար այդ արժեքները ահավոր բարձր են, կռվի ժամանակ մեզ դա է ամենաշատը օգնում»:

Հարություն Բադալյանի լուսանկարը տարածելիս ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կենդանի հերոս, ի դեպ բոլորովին էլ անապահով ընտանիքից չէ»: Այս գրառումը տարբեր կերպ մեկնաբանվեց, նույնիսկ գնահատականներ եղան, որ շքանշանը Հարությունին է հանձնվել «ծանոթի» միջոցով: Անդրադառնալով այս քննադատություններին, զինծառայողը նշեց. «Մեր ժողովուրդը մի քիչ ուրիշ ձեւով է հասկացել: Հասկացել էին, որ եթե անապահով ընտանիքից չի ուրեմն արդեն հարուստի ընտանիքից է: Դա ամենեւին էլ այդպես չէ, ես  նորմալ պայմաններում եմ ապրում, սովորական հայ ընտանիքի պես: Գրել էին, որ ես հարուստ եմ ու ծանոթի միջոցով են շքանշանը տվել, բայց դե դա այդպես չէ, ազնիվ ձեւով եմ ստացել այն»:

Հարություն Բադալյանը սովորում է ՀՀ Ագրարային համալսարանում: Ծառայությունն ավարտելուց հետո կշարունակի ուսումն արդեն երկրոդ կուրսում: Նա մեր զրույցում նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից առաջարկ է ստացել ծառայությունն ավարտելուց հետո այն շարունակել արդեն որպես դասակի հրամանատար: Նա դիմելով իր ծառայակից ընկերներին՝ կոչ արեց մարտական ոգիները բարձր պահել. «Ես գալու եմ ձեզ օգնեմ, անպայման գալու եմ ձեր մոտ եւ ձեր հետ լինեմ»,-եզրափակեց հերոսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40281 դիտում

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները