«Գոնե հիվանդանոցում մահանար, ոչ թե շտապօգնության պատճառով». կես ժամ հետո են տեղ հասել

23/08/2016 schedule14:30

Երեկ անդրադարձել էինք օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարին, որի հետեւանքով 3 զոհ է եղել: Այսօր մեզ հետ կապ հաստատեց զոհվածներից մեկի՝ Էմիլ Խուդինյանի մորաքրոջ աղջիկը՝ հայտարարելով, որ իր եղբայրն ու մյուս զոհը՝ Դավիթ Սարգսյանը, ոչ թե տեղում են մահացել, այլ շտապօգնության մեքենայի ուշացման պատճառով.

«Անտառաշեն, Ֆիոլետովո, Լերմոնտոնովո եւ Մարգահովիտ գյուղերին ընդամենը մեկ պոլիկլինիկա է սպասարկում, էն էլ ոչ բարվոք վիճակում է, եթե գյուղերից մեկում կանչ է լինում, շտապօգնության քույրերը գնում են ավտոբուսով, ոչ թե շտապօգնության մեքենայով»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մարիամ Ղումաշյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ անգամ դրամաշնորհների հետ կապված ծրագրերի է դիմել այս խնդրով, որ գյուղին շտապօգնության մեքենա տրամադրվի.

«Բայց ինձ ասացին, որ պետական հիմնարկ է էդ պոլիկլինիկան, չենք կարող օգնել որեւէ հարցով, մասնավոր չի: Ցանկացած կանչի դեպքում էդպես է, օրինակ երեխան ջերմություն ունի, շտապօգնության քույրն իր միջոցներով ավտոբուս է նստում, գնում գյուղ»,- ասաց Մարիամը, ապա պատմեց վթարի մասին.

«Նորմալ վարելով Վանաձորից մեքենան 30 րոպեում հասնում է գյուղ, 30 րոպե էլ՝ հետ գնալը: 30 րոպե եղբայրս արնահոսել է ասֆալտին մինչ մեքենայի գալը, ականատեսները, որ մեքենայից հանել են, պատմում են, որ լվացել են նրան, արյուն չի եղել, պարզվել է՝ ներքին արնահոսություն է եղել, իրենք, որ տեսել են պուլս կա, գլխին վնասվածք չկա, մտածել են հնարավոր կլինի փրկել: Մահվան վկայականում նշված էր, որ Էմիլի թոքն է ծակված եղել, եւ ձախ ոտքը կոտրված, ու ներքին արնահոսություն է եղել, եթե հասցնեին վիրահատության, գոնե կտեսնեին թոքի պատռվածքը:Մեր մխիթարանքն էն կլիներ, որ գոնե հիվանդանոցում մահանար՝ դանակի տակ, ոչ թե շտապօգնության ուշանալու պատճառով: Չեմ ուզում, որ հետո էլ դեպք լինի, ու իմ ախպոր նման տուժածն ասֆալտի վրա կես ժամ անօգնական պառկած մնա»,- ասաց Մարիամ Ղումաշյանը:

Մարիամի խոսքով՝ դեպքի ականատեսները, որոնք էլ առաջին պահին օգնություն են ցուցաբերել, ասել են, որ Էմիլ Խուդինյանը վթարի հետևանքով տեղում չի մահացել.

«Թաղմանը 6-7 հոգի ասում էին, որ անձամբ եղել են Էմիլի կողքին, լվացել վերքերը, ու ասել, որ արյուն չի եղել, պուլսը եղել է, գլխին վնասվածք չի եղել, ասֆալտին պառկեցրել են, մոտ կես ժամ այդպես մնացել է, հետո տեսել են, որ շտապօգնության մեքենան ուշանում է, իրենց միջոցներով են փորձել հիվանդանոց տեղափոխել, արդեն պուլսը չի եղել: Իսկ Դավիթն անգամ ոտքի է կանգնել, քեռուս հետ խոսել, հարցրել՝ ի՞նչ է եղել, իրենք էլ մտածել են, որ ուրեմն լավ է, իրեն թողել են, սկսել են մնացածով զբաղվել»,- ասաց նա:

Մարիամ Ղումաշյանի խոսքով՝ իրենց դժգոհությունը ոչ թե Վանաձորի շտապօգնության մեքենայով է պայմանավորված, այլ այն, որ գյուղում չկա շտապօգնության ծառայություն, եւ ցանկացած խնդրի դեպքում ստիպված են սպասել Վանաձորից եկող մեքենաներին:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով տուժած երկու այն տղաներին՝ Միհրան Պողոսյանին եւ Արմեն Գեւորգյանին, որոնք արդեն հիվանդանոցից տուն են տեղափոխվել, Մարիամը նկատեց, որ երկուսն էլ սթրեսի մեջ են, դեպքի հետ կապված անգամ ընտանիքի անդամների հետ չեն խոսում:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Գեւորգյանի մայրիկին խնդրեցինք հեռախոսը փոխանցել տղային, սակայն Արմենը կտրականապես հրաժարվեց խոսել:

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ինքն իրավասու չէ «Շտապօգնության»՝ մարզերում աշխատանքի վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ, այն նախարարության իրավասությունների տիրույթում է: Առողջապահության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն էլ առաջարկեց գրավոր հարցադրմամբ դիմել: Խնդրի հետ կապված նախարարության պաշտոնական պատասխանը ստանալուն պես՝ անմիջապես կհրապարակենք:

Սեդա Ղուկասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13448 դիտում

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները