Երևան
2 °C
«ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են:
Սույն պատմության մեջ հոլովվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ բանակին տրված ոչ մի բան չի կորչում: «Չի կարելի այդպիսի բաներ ասել՝ Բաղմանյան Հայկազը, Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես, մարդկանց այդպիսի բաներ չի կարելի ասել: Ինձ էլ այդպիսի պրովոկացիոն հարցեր մի տվեք: Եթե մեկը նվիրատվություն է բերում, մենք անգամ նկարահանում ենք: Հետո փաստաթուղթ են վերցնում, որ բերել են, թողել այստեղ: Ես չգիտեմ՝ այդ մարդիկ ովքեր են, որ 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել, անհետ կորել է, իրենք էլ չգիտեն ուր է, գեներալ Բաղմանյանի վրա են գցում, չի կարելի: Այդ մարդկանց ասեք, ես պատրաստ եմ իրենց հետ հանդիպել: Գուցե ուղարկել են կամ տեղ չի հասել, զբաղվենք, հետաքննենք: Հիմա Էդիկ Բաղդասարյանը այստեղ է, կասեմ, թող հետաքննի»,- ասաց ՊՆ խոսնակը:
Հայկազ Բաղմանյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե կցանկանար իմանալ՝ ով է տեղեկությունը տարածողը: «Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու»,- ասաց նա:
- Պարոն Բաղմանյան, մեզ բողոքել են, որ արցախյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ից 8 հատ ՈՒԱԶ են ուղարկել Մարտակերտի զորամասի համար, ու հիմա այդ մեքենաները չկան, ասում են, որ դուք եք տարել Երեւան, ու այդ մարդիկ հարցնում են՝ ինչու:
- Ով տենց բան է ասում, ասա ա՛յ անասունի ծնունդներ, ո՞նց տենց բան կարող է անի: Երկրորդը, նվիրատվությունները որ գալիս են Պաշտպանության բանակ, գրանցվում են, ծեմ բոլեե մարտակերտցիները, որ բերել են, իրենք բանակի հրամանատարության հետ հանդիպել են, մենք իրենց մեծ շնորհակալություն ենք ասել, էդ մեքենաները գրանցել ենք, ուղարկել ենք իրենց նշանակությամբ: Ով տենց բան խոսում է, մինիմում հակառակորդ է, թշնամի է, թուրք է: Տենց բան ո՞նց կարա, իմ բոլոր շրջապատի ընկերները, այ հիմա էլ նստած եմ իմ ընկերոջ հետ, որը դրսից՝ Վոլգոգրադից, համայնքի նախագահն է, քննարկում ենք, թե ինչ բերի եւ նվեր տա Պաշտպանության բանակին: Ո՞նց կարա էլի մարդու մտքով, ես զարմանում եմ, էդ որ մի անառակն է, էդ որ մի չգիտեմ թուրքի լամուկն ա, դրանց արյան մեջ թուրքի արյուն է, տենց բան ո՞նց կարող է լինի: Իմ շրջապատում մարդիկ դաժե 100 հազարներով դոլարներ են փոխանցել հաշվի համարի վրա, մեքենաներ են բերել՝ էլ ուրալներով, էլ չգիտեմ, 1000 ու մի միջոց, ով ինչ ունի շրջապատում, ընկերությունը, օգտագործում է, ո՞նց կարելի է էսօր տենց բան խոսել: Միգուցե Երկրապահին են նվեր տվել, ես չգիտեմ:
- Ասում են՝ Մարտակերտի զորամասի համար են ուղարկել 8 հատ ՈՒԱԶ, որոնք դուք տարել եք ու հայտնի չէ՝ հիմա որտեղ են դրանք:
- Տենց բան չի կարա լինի: Մարտակերտի զորամասի համար հատուկ ես չգիտեմ՝ ով է ուղարկել, բայց էն մեքենաները, որոնք որ բերվել են Պաշտպանության բանակի համար, նրանք բոլորը իջել են Ստեփանակերտ, կանգնել են էնտեղ հրապարակում, մեկ-մեկ հաշվառվել են, էդ մարդիկ, ովքեր բերել են, նստացրել ենք, շնորհակալություն ենք հայտնել իրանց, ինչ-որ մի նամակներ ենք տվել էդ համայնքի նախագահներին՝ շնորհակալական: Կարող է որեւիցե մի անձ մեքենա է բերել, նվեր տվել մեկին, ես դա էլ կարամ իմանամ, ինչ վերաբերվում է, որ համայնքը 8 հատ մեքենա ուղարկի... դա բացառված բան է, կամ ո՞վ իրավունք ունի էդ մեքենաներից գոնե մի հատը թողի Հայաստանում: Ես խնդրում եմ, ով ասել է, թող զանգի ինձ, ես մի հատ իրա հետ հանդիպեմ, ասեմ՝ արի մի հատ տեսնեմ էլի, ո՞վ է քեզ տենց բան ասել, հետքերով գնամ, մի հատ բռնեմ, մինչեւ ականջը չպոկենք, ոտը չջարդենք, գլուխը չցխենք, մեկ ա, չեն հանգստանալու: Թե՛ պաշտոնապես, թե՛ որպես հայ տղամարդ, Զինված ուժերում որեւէ լումա ունեցող, ով ուզում է լինի, եթե տենց բան է արել, նա մինիմում, չգիտեմ ինչ է: Իսկ ով տենց բան է ասել իմ հասցեին, ուրեմն նա մի հատ աննորմալ չգիտեմ տղա պիտի լինի կամ աղջիկ, որ դաժե մտքով տենց բան անցնի: Ընդհանրապես ոչ միայն ես, բանակում տենց բան գոյություն չունի, որ կարող ա տենց բան անի: Ու վերջիվերջո էդ 8 ՈՒԱԶ-ը մեկնումեկը ուղարկել է, եթե Բաղմանյան Հայկազը տարել է, չի կարո՞ղ Բաղմանյան Հայկազին զանգի, ասի՝ իմ մեքենաները ո՞նց ես տարել:
- Ասում եք՝ բանակում նման բան չի կարող լինել, բայց օրերս էլ ֆեյսբուքում նկար էր հրապարակվել, որ վերնիսաժում ՊՆ-ի օճառներն են վաճառվում:
- Է՜ լավ էլի, մի բան ասեմ, էլի, ադրբեջանական սայթերը ինձ թվում է, կարդում եք, մի հատ ադրբեջանական կայքերում իրենց Զինված ուժերի մասով որեւիցե մի բացասական բան չես գտնի: Թեկուզ ընդե պրոբլեմները ավելի շատ են, քան թե մեր մոտ:
- Իրենք փակ են, դրանից էլ իրենց պրոբլեմները շատ են:
- Բայց էսքա՜ն բանակի վրա կեղտ նետել, էսքա՜ն էս պայմաններում: Ախր չի կարել, այ ձեր ցավը տանեմ:
- Լավ, պարոն Բաղմանյան, հուսանք, հետաքննություն կանցկացվի, ամեն ինչ կպարզվի: Հիմա այլ հարց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ է այդ հանդիպումից հետո երկարատեւ խաղաղություն լինի:
- Քաղաքական գործիչները չգիտեմ, բայց մենք՝ զինվորականներս, միշտ պատրաստ ենք պատերազմի: Քաղաքական ուժերը ինչ կորոշեն, իրենց խնդիրն է, համենայնդեպս, կարծում եմ, որ խաղաղություն մինչեւ հիմա էլ չի եղել: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե զինվոր է զոհվում, հակառակորդը կրակում է, սպանում է: 94-ից պատերազմ է ու սա շարունակական է լինելու մինչեւ Ղարաբաղի հարցը վերջնական չլուծվի: Իսկ լուծման տարբերակը միակն է, բոլորս էլ գիտենք՝ Ղարաբաղի անկախության ճանաչումը:
- Պաշտոնապես էլ հաստատվեց, որ Թալիշի հատվածում մենք դիրքեր ենք կորցրել ու հիմա այդտեղից ողջ Թալիշը հայտնվել է հակառակորդի «ափի մեջ», այնտեղից են գնդակոծում գյուղը ու այդ պատճառով էլ թալիշցիները չեն վերադառնում իրենց տները:
- Չէ, չէ, տենց չի, մի օր եթե հնարավորություն ունեք, գաք Ղարաբաղ, ես կտանեմ, ցույց կտամ:
- Այդ դեպքում ինչո՞ւ Թալիշի բնակիչները չեն վերադառնում:
- Որովհետեւ էդ գյուղը եւ Մարտակերտը միշտ էլ հակառակորդի կրակի տակ է եղել: Ընդամենը Թալիշից մինչեւ հակառակորդը մոտավորապես մի 5-6 կիլոմետր է, այսինքն, հրետանային զենքի կրակի տակ է: Էն ժամանակ չէին կրակում հրետանուց, հիմա սկսել են կրակել: Հիմա ժողովուրդը ո՞նց գնա: Իրենք որ ժամանակ որ ցանկություն ունենան, կարող են գնդակոծել ե՛ւ Տավուշը, Մատաղիսը, ե՛ւ Մարտակերտը, ե՛ւ Մարտունու շրջանի մնացած գյուղերը: Այսինքն, խնդիրը նենց է, եթե իրենք սկսեն կրակել, մենք էլ պատասխան պիտի տանք, չէ՞: Բայց դե մենք գյուղերի վրա չենք կրակում:
- Այսինքն, մինչեւ վերջնական չխաղաղվի, թալիշցիների վերադառնալու մասին խոսք լինել չի կարող:
- Իհարկե, ոչ, բայց այնտեղ ապրում են, բնակիչներ կան: Ավելի լավ է մի քիչ հանդարտվի, հեռահար հարվածներ չհասցնեն, էդ ժամանակ չեմ կարծում, որ չգան: Գալու են ու ապրելու են, իմ կարծիքը դա է: Էդ հիմար թուրքերը որ կուտը քցում են ու դրանց սկսում են հավատալ, ա՛յ դրանց գոնե չհավատաք:
- Լելե Թեփեի մասին են շատ խոսում, որ մեր կորցրած այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի:
- Չէ, չէ, չէ, ռազմավարական նշանակություն չունի: Հիմնական էդ դիրքերը չպահվող են եղել մեր մոտ:
- Բայց ինչի՞ չենք պահել:
- Զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք: Պահել ենք դրա վերեւի բարձունքում, մյուս բարձունքում, իսկ դա թողել ենք, որովհետեւ էդ նշանակությունը չունի զինվորական առումով: Այ, ապրիլի 2-ից հետո արդեն անցել ենք պաշտպանության, հիմա բոլոր դիրքերը զբաղեցրած են:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան
Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները
Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ
Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով
Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն
Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան
© 2024 Հայկական ժամանակ