Առողջապահության նախկին նախարարին կձերբակալե՞ն. աղմկոտ բացահայտում

13/06/2016 schedule20:40

Այսօր Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Սույն կեղծիքը հավանաբար տեղի է ունեցել վերը նշված պաշտոնյաների գիտությամբ կամ միգուցե՝ նախաձեռնությամբ:

Մեր տեղեկություններով, այս քրեական գործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կեղծ ուղեգրերի միջոցով բյուջեից մեծ գումարներ են կորզվել:

Նշենք նաև, որ 2012-2014թթ. առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Ընդ որում, Սարո Ծատուրյանին այդ պաշտոնին է նշանակել հենց Դերենիկ Դումանյանը 2012թ. սեպտեմբերին: Ի դեպ Դումանյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Վերոնշյալ ձերբակալությունների կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Դերենիկ Դումանյանից:

- Պարոն Դումանյան, Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, և հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները:

- Ես տեղյակ չեմ եղել:

- Խոսքը հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած լայնածավալ չարաշահումների մասին է:

- Սպասենք, տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կանենք:

- Այդ գործով ձեզ հարցաքննության կամ փորձաքննության չե՞ն հրավիրել:

- Իհարկե, ոչ:

- Պարոն Դումանյան, փաստորեն դուք այդքան անուշադի՞ր եք եղել, որ ձեր ղեկավարման ներքո նման չարաշահումներ են տեղի ունեցել:

- Ես չգիտեմ: Դուք էլ չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ եք հիմա եզրակացություններ անում: Երբ ամեն ինչ կավարտվի, նոր դուք էլ կիմանաք, մենք էլ:

- Այո, բայց քրգործ է հարուցված, որը լուրջ հիմքեր է ունեցել: Հակառակ պարագայում այդ պաշտոնյաները չէին ձերբակալվի:

- Անմեղության կանխավարկած կա, սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ես նոր եմ կայքերից տեղեկացել, որ նման բան է տեղի ունեցել:

- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործով ձեզ էլ հրավիրեն հարցաքննության, մեղադրանք ներկայացնեն:

- Իհարկե՝ ոչ: Բացառվում է:

- Բայց ինչպե՞ս է հնարավոր, ոլորտում նման լայնամաշտաբ չարաշահումներ տեղի ունենան, ու նախարարն այդ մասին տեղյակ չլինի:

- Բացառվում է նման բան: Ես դեռ չգիտեմ, թե խոսքը ինչին է վերաբերում:

- Խոսքը առողջարանային կեղծ ուղեգրերի վաճառքին է վերաբերում:

- Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ:

- Իսկ Ծատուրյանն ինչպիսի՞ պաշտոնյա էր, նրա մոտ նման վարքագիծ չե՞ք նկատել: Ինչպե՞ս կարող էր նման լայնածավալ չարաշահումն աննկատ մնալ նախարարի աչքից:

- Բավականին բարեխիղճ, պարտաճանաչ պաշտոնյա էր:

- Ձեր մտքով չի անցե՞լ, որ նա ու մյուս աշխատակիցները կարող են նման քայլի գնալ:

- Երբեք:

Արմինե Ավետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14869 դիտում

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում