Ամուսնուս գլխին սարքել են, նա Ժիրայր Սեֆիլյանին չի էլ ճանաչում. Ներսես Պողոսյանի կին

28/06/2016 schedule14:30

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով 8 մեղադրյալների ինքնությունը հայտնի է:

Վերջիններս, սակայն, հանրությանը հայտնի անձինք չեն: Այսպիսով՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ներսես Պողոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հրայր Թոփչյանին (6-ն էլ կալանավորված են), Արթուր Մովսիսյանին (վերջինս գտնվում է  հետախուզման մեջ) եւ Սմբատ Գալոյանին (նա ստորագրությամբ ազատ է արձակվել):

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Երեկ մեզ հաջողվեց զրուցել գործով մեղադրյալներից մեկի, Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի հետ:

- Լիա, ձեր ամուսինը ի՞նչ կապ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ:

- Ներսեսը բացարձակ ոչ մի կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ: Գնացել է հավաքների, այդքան բան: Ինքը բոլոր ընդդիմադիրների հավաքներին գնացել է, էնպես չի, որ միայն Սեֆիլյանի կազմակերպած հանրահավաքներին է գնացել: Մենք ընտանիքով միշտ էլ գնացել ենք: Ամուսինս Սեֆիլյանի հետ անձնական ոչ մի կապ չի ունեցել,  ոչ էլ ճանաչել է, նույնիսկ անձնապես իրենք չեն հանդիպել: 2008-ից նա մասնակցում էր հավաքներին:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զենքերով շենք-շինություններ գրավել: Սրա մասին ի՞նչ կասեք: Այսինքն, ձեր ամուսինը խմբի հետ կապ չի՞ ունեցել:

- Ինձ թվում է՝ ուղղակի սարքել են ամուսնուս գլխին: Բոլորն էլ գիտեն, որ իմ ամուսինն ընդդիմադիր էր, ֆեյսբուքում էլ էր բավականին ակտիվ: Դեկտեմբերի 1-ի Սեֆիլյանի հանրահավաքից հետո խորը հիասթափված էր Սեֆիլյանից: Այդ օրը մարդկանց տարան ու էլի ոչ մի քայլ չարեցին իշխանափոխության համար: Դրանից հետո իմ ամուսինը ոչ գնացել է այդ հավաքներին, ոչ էլ: Ներսեսի հայրը հունվարին մահացավ, որից հետո մարտ-ապրիլ-մայիս ամիսներին նա եղել է Նոյեմբերյանում, դրա ապացույցներն էլ կան: Ինքը ոչ կարող էր մասնակցել որեւէ գործողության, ոչ էլ կարծում եմ նման բան պլանավորված եղել է: Մինչ այդ քառօրյա պատերազմի ժամանակ գնաց կամավոր գրվեց, որ գնա Ղարաբաղ, բայց իր հերթը հետ գցեցին՝ ասելով, որ երեք երեխայի հայր ես, եթե շատ պետք լինի՝ նոր կտանենք: Սրա ապացույցներն էլ կան:

- Ներսես Պողոսյանին ե՞րբ են ձերբակալել:

- Մայիսի 31-ին:  Ես այդ ժամանակ նույնիսկ մի քանի լրատվամիջոցների դիմեցի, բայց այդ ժամանակ ոչ մի արձագանք չեղավ, ես չէի էլ մտածում, որ այսպիսի մեծ գործ է եւ այսպիսի հնչեղություն պետք է ստանա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե իմ ամուսինը սրա հետ ինչ կապ ունի:

- Ձեր տանը խուզարկություն կատարվե՞լ է:

- Այո, կատարվել է,  բնականաբար՝ ոչ մի բան չեն գտել, ու չէր էլ կարող որեւէ բան լինել:

- Ի՞նչ եք կարծում, նպատակը ո՞րն էր ձեր ամուսնուն ձերբակալելու:

- Կարծում եմ, քաղաքական հայացքների համար: Բացի դա, այս գործով կալանավորվածներից  երկուսը մեր տուն պարբերաբար գնացել-եկել են, ես կասկածում եմ, որ իրենք են ինչ-որ բանի մեջ ներքաշված:

- Նրանց անունները կասե՞ք:

- Այո, Գալուստ Գրիգորյանը եւ Հովիկ Պետրոսյանը:

- Նրանք ձեր ամուսնու ընկերնե՞րն են եղել:

- Ես իրենց մոտ ընկեր չեմ համարել, ուղղակի գնացել-եկել են մեր տուն: Վաղուցվա ծանոթ չեն, Բաղրամյանի ակցիաների ժամանակ են ծանոթացել:

- Ներսես Պողոսյանը ինչո՞վ է զբաղվում, աշխատո՞ւմ էր:

- Այո, շինարարական աշխատանքներ էր կատարում:

- Ընտանիքում միայն նա՞ էր աշխատում:

- Այո, ես չեմ աշխատում, քանի որ երեխաներս փոքր են: Փաստաբանը քննիչներին միջնորդություն էր ներկայացրել ֆինանսական աջակցության համար, քննիչը մերժել է այդ միջնորդությունը: Ոչ ապացույց են ներկայացնում, թե ինչի պետք է ամուսինս կալանքի տակ մնա, ոչ էլ...:

- Հնարավո՞ր է, որ ընկերները նրա դեմ ցուցմունք տված լինեն:

- Դե, ինչ-որ մեկը տվել է, բայց չեմ կարող ասել՝ ով: Ես մի բան հստակ գիտեմ, որ իմ ամուսինը ցուցմունք չի տվել:

- Քանի՞ երեխա ունեք:

- Երեք երեխա, երեքն էլ տղա, էս անտեր երկրի համար զինվոր ենք մեծացնում:

Զրուցեցինք նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:

- Պարոն  Պապիկյան, Ներսեսը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի շուրջ, ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:

- Ներսես Պողոսյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է եւ հրաժարվեց ցուցմունք տալուց: Ես ուզում եմ հատուկ սա նշել, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ Սեֆիլյանը ձերբակալվել է նաեւ Ներսես Պողոսյանի ցուցմունքով: Ես պետք է շեշտեմ, որ Ներսես Պողոսյանը ցուցմունք չի տվել, ո՛չ Ժիրայր Սեֆիլյանի, ո՛չ էլ գործով անցնող այլ անձանց դեմ: Քանի որ մեզ համար մեղադրանքի էությունը անհասկանալի է, ուղղակի չենք կարող ոչինչ ասել:

- Իր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:

- Իրեն առերեսման են ներկայացրել գործով մեղադրյալներից մեկի հետ, առերեսումից, սակայն, իմ պաշտպանյալը հրաժարվել է:

- Այդ մեկը Հովհաննես Պողոսյա՞նն է:

- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:

- Ներսեսը զենքերի մասով որեւէ տեղեկություն չի՞ հայտնել:

- Նա  չգիտի՝ ինչ զենքերի մասին է խոսքը, բայց եթե մամուլի հրապարակմանը նայենք, երկու ինքնաձիգ է եղել, ես չգիտեմ՝ դրանով ի՞նչ պետք է անեին, երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակը ինչպե՞ս էին գրավելու: Առաջադրված մեղադրանքի բովանդակության մեջ տարբեր ձեւակերպումներ կան: Մի դեպքում զենք-զինամթերք պահել, տեղափոխել, մյուս դեպքում՝ խմբի կազմում լինել: Հիմա մենք  չգիտենք, սրանից կոնկրետ ո՞րն է մեղսագրվում Ներսես Պողոսյանին: Մենք խնդրել ենք, որ գոնե ասեն՝ ո՞րն է մեղադրանքի էությունը, որպեսզի ինքը պաշտպանվի: Ինքը չգիտի՝ ինչում է մեղադրվում:

- Պարոն Պապիկյան, բողոքարկե՞լ եք Ներսես Պողոսյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը:

- Այո, բողոքարկել ենք, բայց Վերաքննիչ դատարանը առանց հիմնավորման մերժել է մեր բողոքը:

- Ձեր պաշտպանյալը ո՞ր Քրեակատարողական հիմնարկում է պահվում:

- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նշենք, որ երեկվա դրությամբ սույն գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Այսօր այս գործի ընթացքի մասի ասուլիս են հրավիրել Սեֆիլյանի պաշտպանները:

Լուսանկարում՝ Ներսես Պողոսյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14085 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ