Սասնա ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է. Վարուժան Ավետիսյան

31/07/2016 schedule10:07

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին նամակ է փոխանցել, որն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Սեֆիլյանի Եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման հայտարարությունը 31.07.2016, առավոտյան 08։15: Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով փոխանցել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

Սասնա Ծռեր ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը։ Հակառակ պարագայում հավանական արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա։ Միևնույն ժամանակ մեր ժողովրդին հորդորում ենք ամեն ինչ անել մեր առաջարկությունը կյանքի կոչելու և անիմաստ արյունահեղությունից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը «Սասնա ծռեր» խմբավորման31 անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Պարեկապահակային ծառայության գունդը՝ պատանդ պահելով ոստիկանության 8 ծառայողի: Գրոհի ժամանակ փոխհրաձգության հետեւանքով սպանվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվեց խմբավորման անդամներից Թաթուլ Թամրազյանը: Պատանդների մեջ էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Խմբավորման անդամները պահանջում էին ՀՀ իշխանություններից, որպեսզի ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ձեւավորվի ժողովրդի վստահության կառավարություն, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանին բերել ՊՊԾ գունդ: Մինչ հուլիսի 23-ը խմբավորման անդամներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, որից հետո խմբավորման անդամները զրկվեցին սննդից, բուժօգնությունից, հեռահաղորդակցությունից եւ էլեկտրաէներգիայից: 

Իշխանությունների եւ խմբավորման միջեւ բանակցություններ էր վարում մինչ հուլիսի 25-ը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջոցով, որից հետո բանակցություններ չեն վարվել: Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության եւ խմբավորման անդամների միջեւ, որի ժամանակվիրավորվել, ապա հոսպիտալացվել են խմբավորման անդամներ Աշոտ Պետրոսյանն ու  Հովհաննես Հարությունյանը, իսկ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով էլ վիրավորվում եւ հոսպիտալացվում են Խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, իսկ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, ոստիկանության վարկածով, հանձնվել են իրավապահներին: Հուլիսի 27-ի առավոտյան շտապօգնության 4 բուժաշխատողի խմբավորման անդամները թույլ չեն տվել լքել ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով հերթափոխ սահմանել: Նույն օրը երեկոյան բժիշկներից մեկին հնարավորություն են տվել լքել գնդի տարածքը: Խմբավորման անդամներից Գագիկ Եղիազարյանին, Պավել Մանուկյանին, Արամ Մանուկյանին եւ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 17-ից Երեւանի Խորենացի փողոցում գրեթե ամեն օր ի աջակցություն խմբավորման անդամների հավաքներ են տեղի ունենում: 


Տպել
4912 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ