Դու եւ ապստամբ ընկերներդ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում. Չուգասզյանը՝ Վ.Ավետիսյանին

28/07/2016 schedule23:08

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ընդհատակ անցած, հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը ՀԽ փոխնախագահ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրվա կապակցությամբ «խոսք» է հրապարակել:

«Վարուժան ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո անելիքը ոչ ոք չգիտի այսօր ու չգիտեր երեկ, երբ դու, լինելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկը, քո բազմաթիվ ազնիվ զինվորական ընկերներիդ հետ ատամներդ սեղմած հետևում էիր Մարտի 1-ի ողբերգությանը և նրան հետևած, տարիներ շարունակվող քաղաքական խեղկատակությանը…

Դու Պաշտպանության նախարարությունում ոչ թե պաշտոն էիր զբաղեցնում ու տուն պահում, այլ դա քո կոչումն էր, և սեփական անկախ հայրենիքի սպայի առաքելության բարձր գիտակցությամբ դու քո պարտքն էիր կատարում, ինչպես պաշտոնակից և զինակից ընկերներից շատ-շատերը, որոնք նույնպես հասկանում էին, որ ինչ-որ շատ լուրջ բան այնպես չէ մեր երկրում, ու որ Տիտանիկը նստած ուղևորների նման գնում ենք դեպի աղետ…

Վահե Ավետյան սպայի խոշտանգումներն ու ողբերգական մահն էին այն առիթը, որը ստիպեց քեզ երրորդ հանրապետության հետ հույսեր կապելուց հրաժարվել ՝ հասկանալով որ այն վերջանում է, և որ շտապ պետք է զբաղվել չորրորդի նախապատրաստությամբ : Եվ ի զարմանս քո ծառայակից սպաների ու ղեկավարության, հրաժարվեցիր բարձր պաշտոնիցդ և աշխատավարձից  ու քեզ ամբողջովին նվիրեցիր արժանապատիվ, ինքնիշխան ու արդար Նոր Հայաստանը պատկերացնելու ու իրականություն դարձնելու քաղաքական պայքարին:

Քո համար այլևս պարզ էր, որ գաղութացված երկրիդ հանցագործ կառավարիչները այլևս խամաճիկ են, և ուրեմն անկախության տարիների բացառիկ նվաճումը ՝բանակն անգամ, որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած լինելով ազնիվ սպաներից, վերածվում է այնպիսի գործիքի, որն կամա թե ակամա օտարի քաղաքական ղեկավարության հրամանատարության տակ է անցնում…

Վկան ապրիլյան քառօրյա պատերազմը, որն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որը քեզ ու ընկերներդ ստիպեց գնալ ապստամբական գործողության ՝ հասկանալով, որ թշնամին տանն է ու շուտով հասնելու է մեր ընտանիքներին, և ժամանակն է սեփական ինքնազոհությամբ արթնացնել և նվաճել ժողովրդի սիրտը… Գիտեմ, որ շատ ընկերներ ունես Պաշտպանության նախարարությունում,առավել ևս համակիրներ, որոնք ամբողջովին կիսում են քո գաղափարները, որոնք մշտապես կարդացել են քո քաղաքական հոդվածները և լսել ելույթները՝ համակրելով նրանց…Վստահ եմ, որ եթե այս հանցագործ բանդան որոշի գրոհել ձեր վրա, ապա կհասունանա քո բանակային ընկերների ժամանակը ևս…

Դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, դու և ապստամբ ընկերներդ հասել եք ամենակարևորին՝ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում՝ ձեզ ծնած ու սնած ժողովրդի այն սերը, որով այն պարուրեց այս օրերին քեզ ու քո ընկերներին և հավատաց, որ Սասնա Ծռերը նորից իրենց քաղաքում են ապրում՝իրենց կողքին…»:

Տպել
6835 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ