Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հուլիսի 17-ից մեկնարկած գործողությունները հուլիսի 22-ին նոր հուն մտան, որը կարելի է կոչել՝ «առանց պատանդների»:
Այդ օրն առավոտյան հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո այնտեղ գտնվող 4 ոստիկաններից 2-ին խմբի անդամներն ազատ են արձակել: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ՊՊԾ գնդի տարածքում ստեղծվելու է մամուլի կետ: Ավետիսյանը հայտնեց, նաեւ, որ որոշել են մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Ինչ վերաբերում է պատանդ պահվող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Ավետիսյանն ասաց, որ նրանք ազատ կարձակվեն մամուլի կետը բացելու պահին:
Ժամեր անց, երբ դեռ մամուլի կենտրոնը չէր բացվել, «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ արձակեցին նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող բարձրաստիճան ոստիկաններին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այդպիսով, ՊՊԾ գնդում այլեւս պատանդներ չմնացին:
Կարճ ժամանակ անց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հայտնեց, որ թեեւ իրենք կատարել են իշխանությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, սակայն մյուս կողմը մասամբ խախտել է այն՝ թույլ չտալով ՊՊԾ գնդի տարածք մտնող լրագրողներին՝ ունենալ կապի միջոցներ:
Ժամը 16-ի սահմաններում լրագրողները ոստիկանների ուղեկցությամբ մեքենաներով տեղափոխվեցին ՊՊԾ գնդի հարակից տարածք: Այդտեղ լրագրողները խուզարկվեցին, ոստիկաններին փոխանցեցին բջջային հեռախոսներն ու ինտերնետին միանալու սարքերը, պարտավորվեցին ոչինչ չվերցնել եւ չփոխանցել զինված խմբի տղաներին եւ միայն դրանից հետո կարողացան մուտք գործել ՊՊԾ գնդին հարակից տարածք:
Սա դուր չեկավ խմբի անդամներին եւ, տեսնելով, որ ուղիղ եթեր ապահովելու պայմանավորվածությունը փաստորեն խախտվում է, նրանք պահանջեցին կատարել այդ պահանջը: Րոպեներ անց ոստիկանությունը լրագրողներին թույլ տվեց ուղիղ եթերի սարքերը բերել չեզոք գոտի:
Մինչ ուղիղ եթեր կապահովվեր՝ այդ ժամանակ ասուլիս տվեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արայիկ Խանդոյանը:
«Ոչ ոք բարոյական իրավունք չունի մեզ ասելու զենքերը վայր դրեք: Եթե ինչ-որ մեկը կփորձի նման փորձ անել, ղալաթ կանի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամատիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ), երբ լրագրողներից մեկը նրան հիշեցրեց զենքերը վայր դնելու մասին Սերժ Սարգսյանի նախորդ օրվա կոչը:
«Մենք կհանձնվենք այն ժամանակ, երբ հաղթենք»,- իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սասնա ծռեր խմբի ադամ Պավլիկ Մանուկյանը: Նա նշեց, որ հաղթանակի հասնելու միակ ճանապարհը փողոց դուրս գալն է՝ հանուն ազատության: «Մենք այս զորամասից սկսեցինք, որովհետեւ այն դարձել էր հայ ժողովրդի ամենասարսափելի բութ գործիքը մեր ժողովոդի վերքը ամեն անգամ տրորելով: Մենք որոշեցինք այդ գործիքը ձեռիքց խլել»,- ասաց Մանուկյանը:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, թե ռեժիմը ցանկացել է գրոհով վերցնել գնդի տարածքը, բազմաթիվ փորձեր են եղել, սակայն բուն գործողություն չի հաջողվել իրականացնել: Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Ավետիսյանը նկատեց, որ այն կարող է շարունակվել ամենաշատը մեկ ամիս, իսկ այդ ընթացքում պետք է լինեն խելամիտ լուծումներ: Անդրադառնալով Խորենացի փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ չպետք է լինեն 1, 2, 3 կամ 4 անձինք, որոնք կփորձեն շարժումը ծառայեցնել իրենց անձնական նպատակներին, այլ պետք է լինեն մաքուր անցյալ ունեցող անձինք, ինչպիսիք են, օրինակ, քաղաքագետներ Արա Պապյանը, Լեւոն Շիրինյանը, Հայկ Մարտիրոսյանը:
Կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինյանին հորդորում եք հեռանալ այնտեղից՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Ես չեմ հորդորում հեռանալ, ես հորդորում եմ վերջ տալ անձնական եւ կուսակցական նպատակներով պրոցեսը օգտագործելու փորձերին եւ լծվել կոլեգիալ մարմնով (առանց կուսակցական դրոշի) ժողովրդի ազատագրական պայքարը դրական հանգուցալուծման հասցնելու գործին»,- պատասխանեց Ավետիսյանը՝ շարունակելով. «Եթե պարոն Փաշինյանն ուզում է այս նեխած համակարգի մեջ ինքը դառնալ պետության ղեկավար կամ ինչ-որ մասնաբաժին ստանալ սրանից՝ սա կործանման ճանապարհ է, մենք այդքան ժամանակ չունենք, որ ամեն անգամ մեր ժողովուրդն արյուն թափի եւ ամեն անգամ ինչ-որ մեկը հանկարծ հայտնվի եւ փորձի այդ արյան վրա կամ այդ կրակի վրա իր ձեռքերը տաքացնել...Եթե այդ փորձերը շարունակվեն՝ մենք հանդես կգանք ավելի կոպիտ հայտարարություններով եւ կփորձենք մեր համակիրների միջոցով այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ այդ մարդիկ չեզոքացվեն»:
Երբ լրագրողներն արդեն վերջացրել էին հարցազրույցները, տարածք եկավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա Վարուժան Ավետիսյանին ասաց, որ խախտվել է իրենց պայմանավորվածությունը, ըստ որի լրագրողները չպետք է չեզոք գոտուց առաջ անցնեին եւ ՊՊԾ գնդի տարածքում նկարահանումներ անեին: Ասաց նաեւ, որ նախնական պայմանավավորվածությամբ խմբի անդամներն էլ չպետք է զենքով հայտնվեին տեսախցիկների առաջ: Ի պատասխան Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկանությունն էլ խախտել է ուղիղ եթերի մասին պայմանավորվածությունը: Կարճ զրույցից հետո Վիտալի Բալասանյանը համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին:
Ինչպես հայտնի է՝ վերջինս հանդես էր գալիս որպես միջնորդ եւ բանակցում մեկ իշխանությունների, մեկ «Սասնա ծռերի» հետ: Վերջինս հայտարարեց, թե այսօր (հուլիսի 23-ին-խմբ.) խոսել է Ժիրայր Սեֆիլյանի հետ, որն իրեն ասել է, թե այլեւս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասաց՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ իր տվյալներով «Սասնա ծռեր»-ի անդամներից շատերը եւս արդեն չեն պահանջում Սարգսյանի հրաժարականը: «Սասնա ծռեր»-ի որոշ անդամներ, լսելով Բալասանյանի այդ հայտարարությունը՝ հակադարձեցին՝ պնդելով, որ նման բան չկա, որ իրենք շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Բալասանյանը նաեւ ընդգծեց, որ իր համար անընդունելի են զինված խմբի նպատակներն ու պահանջները. «Հլա մի պահ պատկերացրեք՝ զինված խմբի նպատակները կատարվում են եւ իշխանությունը հրաժարական է տալիս, ձեւավորվում է միջանկյալ իշխանություն: 3 ամիս հետո 100 հոգի կզինվեն եւ կասեն ձեր իշխանությունը չենք ընդունում: Երբեւիցե բոլորը պետք է մտածեն, որ զինված հարց չեն լուծում»,- նկատեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը՝ ընդգծելով, որ պետք է զենքերը վայր դնել:
Այս ընթացքում ՊՊԾ գնդի հարակից տարածք եկան «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի ծնողները եւ նրան համոզում էին՝ իրենց հետ տուն գնալ: Էդգարը, սակայն, հրաժարվեց նրանց հետ գնալուց եւ ասաց, որ մինչեւ վերջ մնալու է այնտեղ:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամները ի աջակցություն ազատ խոսքի կրակահերթ արձակեցին օդ, ինչը զայրացրեց Վիտալի Բալասանյանին: Բղավելով նա իր քրոջ որդու հետ լրագրողներին դուրս հրավիրեց ՊՊԾ գնդի հարակից տարածքից: Ի դեպ, Բալասանյանի քրոջ որդին մինչ լրագրողների գալն էլ որոշակի միջնորդական առաքելություուն էր իրականացնում իրավապահների եւ խմբավորման անդամների միջեւ: Լրագրողները դուրս եկան ՊՊԾ գնդի տարածքից:
Փաշինյանը հանձնեց լիազորությունները
Այս ընթացքում Երեւանի Խորենացի փողոցում մեկնարկել էր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ցույցը: ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին բազմաթիվ քաղաքացիների հորդորով կրկին վերադարձել էր Խորենացի փողոց եւ ստանձնել ցույցը համակարգելու որոշակի դերակատարում՝ հայտարարեց, որ իր ելույթից հետո լիազորությունները հանձնելու է Ալեք Ենիգոմշյանին:
Իսկ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար իսկական մղձավանջ էր ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը այն մասին, թե Ժիրայր Սեֆիլյանը իր հետ զրույցում ասել է, որ հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: «Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարությանը, եւ ես հույս ունեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը որեւէ կերպ այս հայտարարությունը պարզաբանելու հնարավորություն կունենա: Անկեղծ ասած մեզ համար այս հայտարարությունը նման է մղձավանձի, որովհետեւ, եթե Աստված մի արասցե այս հայտարարությունը հաստավի, ապա սա կլինի երկրորդ անգամ, երբ քաղաքական ուժը շատ երկար ինձ փորձում է համոզել, ապացուցել՝ միանալ Սերժ Սարգսյանի հեռացման համար իրենց առաջ քաշած պայքարիին եւ երբ որ մենք դրան վերաբերելով զգուշավորությամբ, որոշակի մտահոգություններ ունենալով, թե ինչքանով է այդ պահանջը այդ ձեւի մեջ անկեղծ, այնուամենայնիվ, որոշում ենք քայլ կատարել դա լրջացնելու ուղղությամբ, ահա երկար ժամանակ մեզ հրավիրող ուժը վճռական պահին հրաժարվում է իր կեցվածքից»,- հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդպիսի մի բան պատահեց ոչ իշխանական ուժերի Եռյակի պարագայում, երբ որ իրենց մեղադրում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով պայքարին չմիանալու մեջ, բայց երբ ինքը ԱԺ-ում հանդես եկա Սերժ Սարգսյանին իմպիտչմենտի ենթարկելու նախաձեռնությամբ՝ Եռյակի ոչ մի պատգամավոր չստորագրեց այդ նախաձեռնության տակ:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրեն վերագրվող «մեղադրանքներին», թե Խորենացիում զբաղվում է անձնական PR-ով, կուսակցական PR-ով: Նա կրկնեց, որ չի կարող լինել մի տեղում, որտեղ կան քֆուրչիներ, հարբածներ:
«Ժողովուրդ ջան, գաղտնիք չկա, որ ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եմ: Շատերը ասում են՝ Նիկոլը քաղաքական պայքարի մեջ մենակ է: Ես մենակ չեմ, ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թիմի ներկայացուցիչ եմ, եւ չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքական սկզբունքներից, իմ թիմից ու կենսագրությունից: Բանը հասել է այնտեղ, որ իմ կողմից շատ սիրելի Վարուժան Ավետիսյանն այսօր ուղիղ եթերով ասում է, որ Նիկոլ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն ա տաքացնում: Ուրեմն, որ ամսի 20-ին ինչ-որ մարդիկ ուզում էին, որ այստեղ արյուն հեղվի, ինչի՞ համար էին ուզում, որ իրենց ձեռքերը տաքացնեի՞ն: Ես Խորենացի փողոցից ստացել եմ հեռախոսազանգեր, բազմաթիվ նամակներ եմ ստացել, էստեղ ստորագրահավաք է տեղի ունեցել, մարդիկ խնդրել են, որ գամ ու դերակատարում ստանձնեմ այստեղ...Տեսնելով այն պրոցեսը, որ ակնհայտ գնում է մարման, ես չէի կարող գալ այստեղ, ինչպես Չերչիլի հայտնի խոսքում է ասվում, Մեծ Բրիտանիայի հոգեհանգստին մասնակցելու: Ես չէի կարող գալ այստեղ արձանագրելու քաղաքացիական պայքարի մահը: Ես իմ ընկերների հետ պիտի գայի այնպես, որ այս քաղաքացիական պայքարը վերածնունդ արձանագրեր: Եվ մենք երեկ դա արձանագրեցինք»,- հայտարարեց Փաշինյանը:
Խոսելով Սերժ Սարգսյանի հեռացման մասին՝ պատգամավորը կրկնեց իր նախորդ օրերի ելույթներում արտահայտած միտքը, որ դա կախված է միայն ժողովրդի կամարտահայտությունից:
«Էլի եմ ասում՝ Եթե դուք ուզում եք ապրել Սաշիկի 50 տոկոսների, Գագիկ Խաչատրյանի թալանի, Հովիկ Աբրահամյանի թալանի, Միհրան Պողոսյանի թալանի, քաղաքական բեսպրեդելի պայմաններում, ես ձեզ ոչնչով չեմ կարող օգնել: Բայց եթե դուք ուզում եք ապրել ազատ եւ երջանիկ Հայաստանում, ես ձեր ծառան եմ եւ մենք միասին կհաղթենք: Եվ ուրեմն, հիմա այս հարթակը կդատարկվի եւ թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել, բայց չի լինի այնպես, որ որեւէ մեկը մտածի, թե կարող է մեզ ստիպել հրաժարվել մեր սկզբունքներից, մեր հավաատամքից, մեր ճանապարհից, մեր համոզմունքից, նրանք ովքեր մտածում են, թե դա հնարավոր է նրանք ուղղակի չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ մենք չենք հրաժարվի մեր սկզբունքից, մենք չենք հրաժարվի մեր պայքարից, մենք չենք գնա կիսատ գործարքների: Ես ասել եմ եւ ասելու եմ՝ Հայաստանում կա մեկ ընդդիմություն եւ այդ մեկ ընդդիմսւթյունը «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է: Բայց գիտե՞ք թե ինչու է դա այդպես, որովհետեւ մենք չենք պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, մենք Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու ոչինչ չունենք, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, իսկ ժամկետները պետք է որոշի ժողովուրդը»,- հնչող ծափահարությունների եւ «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումների ներքո իր խոսքը եզրափակեց Փաշինյանը եւ բարձրախոսը հանձնեց Ենիգոմշյանին:
«Ես ցավում եմ, որ այսպիսի զարգացում ունեցավ այսօրվա հանրահավաքը, ես դրան կանդրադառնամ, բայց նախեւառաջ ուզում եմ, որ հիմնական խնդրից չշեղվենք: Հատկապես այսօր մեզնից մի քիչ հեռու գտնվող խիզախների, հերոսների հանդգնության արդյունքում ներկա ռեժիմն արդեն չի իմանում ինչ քայլերի դիմի, որպեսզի նրանց վճռականությունը սասանի եւ դիմում է ինչպես միշտ, բայց հատկապես այսօր դիմել է ստի եւ կեղծիքի բազում միջոցների: Նրանից մեկն այն տեղեկությունն է, որ սոցիալական ցանցերով եւ այլ միջոցներով շրջանառության մեջ դրվեց, որ իբր Սասնա ծռերը որոշել են զենքը վայր դնել, ինչը իհարկե ավելի քան ծիծաղելի է: Օրվա երկրորդ կեսին իրենց մամուլի ասուլիսի ընթացքում «Սասնա ծռեր» խմի անդամները եկան ապացուցելու, որ նման բան ոչ կա, ոչ էլ կարող է լինել: Մյուսը, որ ռեժիմի ներկայացուցիչներն արեցին, «Սասնա ծռեր» անդամների մոտ ուղարկելով բազմաթիվ պատվիրակներ, որպեսզի նրանց միջոցով համոզեն, որ վայր դնեն զենքերը: Եվ այդ քայլը բումերանգի նման էլի վերադարձավ իրենց: Իհարկե, գլուխգործոցն այսօրվա Արցախի նախկին հրամանատարներից մեկի՝ հարգարժան Վիտալի Բալասանյանի, հայտարարությունն է առ այն, որ նա գալիս է Ժիրայր Սեֆիլյանի մոտից կես ժամ առաջ եւ Ժիրայր Սեֆիլյանն իրեն ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Սիրելի հայրենակիցներ, այդ կես ժամ առաջը Վիտալի Բալասանյանի հետ ես էլ էի գտնվում Ժիրայր Սեֆիլյանի մոտ, եւ Վիտալի Բալասանյանի խոսքը, ես ցավում եմ ասելու, որ իրականության խեղաթյուրում է՝ մի արտահայտության կոնտեքստից ամբողջությամբ դուրսբերում եւ իրականության խեղաթյուրում: Մենք այստեղ երեկ հաստատեցինք, որ այստեղ հավաքվում ենք, որովհետեւ մենք առաջին հերթին պաշտպանում ենք «Սասնա ծռեր» խմբի առաջացած հիմնական նպատակները, որոնք են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ստեղծումը, ինչպես նաեւ դրանց հետ կապված ազատագրված տարածքների հանձնան բացառումը»,-եզրափակեց Ենիգոմշյանը:
Բալասանյանը դուրս եկավ բանակցություններից
Շաբաթ լույս կիրակի գիշերը ինչպես ՊՊԾ գնդի տարածքում, այնպես էլ Խորենացի փողոցում հանգիստ էր անցել: Կեսօրից հետո, սակայն հայտարարություն տարածվեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զրկված են ոչ միայն կապից, այլ նաեւ անջատել են էլեկտարականությունը եւ նրանց չեն ապահովել սննդով: Գումարած այս ամենին, ինչպես նշվում էր խմբի տարածած հայտարարությունում, ոստիկանության կողմից ճեղքման եւ գրոհի փորձեր էին կատարվել:
Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը՝ մանրամասներ հայտնելով «Սասնա ծռեր»» խմբավորան անդամների հետ վարած բանակցությունների վերաբերյալ եւ կոչ անելով անհապաղ հանձնվել, որից հետո Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին:
«Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը...Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը եւ հեռանկարները»,- մասնավորապես նշվում էր հայտարարությունում:
Այս հայտարարությունից շատ չանցած՝ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի եւ խմբի տղաների միջեւ բանակցությոններում Վիտալի Բալասանյանին փոխարինելու է Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: «Տղաները գիտեն, թե ինչի համար են պայքարել եւ իրենք պատրաստ չեն զիջման եւ ինչքան մեր ժողովուրդն իր աջակցությունն ու զորակցությունը հայտնի այդ տաղներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենա իրականությանը»,- Խորենացի փողոցում հրավիրված հանրահաավքի ընթացքում հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը:
Մինչեւ երեկո խմբի անդամներին այդպես էլ սնունդ չփոխանցվեց: Ուշ երեկոյան Խորենացի փողոցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել ի նշան բողոքի, որ իրենց սնունդով չեն ապահովում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է
Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին
Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Արսեն Թորոսյան
ՌԴ փոխվարչապետեր Օվերչուկի պատվիրակությունը ժամանել է Թեհրան․ նախատեսվում են բանակցություններ
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին արված աշխատանքի համար
ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփ
Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին
Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան
Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները
Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից
Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին
Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին
Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան
Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան
Վանաձորի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Թրամփը հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը մոտ է. նա ուզում է շտապ հանդիպել Պուտինի հետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT