12-րդ դասարանցիները կընտրեն 3 առարկա, եւ կպատրաստվեն իրենց բուհական քննություններին

20/08/2016 schedule08:00

Նոր` 2016-2017  ուսումնական տարվանից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին սպասվում են որոշակի փոփոխություններ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ամիսներ առաջ այդ պաշտոնում նշանակվելուց հետո, խոսել էր նշված կրթական աստիճանում առկա մի շարք թերությունների ու վերանայումների անհրաժեշտության մասին: Նա մասնավորապես եկել էր այն եզրահանգման, որ ավագ դպրոցում ուսումնառության երկու տարիները, ըստ էության, անարդյունավետ են օգտագործվում: Այժմ ահա համապատասխան փոփոխություններով արձանագրվել է, որ հանրակրթական դպրոցի ավարտական` 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտներն ուսումնասիրելու են շատ փոքր թվով առարկաներ` իրենց ընտրությամբ:

«12-րդ դասարանի վերաբերյալ փոփոխություններ ենք արձանագրել: Ըստ այդ փոփոխությունների` այն աշակերտները, որոնք հոսքային ուսուցումով են աշխատում, կարող են ընտրել առնվազն երեք ցանկացած առարկա, եւ այդ կիսամյակի ընթացքում դպրոցում կկազմակերպվի այդ առարկաների կրկնողությունը, որպեսզի լուծենք ավագ դպրոցի շրջանավարտների բուհ ընդունվելու խնդիրը»,- մեր զրույցում ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Այսինքն` ավարտական դասարանի սովորողները, որոնք, որպես կանոն, արդեն ընտրած են լինում իրենց ապագա մասնագիտությունը ու հետեւաբար իմանում են նաեւ, թե բուհ ընդունվելու համար ինչ առարկաներից են քննություն հանձնելու, հնարավորություն կստանան այդ առարկաները կրկնել կամ վերայուրացնել հենց ուսումնական հաստատությունում: Նախարարությունում քննարկվում է նաեւ ավագ դպրոցի ավարտական քննությունների թիվը կրճատելու հարցը: Վերջնական որոշում կլինի մոտ ապագայում, եւ ամենայն հավանականությամբ շրջանավարտները քննություն կհանձնեն 6-ի փոխարեն 3 առարկայից:

Վերոնշյալից բացի, Լեւոն Մկրտչյանն իրագործել է ի սկզբանե խոստացված եւս մի փոփոխություն` կապված դպրոցի տնօրենի հավաստագրման հետ: Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, առաջին անգամ մասնակցելով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացին, նրա վրա ճնշող տպավորություն էր գործել այն պատկերը, երբ տեսել էր, թե ինչպես են երկարամյա ու փորձառու տնօրենները քննություն հանձնում աշակերտի պես: Ինչպես հայտնի է, մինչ այժմ գործող կարգի համաձայն, յուրաքանչյուր հինգ տարին մեկ տնօրենները կամ այդ պաշտոնին հավակնող անձինք պետք է քննություն հանձնեին, որպեսզի ստանային դպրոց ղեկավարելու իրավունքը փաստող հավաստագիր: Միայն այդ հավաստագրի առկայության դեպքում նրանք կարող են մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին: Վերջին փոփոխություններից հետո, սակայն, հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, այն անձինք, որոնք արդեն իսկ ստացել են նշված հավաստագիրը, երկրորդ անգամ այն ձեռք բերելու համար քննություն չեն հանձնի, եւ ունեցած հավաստագիրը կգործի անժամկետ: Ընդամենը տնօրեններից կպահանջվի հինգ տարվա պարբերականությամբ մասնակցել վերապատրաստման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
68473 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին