Կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ, քաղաքացիներին կտրամադրվի հին նմուշի անձնագիր

03/08/2016 schedule17:15

Հանրության շրջանում բերանից բերան տեղեկություններ են տարածվում, որ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ձեռք բերելու համար գործում են զեղչեր:

Այսինքն` որոշ ժամանակ կարելի է անձնագիր ստանալ` վճարելով շատ ավելի փոքր գումար: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեր զրույցում պարզաբանեց, որ իրականում տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, ինչի արդյունքում էլ կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ: Համենայնդեպս, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Բիչախչյան, անձնագրերի տրամադրման կարգի, դրանց դիմաց գանձվող վճարների հետ կապված ի՞նչ փոփոխություն կամ նորամուծություն կա:

- Կենսաչափական անձնագիրն արժե 25 000 դրամ, բայց այս պահի դրությամբ, լեհական կողմի չմատակարարելու հետ պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք, օրենքում էլ կատարեցինք փոփոխություն, ոչ կենսաչափական անձնագիր, որը մինչ այժմ մարդկանց ձեռքին է: Դա հազար դրամ է: Գումարած` 5 000 դրամ, եթե վիզա խփում են 5 տարով, կամ 1 000 դրամ, եթե 1 տարով է:

- Քաղաքացիներն ինչ-որ հնարավորություններից կզրկվե՞ն, եթե կենսաչափական անձնագրերի փոխարեն սովորական անձնագիր ստանան:

- Ոչ, հանգիստ կարող են օգտագործել, խնդիր չկա:

- Այդ դեպքում կենսաչափական անձնագրի անհրաժեշտությունն է անիմաստ դառնում:

- Անիմաստ չի դառնում: Օրինակ` Կանադան պահանջում է իր տարածք անպայման կենսաչափական անձնագրով մուտք գործել: Դա առավել պաշտպանված փաստաթուղթ է, մատնահետք կա դրա մեջ եւ այլն, բայց քանի որ այս պահի դրությամբ խմբաքանակ չկա, հին նմուշի անձնագիր ենք տրամադրում` անձանց ազատ տեղաշարժը, ելքն ու մուտքը չսահմանափակելու համար:

- Քանի որ օրենքում փոփոխություն է կատարվել, նշանակում է կենսաչափական անձնագիր քաղաքացիներին երկար ժամանակ չի՞ տրամադրվի եւ Լեհաստանն այդ անձնագրերն այլեւս չի՞ ապահովի:

- Օրենքում փոփոխության հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումն էր: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմեց Սահմանադրական դատարան, եւ Սահմանադրական դատարանը այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական: Կրոնական համոզմունքներից ելնելով` մարդիկ կային, որոնք չէին ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր: Էլեկտրոնային ստորագրություն, մատնահետք չէին ցանկանում դնել: Դրա համար Սահմանադրական դատարանը «ասաց»` ճիշտ է, դա միտված է ծառայության որակի, փաստաթղթի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը եւ համապատասխանում է միջազգային պահանջներին, բայց գտեք այլընտրանքային տարբերակ, որ անձը կարողանա ստանալ ոչ կենսաչափական անձնագիր: Դրա համար մենք օրենսդրական փոփոխություն կատարեցինք եւ մինչեւ 2019 թ. հունվարի 1-ը հնարավորություն տալիս ենք ստանալ հին նմուշի անձնագիր: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 6-ից: Այսինքն` անձը իր ցանկությամբ կարող է հին նմուշի անձնագիր ստանալ, դա իր իրավունքն է դառնում, հիմնական փոփոխության նպատակը դա էր: Կենսաչափական անձնագրեր Լեհաստանն այսօր չի ուղարկում, վաղը կուղարկի, դա խնդիր չէ, դրանով պայմանավորված օրենք չէր փոխվի:

- Բայց ինչու կենսաչափական անձնագրի պարտադրանքը հանվում է մինչեւ 2019 թվականը, եթե համարվում է, որ դա մարդու իրավունքների խախտում է:

- Որ այդ ընթացքում տեսնենք, թե ինչ կարելի է մտածել, որ այդ անձանց իրավունքը չխախտվի:

- Իսկ նույնականացման քարտի տրամադրման հետ կապված փոփոխություններ կա՞ն:

- Ոչ: Կենսաչափական անձնագիր ստանալիս անձը պետք է ունենար նույնականացման քարտ կամ միաժամանակ դիմեր նաեւ դա ստանալու համար: Օգոստոսի 6-ից անձը կարող է առանց նույնականացման քարտի ստանալ հին նմուշի անձնագիր: Կուզենա՞, կտրամադրենք նաեւ նույնականացման քարտ: 

- Առաջիկայում հնարավո՞ր է նաեւ կենսաչափական անձնագրեր ստացվեն:

- Ոչ թե հնարավոր է, պարտադիր են լինելու: Լեհաստանի հետ են  տարվում բանակցություններ` որոշ խմբաքանակ ուղարկելու շուրջ: 2017-ի հունվարին ավարտվում է պայմանագրի ժամկետը, դրանից հետո նոր կապալառուն կապահովի: Մենք ուզում էինք կենսաչափական անձնագրի որակը  բարելավել, որ այն լինի պոլիկարբոնատ էջով՝ նույնականացման քարտի որակից, ճկվող, ոչ թե թղթից, որ շուտ չփչանա, չպատռվի, չթրջվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
57304 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ