Երևան
12 °C
Մեր խմբագրություն ահազանգած ծնողները դժգոհություն էին հայտնում նշված պարտադրանքի կապակցությամբ` հայտարարելով, որ այդ համազգեստի համար իրենցից պահանջվում է 22 կամ 26 հազարական դրամ` կախված աշակերտի տարիքից: Իսկ այն ծնողները, ովքեր տվյալ դպրոց հաճախող ոչ թե մեկ, այլ ավելի երեխաներ ունեն, ստիպված են լինելու շատ ավելի մեծ գումարներ վճարել: Մեզ դիմած ծնողները նկատում էին նաեւ, որ չնայած դպրոցներում պարտադրված դրամահավաք չի թույլատրվում, այստեղ դա էլ են անում: Իրենք, ըստ նրանց, ստիպված են ամեն ամիս 500 դրամ ֆոնդի գումար վճարել: Եւս 500 դրամ էլ հավաքել են, օրինակ, պայմանագրերի համար, որոնք գալիք ուսումնական տարվանից կնքվելու են դպրոցի ու ծնողի միջեւ: Դաշտենցի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը մեզ հետ զրույցում վերջին երկու երեւույթը, ինչպես եւ կարելի էր սպասել, հերքեց: Ասաց, որ ֆոնդի գումար հավաքելը ամենեւին էլ պարտադիր չէ, իսկ ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա ծնողներին դեռեւս ընդամենը ծանոթացրել են դրանց ու տեղյակ պահել, որ հաջորդ ուսումնական տարվա համար պայմանագիր են կնքելու: «Ճիշտ չեն ասում, կներեք, ես պիտի ասեմ, որ իրենք սուտ են ասում: Այստեղ պարտադիր որեւէ բան չի արվում: Ամոթ իրենց: Ես դա կասեմ: Այն ծնողը, որն այս ձեւով է մոտենում այն դպրոցին, որտեղ իր երեխային է տանում... Մեր հասարակությունը պարտադրանք չի սիրում: Հասարակության մի անդամն էլ ես եմ: Եթե իմ նկատմամբ լինում է որեւէ պարտադրանք, ես ցասումով եմ վերաբերվում դրան: Եւ հատկապես ծնողին չես կարող պարտադրել ինչ-որ բան: Իրենք ունենում են դասարանի ֆոնդ, որը օգտագործում են իրենց ծախսերի համար: Թող մի ծնող անուն-ազգանունով ասի, որ ինձ պարտադրում են այս բանը»,- ֆոնդի մասին հարցին անդրադառնալով` ասաց Ռուզաննա Կոստանյանը եւ հավելեց, որ պայմանագրի համար էլ չէին կարող 500 դրամ պահանջել, քանզի նրա վրա գրված է, որ արժե 150 դրամ: Ծնողները, սակայն, շարունակում են պնդել, որ 500 դրամ են հավաքել, իսկ պայմանագրի վրա նշված գնին իրենք ուշադրություն չեն դարձրել: Դառնալով համազգեստի` ծնողներին այս պահին, թերեւս, ամենաշատը մտահոգող խնդրին` նշենք, որ տնօրենը նկատում էր, որ ազատ ոճի հագուստով աշակերտների դպրոց ներկայանալը նշանակում է հնարավորություն` ցուցադրելու իրենց զանազան հագուստներն ու մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: «Ինչ ցանկանում են, այն հագնում են: Ծնողը ամեն տեսակի զգեստ հագցնում է երեխային, դպրոց ուղարկում: Մեծ դպրոց է, եւ համազգեստին հասնելը բավականին դժվար է, ես հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ծնողները նաեւ շարժվում են երեխաների կապրիզով, որովհետեւ նրանք այլեւս հնարավորություն չեն ունենա ինչ ուզենան, հագնեն եւ ցուցադրեն իրենց զգեստապահարանը դպրոցում: Զգեստի հետ կապված` շերտավորում է առաջանում: Կան շատ երեխաներ, վատ են զգում, իրենց ծնողներին նեղ դրության մեջ են դնում, որ ընկերուհիս սա հագել է` ես էլ եմ ուզում, ընկերս սա հագել է` ես էլ եմ ուզում: Եւ աշխարհով մեկ ընդունված բան է համազգեստը, ես չեմ հասկանում, թե ծնողները ինչո՞ւ են այսպես ծանր տանում այդ հանգամանքը»,- զարմացավ Ռուզաննա Կոստանյանը` հավելելով, որ իրեն ավելի վաղ էր հայտնի ծնողների անհամաձայնության մասին: Միայն թե դժգոհողների թիվն, ըստ նրա, ընդամենը 20-30 է, որոնց առաջարկվում է ցանկության դեպքում սեփական ուժերով կարել նույնանման մի համազգեստ: «Ում որ պատվիրել ենք, նրանք բավականին զեղչեր են անելու, անապահով աշակերտների համար անվճար են կարելու... Սկսվում է համազգեստից, գիտե՞ք, ամեն ինչը: Երեխան համազգեստի մեջ իրեն ավելի զգաստ է պահում, ավելի կարգապահ է լինում, այդ շերտավորումը չի լինում: Ուսուցիչ է մտնում դասարան, նրա զգեստից երեխան է հագած լինում: Մենք անցյալ տարի դեպք ենք ունեցել, որ անգլերենի ուսուցիչը եկավ, ասաց` ես այդ դասարան չեմ մտնի, ծաղրում է երեխան իմ զգեստը»,- վստահեցրեց Ռ. Կոստանյանը` համոզված լինելով, թե ծնողները, որոնք իրենց բողոքներում գույները խտացնում են, պետք է ըմբռնումով մոտենան ու ընդառաջ գնան համազգեստի հետ կապված իրենց այդ նախաձեռնությանը: Տնօրենը հավաստիացրեց, որ ծնողների հետ քննարկվել է խնդիրը, եւ պարտադրանքի տարբերակը չի կիրառվել: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախորդ օրվանից ծնողներից պահանջում են ստորագրություն տալ, որ համազգեստն իրենց երեխաներին չի պարտադրվել, իսկ երեկ էլ` դասերի ավարտից հետո ցածր դասարանների աշակերտներին չի թույլատրվել դուրս գալ իրենց սպասող ծնողների մոտ, որպեսզի վերջիններս իրենք գնան երեխաների հետեւից ու նաեւ ստորագրեն: Եւ քանի որ թիվ 114 դպրոցի տնօրենը հայտարարում էր, թե շատ կուզենար, որպեսզի համազգեստի վերաբերյալ պետական մոտեցում լիներ եւ խանութներում էլ վաճառվեին դրանք, ԿԳ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ են մտածում այս մասին: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ նման հարց չեն քննարկել, ու համազգեստի խնդիրը թողնված է դպրոցին, մանկավարժական ու ծնողական խորհրդին: Պայմանագրերի վերաբերյալ էլ նշեց, որ դրանք արժեն 150 դրամ, եւ որոնք դպրոցները պետք է ձեռք բերեն համապատասխան խանութներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT