Երևան
12 °C
Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը: Մինչդեռ Ստեփանյանի նախկին պաշտպանը մեզ հայտնեց, որ վերջինս սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիր չի ունեցել: Ըստ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանի, դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին մահացածի խցակիցները հայտնել են, որ ճաշից մոտ կես ժամ անց Ստեփանյանն իրեն վատ է զգացել, պառկել է, ինչից հետո խցակիցները խռխռոցի տիպի ձայներ են լսել: Դատարանում Համլետ Ստեփանյանի շահերի պաշտպան Աղասի Աթաբեկյանը երեկ մեզ հայտնեց, որ Ստեփանյանի մոտ առողջական խնդիրներ առաջացրել են միայն երիկամները, իսկ սրտային հիվանդություն նա երբեւէ չի ունեցել: «Նա հարազատներից երիկամների հիվանդության հետ կապված դեղորայք է միշտ ուզել, քանի որ քրեակատարողական հիմնարկում դեղորայքի հարց չէր լուծվել»,- երեկ մեզ հայտնեց մահացածի նախկին պաշտպանը եւ ավելացրեց, որ երիկամների պրոբլեմը Ստեփանյանի մոտ առաջացել է Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննության ընթացքում իրականացված բռնությունների հետեւանքով: «Ստեփանյանը նույնիսկ հայտարարություն էր գրել, եւ նշել, որ եթե այդ բռնությունների ընթացքում իրենից պահանջեին ընդունել, որ ԱԺ-ում ութ հոգուն էլ ինքն է սպանել, ապա նա կաներ դա»,- մեզ ասաց Աթաբեկյանը, ով մեզ հայտնեց նաեւ, որ Ստեփանյանը կարիք է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելու եւ այնտեղ լուրջ բուժում ստանալու, սակայն «նրան ոչ ոք թույլ չի տվել տեղափոխվել»: Նախկին պաշտպանը երեկ մեզ պատմեց նաեւ, որ պատժաչափի 2/ 3-րդը կրելուց հետո Ստեփանյանը բազմաթիվ դիմումներ էր ներկայացրել` պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար, սակայն համապատասխան հանձնաժողովը բոլոր դիմումները մերժել էր: Իսկ ինչ վերաբերում է նշանակված դատաբժշկական փորձաքննությանը, ապա Աթաբեկյանը կասկածում է, որ դրա արդյունքները կարող են օբյեկտիվ չլինել: Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը եւս չի հավատում, որ փորձաքննության արդյունքները կբացահայտեն իրականությունը: Մեզ հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ թեեւ Ստեփանյանը Հոկտեմբերի 27-ի հետ կապված «լուրջ ինֆորմացիայի կրող» չի եղել, բայց եւ որոշակի կարեւոր տեղեկություններից տեղյակ եղել է: «Ըստ քրեական գործի նյութերի, Ստեփանյանը չէր կարող իրական կազմակերպիչների մասին որեւէ տեղեկություն ունենալ, որովհետեւ նա հանցակիցներին միացել էր միայն Հոկտեմբերի 27-ի առավոտյան: Սակայն նա կարող էր իմանալ այն ուժերի մասին, որոնք Ազգային ժողով պետք է գային, արդեն դրանից հետո»,- երեկ մեզ հայտնեց Աշոտ Սարգսյանը, ում խոսքով` այսօր վտանգված է Հոկտեմբերի 27-ի գործով բոլոր դատապարտյալների կյանքը, եւ այդ սպառնալիքը գնալով կաճի այն ժամանակ, երբ աճի իշխանափոխության հավանականությունը. «Եթե իշխանափոխություն լինի, եւ նոր իշխանությունները ցանկանան բացահայտել Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչներին, ումո՞վ պետք է բացահայտեն: Իհարկե, Կարեն Հունանյանով, Նաիրի Հունանյանով, Էդիկ Գրիգորյանով: Ինձ թվում է, որ իշխանափոխությունից առաջ այս երեքը էլ չեն լինի: Որպես իշխանափոխության ցուցանիշ պետք չէ նայել, թե ինչքան մարդ է գալիս հանրահավաքներին, կամ ինչքանով են ակտիվ քաղաքացիները, ուղղակի պետք է նայել, տեսնել, եթե այս երեքը արդեն չլինեն, ուրեմն իշխանափոխությունը մոտ է»: Երեկ մենք տեղեկացանք, որ Հոկտեմբերի 27-ի գործով այժմ անազատության մեջ են գտնվում չորս հոգի. Կարեն եւ Նաիրի Հունանյանները գտնվում են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, իսկ Էդվարդ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանյանը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը
Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT