Երևան
12 °C
Armtimes.com-ի՝ «Սամվել Ալեքսանյանն առեւանգել է իր աշխատակցին, խլել բիզնեսները» վերնագրով հոդվածից հետո Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը պարբերաբար հերքել է իր իսկ հայտարարությունները, որի համար անհրաժեշտ եմ համարում մանրամասն ներկայացնել, թե ինչպես է նախապատրաստվել եւ հրապարակվել այդ աղմկահարույց հարցազրույցը:
Այս տարվա ապրիլի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) կինը՝ Քրիստինեն, միջնորդի միջոցով ցանկանում է հանդիպել եւ ներկայացնել, թե ինչ խնդիրներ է ունեցել իր ամուսինը Սամվել Ալեքսանյանի հետ: Նրան առաջարկել եմ հանդիպել «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունում, սակայն հրաժարվում է խմբագրություն գալ՝ նախընտրելով խմբագրությանը հարակից բակերից մեկում տեսնվել: Հանդիպումը կայանում է, նա պատմում է, որ իր ընտանեկան բիզնեսները Սամվել Ալեքսանյանը խլել է, իսկ ամուսնուն առեւանգել եւ պահել, որից հետո վերջինս հեռացել է Ռուսաստան: Քրիստինեին ներկայացնում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նման հայտարարությունը եւ մանրամասնում, որ հնարավոր է մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվի:
Մոտ 30 րոպե տեւած խոսակցությունից հետո Քրիստինեն հեռանում եւ զանգահարում է միայն հունիսի 13-ին, երբ արդեն ամուսինը՝ Արմեն Իսրայելյանը, վերադարձած է լինում Հայաստան: Խնդրում է շտապ հանդիպում, սակայն հանդիպումը նրա եւ ամուսնու հետ կայանում է հունիսի 15-ին՝ վերջիններիս բնակարանում: Մոտ 2 ժամ տեւած զրույցից հետո, որտեղ մանրամասն ներկայացնում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նրանց հայտարարությունը, պայմանավորվում եմ խոսել այն ժամանակ, երբ վերջնական որոշում կկայացնեն հարցազրույց տալ: 24 ժամ չանցած Իսրայելյանի կինը զանգահարում է եւ կրկին հանդիպում է խնդրում, որպեսզի ամուսինը խոսի: Հունիսի 16-ի երեկոյան, կրկին Իսրայելյանների բնակարանում հանդիպում եմ եւ հարցազրույց վերցնում:
Սկզբում Արմեն Իսրայելյանը ամեն կերպ խուսափում էր, որ իր խոսքը տեսաձայնագրվի, երբ բացատրեցի, որ կամ պետք է տեսանյութ լինի կամ հարցազրույցը չեմ վերցնում, նա համաձայնվում է խոսել տեսախցիկի առջեւ: Նշեմ, որ ե՛ւ Արմենի, ե՛ւ Քրիստինեի հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ նրանց ասել եմ, թե որ լրատվամիջոցին են հարցազրույց տալու:
Հարցազրույցն ավարտելուց հետո Արմեն Իսրայելյանն անձամբ նայում է բոլոր տեսանյութերը, հիանում իր ելույթով, իսկ երբ նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, զանգահարում է նրա կինը եւ առաջարկում հարցազրույցը տեղադրել ոչ թե ժամը 24:00-ին, այլ հաջորդ օրը առավոտյան, որպեսզի ավելի մեծ արձագանք գտնի, սակայն համաձայնվում է կեսգիշերին հրապարկելու իմ առաջարկի հետ եւ զրույցն ավարտվում է: Հաջորդ օրը, երբ մեծ աղմուկ էր բարձրացել, զանգահարում է Քրիստինեն եւ խնդրում, եթե հնարավոր է հեռացնել կայքում ամուսնու մասին գրված ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ մեկնաբանությունը, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո խոսակցությունն ավարտվում է:
Armtimes.com-ի եւ «Հայկական ժամանակ»-ի հրապարակումներից 3 օր անց՝ հունիսի 20-ին, Արմեն Իսրայելյանն իր տանը հյուրընկալում է «Armlur.am»-ի նկարահանող խմբին եւ հայտարարում. «Ես չեմ ասում՝ չեմ խոսացել: Մարդկանց հրավիրել եմ, կարող ա ավել խոսացել եմ, չեն անջատել, գնացել ա տենց կամ ինձ խոսցրել են… բայց ինչ մնում ա խնդիրներին, առեւանգումներին, բանին՝ ես նկատի եմ ունեցել, հա ասել եմ տենց, բայց չեմ նկատի ունեցել՝ տենց տանեն, առեւանգեն: Իմ ջան ու ջանդակին նայի, ինձ տանել կլինի, առեւանգել»:
Այս հայտարարությունից ընդամենը 4 օր անց՝ հունիսի 24-ին, նույն կայքի միջոցով Արմեն Իսրայելյանը այսկերպ է խոսել իր առաջին հարցազրույցի մասին. «Նման բանը հորինել եմ, որ հանգստանան տնեցիք: Տնեցիք էլ իմանալով, որ ես խնդիր ունեմ, հրավիրել են էդ մարդուն, ես որ իմանայի, որ ինքն առաջին հերթին լրագրող էր, Նիկոլ Փաշինյանի մոտ ա աշխատում, ես իրոք, անկեղծ եմ ասում՝ ոչ կխոսայի… գիտեմ էս տան անդամն ա, հարազատ մարդա խոսացել եմ, որ տնեցիք իմանան, որ ես անկեղծ եմ»: Արմեն Իսրայելյանը նաեւ նշել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրեն տեսաձայնագրում են:
Armtimes.com-ը հուլիսի 4-ին ներկայացնում է Արմեն Իսրայելյանի առաջին հարցազրույցի չհրապարակված կադրերը, որտեղ նա պատմելով, թե որտեղ են իրեն պահել, ասել է բառացիորեն հետեւյալը. «Իրա մոտ, բա ոնց, բա առանց պահելու: Էտի էն տեղն ա, որ սաղին, ում էլ բերում են, էնդե են պահում: Ես էլ եմ… ինքն էլ ա ուղարկել, մարդ եմգնացել բերել, ասենք, իրա հարցերով, բերել են ըտե, իրա պահեստում, արաղի պահեստում»: Սրանից բացի Իսրայելյանն ասում է նաեւ, որ ինքն իր տան անդամներին էլեկտրոնային կրիչ է տվել, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը կրում է Սամել Ալեքսանյանը:
Այս հրապարակումից էլ շատ չանցած՝ հուլիսի 5-ին, «Newsbook.am» կայքն է հարցազրույց վերցնում Արմեն Իսրայելյանից, որտեղ էլ նա հայտարարում է, թե իր առաջին հարցազրույցում հնչեցրած մտքերը ինքն է հորինել ընտանիքի անդամներին բացատրելու, թե ինչ է եղել իր ունեցվածքի հետ: «Շոուն բեմադրելով՝ նպատակ եմ ունեցել տան անդամներից գաղտնի պահել, որ կազինո եմ գնում, դրսերն եմ լինում եւ այլն, եւ այլն… Իմացել եմ, որ էդ լրագրողը Նիկոլ Փաշինյանի աշխատողն ա եղել, որին տնեցիք էին հրավիրել մեր տուն: Ես չեմ կարեցել մերժեմ նրան՝ տնեցիքիս պատճառով: Ես, որ իմանայի էսքան հարց կլիներ, ինձանով կուզենային քաղաքական հարց սարքել, Սամվել Ալեքսանյանի անունի հետ խաղալ, իմ ասածը հիմք դարձնել Ազգային ժողովում, ես կյանքում նման բան չէի անի: Ես դեմից տնեցիքին կասեի՝ խաղացել եմ, կրվել եմ, Ռուսաստան գնացել բիզես եմ դրել, տակ եմ տվել: Նման բաներ չէի հորինի ու սենց պատմության մեջ չէի ընկնի»,- հայտարարել է Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ եթե իր հետ մի բան պատահի, մեղավորն այս անգամ Նիկոլ Փաշինյանն է լինելու:
Armtimes.com-ը ստորեւ ներկայացնում է Արմեն Իսրայելյանի՝ 19 օրվա մեջ թվով 4 հարցազրույցների իրար հակասող հատվածներն առանց մեկնաբանության:
Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան
Աննա Հակոբյանը միջազգային համաժողովին ներկայացել է «ՍԵՐ» գրությամբ պիջակով (տեսանյութ)
Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Արուսյակ Մանավազյանը և Մերի Գալստյանը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում քննարկել են ոլորտին առնչվող հարցեր
Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանից․ Արմեն Նիկողոսյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան
Սոցիալական արդարության ոլորտում ի հայտ եկող խնդիրների մեծ մասը կապված է կրթության որակի հետ. Նիկոլ Փաշինյան
Ինչ հարթակներով և ինչպես կհրապարակվի կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Եվրախորհրդարանի շուրջ 5 տասնյակ պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին
ՄԱԿ-ի դատարանը կկայացնի Ադրբեջանի դեմ ՀՀ հայցի վերաբերյալ Բաքվի առաջ քաշած նախնական առարկությունների վճիռը
Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն
ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման մասին բանակցությունների ծրագիրը. փոխնախարար
Դատավոր Ռազմիկ Մարիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Բելգիայում ՀՀ դեսպանին. ԱԳ փոխնախարարը հաստատեց և մանրամասնեց
Բացահայտվել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ ստանալու մասին. Politico
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է
Հայաստանի պատանի շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատար դիրքերում են
17 կամուրջ‚ 2 թունել‚ 5 տրանսպորտային հանգույց. ինչ աշխատանքներ են կատարվում Քաջարան-Ագարակ ճանապարհին
Ձորաղբյուրում ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են
Ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 31-ամյա քաղաքացու դին
ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները
Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան
Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև
Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում
Ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը
Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել
Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)
Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին
Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. Ռուսթավելիի պողոտան փակվել է (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT