Ռիո 2016. մաս 2-րդ. 27 մարզիկներ կվերադառնան առանց մեդալների

22/08/2016 schedule23:13

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր մեկնած 33 հայ մարզիկներից մեդալներով են վերադառնում 4-ը: Ինչպես հայտնի է, անկախ Հայաստանի վերջին 20 տարվա պատմության 2-րդ ոսկե մեդալն է Հայաստան բերում 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը դարձել են արծաթե մեդալակիրներ:

2 մարզիկներ՝ լողորդ Մոնիկա Վասիլյանը եւ աթլետ Գոռ Ներկարյանը, մրցումներին չեն մասնակցել՝ Վասիլյանը ձեռքի վնասվածքի, իսկ Ներկարյանը՝ դեռեւս անհայտ, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ նույնպես վնասվածքի պատճառով:

Մնացած 27 մարզիկները հայրենիք կվերադառնան առանց մեդալների, թեեւ նրանցից մի քանիսից իրական հույսեր կային:

Մարմնամարզություն


Այդ իրական հույսերից մեկը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն էր: 32-ամյա փորձառու մարզիկը գերազանց հանդես եկավ որակավորման փուլում, 15.583 միավորով 8 մարզիկների թվում դարձավ 4-րդը, անցավ եզրափակիչ եւ պետք է պայքարեր մեդալների համար:

Սակայն եզրափակչի օրն ինչ-որ բան այնպես չընթացավ: Այդ նույն 8 մարզիկների թվում նա 14.933 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ, տեղը՝ առաջ անցնելով միայն ուկրաինացի Օլեգ Վերնյաեւից, որը մինչեւ այդ ձախողվել էր. նա վարժության ժամանակ սխալ էր թույլ տվել եւ ստիպված էր եղել նորից սկսել ելույթը:

Մեր մյուս մարմնամարզիկները՝ Արթուր Դավթյանը եւ Հուրի Գեբեշյանը, եզրափակիչ դուրս չեկան: Որակավորման փուլում Դավթյանն առաջին ցատկը գերազանց կատարեց, սակայն երկրորդի ժամանակ սխալվեց ու 14.566 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է Գեբեշյանին, որը դարձավ հայկական մարմնամարզության պատմության առաջին կին մարզիկը, որը երբեւէ մասնակցել է Օլիմպիական խաղերին, ապա նա Ռիո էր մեկնել հիմնականում այլ նպատակով: Ցանկանում էր ցուցադրել իր իսկ հորինած հնարքը, որն անսխալ կատարելու դեպքում կոչվելու էր իր անունով: Հուրիի մոտ դա ստացվեց, եւ նա լիովին գոհ է իր աշխատանքից:

Ազատ ոճի ըմբշամարտ


Մեդալ նվաճելու հնարավորությունը ձեռքից բաց թողեց Հայաստանը ներկայացնող 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն: Նա հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այդտեղ նրա ճանապարհին կանգնեց աշխարհի գործող չեմպիոն թուրք Թահա Աքգյուլը (1:8): Բրոնզի համար պայքարում էլ Բերինաիձեն զիջեց բելառուս Իբրահիմ Սաիդովին: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն հաղթեց բելառուս մարզիկը, քանի որ 2-միավորանոց հնարք էր կատարել, իսկ Բերիանիձեն 2 միավոր վաստակել էր 1-միավորանոց հնարքներով:

97 կգ քաշային Գեորգի Կետոեւից եւս սպասելիքներ կային: Նա Հայաստանի հավաքական էր տեղափոխվել այս տարվա ապրիլին: Մինչեւ այդ մոտ 2 տարի նա մրցումների չէր մասնակցել, սակայն վերադառնալուն պես Ռիո 2016-ի ուղեգիր էր ձեռք բերել՝ հաղթելով Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարում:

Ռիոյում նա պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում 1/8 եզրափակչում նա 1:8 հաշվով զիջեց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Էլիզբար Օդիկաձեին: Կետոեւը կկարողանար բրոնզի համար պայքարել, եթե վրացին եզրափակիչ հասներ, սակայն դա տեղի չունեցավ:

Իրենց առաջին գոտեմարտում պարտվել էին նաեւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը (1:3) եւ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը (0:13): Հետագայում ոչ Մնացականյանին հաղթած 2013թ. աշխարհի չեմպիոն իրանցի Հասան Սաբզալի Ռահիմին, ոչ էլ Սաֆարյանին հաղթած Իտալիան ներկայացնող ազգությամբ կուբացի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանկ Չամիզո Մարկեսը եզրափակիչ չհասան, եւ հայ մարզիկները բրոնզի համար պայքարելու հնարավորություն չստացան:

Ձյուդո


Մեդալի ետեւից էր գնացել նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենափորձառու մարզիկներից մեկը՝ 60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: Ռիո 2016-ը 32-ամյա մարզիկի համար 3-րդ Օլիմպիական խաղերն էին, եւ նա ինքն էլ ասում էր, որ արդեն ժամանակն է մեդալով վերադառնալու: Սակայն չստացվեց: Նա հաղթանակով սկսեց մրցելույթները. 1/16 եզրափակչում հաղթեց 2008թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ավստրիացի Լյուդովիկ Պայշներին, բայց հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակչում, զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովին:

Բռնցքամարտ

Ինչպես ըմբշամարտում, այնպես էլ բռնցքամարտում մրցավարները մեծ ազդեցություն են ունենում արդյունքների վրա: Նրանց կամայականություններից հաճախ տուժում են նաեւ հայ մարզիկները:

Հովհաննես Բաչկով

Այս օլիմպիական խաղերում մրցավարների վիճելի որոշումների արդյունքում 1/8 եզրափակչում պայքարը լքեցին 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: 1/8 եզրափակչում Ավագյանի մրցակիցն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանն էր, իսկ Բաչկովինը՝ չինացի Հու Ցյան Սյունը: Մինչեւ այդ 1/16 եզրափակչում Ավագյանն առավելության էր հասել ճապոնացի Արաշի Մորիսակայի, իսկ Բաչկովը՝ վենեսուելացի Արկոն Լուիս Մարտինի նկատմամբ:

Արամ Ավագյան

Հետագայում Արամ Ավագյանը հայտարարեց, որ այլեւս չի ցանկանում կրկին զգալ այն ցավը, որն ամեն անգամ զգում է, երբ մրցավարների պատճառով կորցնում է հաղթանակը, եւ այդ պատճառով ավարտում է կարիերան սիրողական բռնցքամարտում:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանի համար Օլիմպիական խաղերը 1/8 եզրափակչում ավարտվեցին վնասվածքի պատճառով: 1/16 եզրափակչում՝ Ֆիջին ներկայացնող Ուինստոն Հիլի դեմ մենամարտում, Մարգարյանը վնասել էր հոնքը: Վնասվածքը զգացնել տվեց նաեւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009թ. աշխարհի չեմպիոն կուբացի Ռոնիել Իգլեսիասի դեմ պայքարում: Բժիշկներին չհաջողվեց դադարեցնել արյունահոսությունը, նրան չթույլատրեցին շարունակել մենամարտը: Արդյունքում հայ մարզիկի հաշվին տեխնիկական նուքաութ գրանցվեց:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակչում հաղթեց Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյին, սակայն հաջորդ փուլում չինացի Հու Ջիան Գուանին շրջանցել չհաջողվեց:

Հայ բռնցքամարտիկներից պայքարի մեջ առաջինը մտել էր 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ պարտվել էր առաջին իսկ մենամարտում: Մրցումային առաջին օրը՝ օգոստոսի 6-ին, նա 1/16 եզրափակչում զիջել էր իսպանացի Սամուել Կարմոնային:

Աթլետիկա


Աթլետներից ի սկզբանե սպասվում էր հնարավորինս լավ ելույթ եւ անձնական ցուցանիշների բարելավում: Նրանցից ոչ մեկը, սակայն, մարզիչների սպասելիքները չարդարացրեց:  Գոռ Ներկարյանի անունն ընդհանրապես բացակայում էր հայտացուցակից, եւ այդ մասին պաշտոնական պարզաբանում դեռ չի եղել:

Մնացած 5 մարզիկներն էլ չհաղթահարեցին որակավորման փուլը: Լեւոն Աղասյանը (եռացատկ) 15.54 մ արդյունքով զբաղեցրեց 36-րդ, Դիանա Խուբեսերյանը (վազք 200 մ) 25.16 վրկ-ով՝ 67-րդ, Գայանե Չիլոյանը (վազք 200 մ) 25.03 վրկ-ով՝ 66-րդ, Ամալիյա Շարոյանը (հեռացատկ) 5.95 մ արդյունքով՝ 35-րդ, իսկ Լիլիթ Հարությունյանը (արգելավազ ք 400 մ) 1 րոպե 03:13 վայրկյան արդյունքով՝ վերջին՝ 48-րդ, տեղը:

Լող

Մոնիկա Վասիլյան

Լողում Հայաստանը պետք է ներկայացներ 2 հոգի, սակայն, ինչպես նշվեց, Մոնիկա Վասիլյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց:

Ինչ վերաբերում է Վահան Մխիթարյանին, ապա նա ցույց տվեց 23.50 վայրկյան արդյունք եւ 85 մարզիկների թվում զբաղեցրեց 47-րդ տեղը:

Այս 2 մարզիկներն Օլիմպիական խաղեր էին գնացել սպիտակ քարտով:

Հրաձգություն


Սպիտակ քարտով էր Ռիո 2016-ին մասնակցում նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ հրաձիգ Հրաչ Բաբայանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում նա վաստակած 621.5 միավորով 50 մարզիկների պայքարում զբաղեցրեց 24-րդ տեղը եւ եզրափակիչ դուրս չեկավ:

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերը մեկնարկել էին օգոստոսի 5-ին եւ ավարտվեցին 21-ին: Փակման արարողությունը տեղի ունեցավ այսօր: 

Տպել
2159 դիտում

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն