Ով է «Սասնա ծռերին» հաց հասցնող Արթուր Սարգսյանը. ընկերոջ խոսքով՝ նա չափազանց բարի մարդ է

04/08/2016 schedule09:30

Ո՞վ է այն մարդը, որը սնունդ էր հասցրել ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնք մի քանի օր մնացել էին առանց ուտելիքի:

Այս հարցի պատասխանը երկար ժամանակ հետաքրքիր, բայց մութ էր հանրության համար: Իսկ երբ «Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին ու հանձնվեցին իրավապահներին, այդ մասին պատմող տեսանյութից շատերը դեմքով ճանաչեցին «հաց բերողին»: Մինչ այդ նաեւ հայտնի էր դարձել նրա անունը` Արթուր Սարգսյան: Հուլիսի 26-ին «Սասնա ծռերը» հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշել էին. «Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանն, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:

Երեկ մենք զրուցել ենք Արթուր Սարգսյանի ընկերոջ՝ Տիգրան Պալյանի հետ: Նրանք ծանոթացել են շատ տարիներ առաջ` Երեւանի Վերնիսաժում ու տեւական ժամանակ աշխատել կողք կողքի: 

- Պարոն Պալյան, ո՞վ է Արթուր Սարգսյանը, ի՞նչ կարող եք պատմել նրա մասին:

- Արթուրին ճանաչում եմ 1992 թվականից, սկզբում Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գտնվող Վերնիսաժում էինք աշխատում, 1993 թվականից`այսօրվա Վերնիսաժում: Ապրում էր մոր եւ եղբոր հետ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի շենքերից մեկում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանը, բայց 25 տարի զբաղվում էր փայտի փորագրությամբ, որն իր ապրուստի միակ միջոցն էր: Ողնաշարը, եթե չեմ սխալվում, վնասել էր պատերազմի ժամանակ Ղարաբաղ ապրանք տանելիս (սա աղոտ եմ հիշում): Հիմա ինքը հաշմանդամություն ունի: Ամուսնացավ 1996 թվականին, մի փոքր բարդ իրավիճակ եղավ, դրա մասին չեմ կարող խոսել, այժմ չգիտեմ` ում հետ է ապրում` մենա՞կ, թե՞ կնոջ։ Չափից դուրս բարի էր, ինչն ես չէի ընդունում, շաբաթ-կիրակի առավոտյան վաճառվող գործերը դասավորում էինք Վերնիսաժում, թողնում մեր ընկերների հսկողությամբ ու գնում էինք Քանաքեռի եկեղեցի, որտեղ ինքը, որպես սարկավագ, պատարագին էր մասնակցում, հետո վերադառնում էինք մեր հիմնական գործին։ Հետագայում, չմանրամասնեմ, մենք բաժանվեցինք։ Գուցե ես մեղավոր եմ եղել, բայց իրեն օգնելու պատճառով սխալ քայլի գնացի եւ որպես ընկեր՝ կորցրեցի:

- Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտնի քայլը: Մտածո՞ւմ էիք, որ նման բանի ընդունակ է:

- Եթե ինձ հարցնեին`ձեր ընկերներից ով կարող էր նման քայլ անել, ես անմիջապես իր անունը կտայի: Ես ֆեյսբուքյան իմ գրառումներից մեկում, երբ չգիտեի`ով էր այդ տղան, կասկած էի հայտնել ու գրել, որ դա սարքած գործ է: Սակայն, նախօրոք նշել էի, որ ներողություն կխնդրեմ, եթե սխալվեմ: Ու վերջում պարզվեց՝ իմ ընկերն էր: Եթե դա ինքը չլիներ, այլ լիներ իմ մեկ այլ ընկեր, ես դարձյալ կկասկածեի: Իր դեպքում բացառվում է: Հրեշտակներին ու սրբերին չեմ հավատում, ինքը մարդ է, իսկական մարդ, ես խոնարհվում եմ նրա առաջ:

- Նա այլեւս Վերնիսաժո՞ւմ չէր աշխատում:

- Վաղուց չեմ տեսել, ինձ թվում է՝ էլի Վերնիսաժում պիտի լինի կամ գործերն ուղարկի։ Դա միայն շաբաթ օրը կարող եմ իմանալ, երբ գնամ Վերնիսաժ:

- Ի՞նչ եք կարծում` իշխանությունները, իրավապահներն իր հետ ինչպե՞ս կվարվեն: Հնարավո՞ր է նրա համար նույնպես պատիժ սահմանվի, որեւէ հարմարեցված հոդվածով նրան էլ մեղադրանք առաջադրվի

- Իր նկատմամբ իրավապահները, կարծում եմ, պիտի հարգանքով վերաբերվեն, քանի որ նման անձնազոհություն միայն ֆիլմերում կտեսնեին։ Իսկ պատժամիջոց սահմանելն ուղղակի կլինի իրավապահների 21-րդ դարի խայտառակությունը։ Նման մարդիկ պետք է լինեն ամենուր: 

- Ըստ Ձեզ, ինչը կարող էր Արթուր Սարգսյանին նման վտանգավոր քայլի մղել`անսահման բարությո՞ւնը, որի մասին նշեցիք, «Սասնա ծռերի» նկատմամբ ունեցած համակրա՞նքը, թե՞ մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց գոյությունը սեփական մաշկի վրա է զգացել:

- Առաջին հերթին` սոված մարդիկ: Ինքը բացառիկ բարի տղա է, կասեի` հիվանդագին բարի: Հետո` հերոսներին օգնելու ցանկությունը, որոնք պայքարում են նաեւ իր համար:

Մեղադրանքը նույնն է 

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ խմբի մյուս անդամներին, ու նա եւս կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով Սարգսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու, իսկ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու եւ փոխադրելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 23 տարվա ազատազրկում:

Խմբի, այդ թվում`Արթուր Սարգսյանի պաշտպաններից մեկը՝ Արայիկ Պապիկյանը, նրանց արարքները համարժեք դիտարկվելու վերաբերյալ ասաց. «Դա քննիչների հանճարեղ մտքի արգասիքն է: Նշվում է, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին խմբի կազմում մտել է (ՊՊԾ գնդի տարածք-խմբ.), դեռեւս գիտությանն անհայտ ճանապարհով դուրս է եկել, հուլիսի 26-ին էլ սնունդ է տարել: Մենք շուրջ երկու ժամ քննիչից փորձում էինք պարզել` ինչպես է ինքը մտել, դուրս եկել եւ նորից մտել, կա՞ արդյոք ապացույց, որ մտել եւ դուրս է եկել: Քննիչը միայն պնդում էր, որ միասին են մտել: Գոնե չի ասում, որ այս մեղադրանքը, որը բերել ենք, «քոփի փեսթ» ենք արել, միայն անուն-ազգանուններն ենք փոխել: Այնքան են շտապել մեր բոլոր տղաներին կալանավորել, որ անգամ այդ մի հոգու դեպքում մեղադրանքը չեն փոխել:

- Իսկ հնարավո՞ր չէ, որ դա ոչ թե շտապելու, այլ միտումնավորության հետեւանք լինի, որովհետեւ ես ինչքան հիշում եմ, ոստիկանությունը ի սկզբանե չէր հաստատում, որ ինչ-որ մեկը մտել է ՊՊԾ գունդ եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերին»: 

- Չգիտեմ, ամեն ինչ կարող ենք կասկածել, ենթադրել: Փաստը մնում է փաստ, որ դատարանում քննիչն ապացույց չուներ հուլիսի 17-ին տղաների հետ մտնելու մասին, ընդ որում, զենք-զինամթերք փոխադրելու, պահելու վերաբերյալ նույնպես չուներ ապացույց, պատանդ պահելու մասին ընդհանրապես ապացույց չուներ: Այսինքն`այդ տղային ուղղակի անհասկանալի մեղադրանք է առաջադրվել: Ինքն այդ մեղադրանքները, բնականաբար, չի ընդունում: Ինքը նույնպես դատարանին բազմաթիվ հարցեր ուղղեց՝ խնդրելով քննիչը բացատրի` ինքը երկո՞ւ մասով է մտել: Մի մասը մտել է ամսի 17-ին, երկրորդ մասը` 26-ի՞ն: Հարցն այդպես էլ տվեց: Մոտ երկու ժամ դա ենք ուզել ճշտել: Ասեմ ավելին` չորս պաշտպաններով այդ հարցադրումը կատարում էինք, խնդրում դատարանին, որպեսզի պահանջի քննիչը պատասխանի: Քննիչն ուղղակի նեղացավ, ասաց՝ չեմ պատասխանում ձեր հարցերին:

«Սասնա ծռերի» պաշտպան Արայիկ Պապիկյանը նույնպես նշեց, որ Արթուր Սարգսյանը չափազանց վատառողջ է եւ ընդամենը մի քանի մետր քայլելն իր համար դժվար է, հետեւաբար, անլուրջ է այդ վիճակում գտնվող մարդուն նման մեղադրանքներ առաջադրել: «Այդ միջնորդությունը, որ ներկայացվել է, արհամարհական վերաբերմունք է արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ, առաջին հերթին դատարանի, հետո դատավարության մյուս մասնակիցների` մեղադրյալների ու պաշտպանների»,- ասաց նա: Պաշտպաններն առաջիկայում հանդես են գալու միջնորդություններով, որպեսզի փոխվի Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը:

Հ.Գ. Տեղեկություններ կային, որ «Սասնա ծռերին «հաց հասցնող տղամարդը վարձով բնակվում էր Սարի թաղում: Երեկ մեզ չհաջողվեց այնտեղ գտնել նրան ճանաչող մարդկանց: Բայց տարեց մի կին վրդովված հայտարարեց. «3-րդ փողոցի բնակիչներով հավաքվելու ենք, տղերքի համար հաց ենք տանելու, տեսնենք Սերժը մեզ ինչ է անելու»: 

Տպել
18967 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ