«Այլընտրանք չէր մնացել». Վարուժան Ավետիսյանի կինն ու երեխաները դուրս են եկել ընդհատակից

10/08/2016 schedule20:32

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի կինն ու երկու երեխաները դուրս են եկել ընդհատակից: Ընդհատակ անցնելով նրանք որոշել էին խուսափել հետապնդումներից, որոնց պատճառը Վարուժան Ավետիսյանի եւ խմբի անդամ մյուս տղաների գործողություններն էին ՊՊԾ գնդի տարածքում: Ավետիսյանի կինը՝ Լուսինե Գալստյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների հանձնվելուց հետո վտանգն անցել է:

«Մինչ տղաների հանձնվելն ինձ զանգեցին՝ ասացին, որ ժամ առաջ, րոպե առաջ հեռանանք տնից: Այդպիսի զգուշացում եղավ ընդամենն անվտանգության նկատառումներից ելնելով, որ մենք համարվում ենք թիրախային ընտանիք: Չէի ասի, թե ընդհատակ էինք անցել, ուղղակի ավելի ապահով վայրում էինք, մինչեւ վտանգն անցնի: Հիմա, երբ հետին թվով եմ մտածում տեղի ունեցածի մասին, հասկանում եմ, որ մեր քայլը ճիշտ էր, որովհետեւ հանձնվելու («Սասնա ծռերի»-խմբ.) նախորդ օրը ոստիկանական մեքենան մեր տունը շրջափակած է եղել. մինչեւ դռան առաջ էլ ոստիկաններ են եղել, դա էլ հարեւանն ասաց»,- տեղի ունեցածը պատմեց տիկին Գալստյանը՝ հավելելով, որ հիմա հարաբերական հանգիստ է: Նա, սակայն, կարծում է, որ մշտական հանգստություն կարող է լինել միայն գործող իշխանությունների հեռանալուց հետո:

Լուսինե Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հարեւանները, շրջապատի մարդիկ գիտեն իր ամուսնու եւ նրա ընկերների քայլի մասին, ինչպե՞ս են վերաբերում իրենց:

«Շատ լավ, այսինքն՝ ադեկվատ: Իրենք հասկացան, որ էդ մարդիկ, կոպիտ ասած, իրենց անձնական շահը հետապնդելու համար չէր, որ գնացին այդ քայլին, ոչ էլ ինչ-որ արկածախնդիրներ էին: Նրանց քաղաքական գործունեությունն ափի մեջ, պարզ մատուցվել է ժողովրդին, ոչ մի ստվերային բան չի եղել իրենց գործունեության մեջ: Բնականաբար, բոլորն էլ հետեւել են եւ հասկացել, որ միակ հույսն իսկապես էս մարդիկ են, որ գնացին այդ քայլին»,-նկատեց Ավետիսյանի կինը:

«Այսինքն, դուք կարծում եք, որ արդարացվա՞ծ էին ձեր ամուսնու եւ նրա ընկերների գործողությունները»: Այս հարցին ի պատասխան Լուսինե Գալստյանն ասաց, որ միանշանակ արդարացված էին, որովհետեւ պետական հիմնարկի աշխատող լինելով հանդերձ նա նույնպես բազմաթիվ խնդիրների է առնչվում, որոնց պատճառն օրինականության բացակայությունն է:

«Թվում է, թե որպես ՀՀ քաղաքացի ես օրենքի, Սահմանադրության հետ կապ չունեցող մեկն եմ, բայց երբ կապ ես ունենում՝ հասկանում ես, որ բացարձակ անօրեն երկրում ես ապրում: Իշխանություններն օրենքից վեր են: Սա է իրականությունը եւ քանի դեռ էդպես է, քանի դեռ ամբողջ դատական համակարգը, ոստիկանական համակարգը դրանց է ծառայում, ոչինչ սպասել պետք չէ: Էդ ինչի՞ արդյունքում մեզ բռնի ուժով տարան ոստիկանություն: Եթե ոստիկանները հասկանային, որ քաղաքացու հետ նման ձեւով վարվելու պարագայում կպատժվեին՝ երբեք նման բան չէին անի: Բնականաբար, բարձիթողի վիճակ է բոլոր համակարգերում: Դրա համար էլ այդ տղաները գնացին նման քայլի եւ դարձան հերոսներ ամբողջ ժողովրդի աչքին, որովհետեւ իսկապես այլընտրանք չէր մնացել, քան անել այն, ինչ արեցին»,- ընդգծեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի կինը:

Նա չցանկացավ նշել՝ որ պետական հիմնարկում է աշխատում, սակայն վստահեցրեց, որ աշխատավայրում որեւէ խնդիր չի ունենում ամուսնու հայացքների հետ կապված:  

«Ինձ թվում է բոլորն էլ իրենց մտքերում ասում են՝ տեսնենք ինչ է լինելու: Բոլորի բերանից լսում ես՝ համբերություն բոլորիս: Բոլորն էլ տուժած են, ինձ նման: Ես կասեի՝ իրենք ավելի վատ վիճակում են»,- ընդգծեց Լուսինե Գալստյանը:

Խոսելով ամուսնու ներկայիս վիճակի մասին, Լուսինեն ասաց, որ տեսակցություններ թույլ չեն տալիս, ուղիղ կապ որպես այդպիսին գոյություն չունի, ամուսնու որպիսությունը ճշտում են միայն փաստաբանների միջոցով:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ավելի քան 30 հոգանոց «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը՝ պատանդ վերցնելով այդ պահին ոստիկանությունում գտնվող ոստիկաններին, որոնց թվում էին Երեւանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Ավելի ուշ ոստիկաններն ազատ արձակվեցին: «Սասնա ծռերը» պահանջում էին իշխանության հրաժարական, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հնարավոր զիջումների բացառում: Հուլիսի 31-ին խումբը վայր դրեց զենքը՝ այդ քայլը պատճառաբանելով արյունահեղությունից խուսափելու անհրաժեշտության:

Տպել
22772 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ