Երևան
12 °C
Արդեն երեք օր է՝ «Սասնա ծռեր» խմբավորումը շարունակում է իր հսկողության տակ պահել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պատանդ պահելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների: Armtimes.com-ին հաջողվեց պարզել խմբավորման անդամներից 18-ի անունները, որոնցից 17-ն այժմ գտնվում են գրավված տարածքում: Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան (լուսանկարը չկա), իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը՝ Լուսինեն, Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն իրավունք չունի որեւէ բան ասել ՊՊԾ գնդի տարածքի գրավման վերաբերյալ: Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Վարդան Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանը Երեւանում վարձով էր բնակվում: «Երեւանում ընտանիքի՝ կնոջ, դստեր եւ որդու հետ էր ապրում արդեն 6 տարի:18 տարի Ղարաբաղում են ապրել: Ինքը նախապատրաստվում էր գնալ Ղարաբաղ, իր մանկության երազանքն է եղել: Ես իր հակապատկերն եմ, բայց ինքն ամբողջ կյանքում երազել է ազատ անկախ Հայաստանի մասին: Դեռ ինձ էլ համոզում էր հետը տանել Ղարաբաղ»,- ասաց Վարդան Մանուկյանը՝ նշելով, որ ՊՊԾ գունդը գրավելու՝ եղբոր մտադրության մասին տեղյակ չի եղել: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի մյուս եղբայրը՝ Թաթուլն այժմ կալանավորված է, մի քույրը 34 տարեկան հասակում մահացել է, իսկ մյուս քույրը բնակվում է Կոտաքի մարզի Բուժական գյուղում:
Պավլիկ Մանուկյան
Ազատամարտիկ, մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին: Վերջին տարիներին զբաղվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: 2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:
Վարուժան Ավետիսյան
«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման գաղափարակիր եւ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, պահեստազորի գնդապետ, իրավաբան: Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ:
Տիգրան Մանուկյան
«Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:
Գագիկ Եղիազարյան
«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ-շինարար:
Արեգ Կյուրեղյան
«Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ: Արեգ Կյուրեղյանը քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրն է: Վերջինս ի նշան բողոքի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:
Սերգեյ Կյուրեղյան
Արեգ եւ Հայկ Կյուրեղյանների եղբայրն է:
Արմեն Բիլյան
«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:
Էդվարդ Գրիգորյան
«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:
Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով, նա ազատամարտիկ է, պահեստազորի մայոր։ Դեռ 17 տարեկան հասակում Արցախյան պատերազմի վաղ շրջանում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք եւ զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար։ 1990 թվականին բանակից արձակուրդ գալուց հետո Արայիկը այլեւս չվերադարձավ խորհրդային բանակ եւ մեկնեց Արցախ։
Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում: Բազմաթիվ անգամ վիրավորվել է, սակայն վերջին վիրավորումից հետո Արայիկը սկսեց հենակով քայլել: 2015 թվականի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Խանդոյանը իշխանություններին է վերադարձրել Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները Բերձորյան դեպքերի պատճառով: Խանդոյանը Հիմնադիր խորհրդարանի պագամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է:
Արմեն Լամբարյան
Ազատամրտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:
Մխիթար Ավետիսյան
Ազատամարտիկ «Նոր Հայաստան» շարժման անդամ:
Աշոտ Պետրոսյան
Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրն է: «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ:
Վիրավոր Թաթուլ Թամրազյանը Դիլիջանից է, նրա հարազատները բնակվում են ՌԴ-ում: Բանակ զորակոչվելու նպատակով Թաթուլ Թամրազյանը վերադարձել է Հայաստան, ծառայել Զինված ուժերում եւ մնացել Հայաստանում:

Արամ Հակոբյան
ազատամարտիկ, նախկին դաշնակցական, Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT