ՀՀԿ-ն Սևանում հայտնվել է դժվար կացության առաջ

03/09/2016 schedule10:40

 

Սեպտեմբերի 18-ին նշանակված Սեւանի քաղաքապետի ընտրություններում անսովոր իրավիճակ է ստեղծվել՝ առաջադրվել են միանգամից Հանրապետական կուսակցության երեք անդամներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը եւ նախկին քաղաքապետեր Աշոտ Ալեքսանյանն ու Գեւորգ Մալխասյանը:

 Ստեղծված պատկերը անսովոր է նաեւ ՀՀԿ-ի համար, այդ պատճառով էլ կուսակցությունում մինչեւ վերջ չէին կողմնորոշվում, թե ում պաշտպանել: Երեկ ժամը 18:00-ին ավարտվեց թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, եւ դրանից ընդամենը րոպեներ առաջ է ՀՀԿ-ի Սեւանի շրջանային կառույցը որոշել առայժմ որեւէ մեկին չպաշտպանել, իհարկե, չբացառելով, որ այդ մասին որոշումը կկայացնի հաջորդ շաբաթ: Սեւանից ստացած մեր տեղեկությունների համաձայն` այս երկու նախկին քաղաքապետերն էլ քաղաքում եւ կուսակցության շրջանային կառույցում որոշակի ազդեցություն ունեն, այդ պատճառով էլ ՀՀԿ-ն դժվար է կողմնորոշվում ու չի ցանկանում որեւէ մեկին նեղացնել, որպեսզի չկորցնի նրանց հնարավորություններն ընդհանրապես: Չէ որ առջեւում համապետական ընտրություններ են, եւ իշխանություններին Սեւանում նրանց ազդեցությունը շատ անհրաժեշտ կլինի:

Իսկ ընդհանուր առմամբ Սեւանում քաղաքապետի վեց թեկնածու է առաջադրվել: Վերը նշված երեք անուններից զատ կա նաեւ Սարգիս Մուրադյանը, որը ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարի տեղակալ Խաժակ Մուրադյանի որդին է: Նա «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է: Վերջինիս հնարավորություններն էլ են բարձր գնահատվում թե՛ իր պաշտոնի, թե՛ հոր, եւ թե՛ աներոջ աջակցության շնորհիվ: Մեր տեղեկություններով, նրան դրդել է առաջադրվել նաեւ «Սեւան ազգային պարկի» տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Վերջինս լարված հարաբերություններ ունի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, քանի որ քաղաքապետարանն անընդհատ դժգոհում է նրա աշխատանքից: Եվ Աշոտ Գրիգորյանը հիմա փորձում է ամեն ինչ անել, որ Ղուկասյանը պարտվի ու ինքն ազատվի նրա դժգոհությունից: Իսկ Սարգիս Մուրադյանի աները ոչ միայն Սեւանում, այլեւ տարածաշրջանում ու անգամ մայրաքաղաքում հայտնի Թերակղզու Հակոբն է, Սեւանա լճի թերակղզու հայտնի օբյեկտի սեփականատերը: Եվ ահա այս մարդկանց հնարավորությունների ու աջակցության արդյունքում, Մուրադյանի հնարավորությունները պակաս բարձր չեն գնահատվում:

Թեկնածուներից Մհեր Պողոսյանը ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալեքսան Պողոսյանի որդին է: Միաժամանակ նա «Գազպրոմ-Արմենիայի» Սեւանի տարածքային կառուցում իրացման բաժնի պետ է: Վերջինիս առաջադրվելու լուրերը վաղուց էին շրջանառության մեջ դրվել, նա անգամ ընտրական 500.000 դրամ գրավն էր վճարել: Հետո որոշել էր չառաջադրվել, բայց հոր խոսքերով՝ առաջադրվել է, որպեսզի չկորցի այդ գումարը: Առաջիկայում ինքնաբացարկ կհայտարարի ու հետ կստանա այդ փողը:

Վեցերորդ թեկնածու Արտակ Վարդանյանին առաջադրել է «Դաշնակցություն» կուսակցությունը: Վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիայի» Սեւանի կառույցում եւ մեր տեղեկություններով այնտեղ գործի է տեղավորվել ՀՅԴ-ի՝ այս տարի ՀՀԿ-ի հետ համագործակցության համաձայնություն ստորագրելուց հետո: Մեր տեղեկություններով, նա հաղթելու շանսեր չի ունենա, եթե ՀՀԿ-ն հանկարծ չորոշի նրան աջակցել: Պարզապես ՀՅԴ-ն Սեւանում իր փոքր, բայց կայուն ընտրազանգվածն ունի:

Սեւանում ստեղծված իրավիճակի մասին մենք զրուցեցինք ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալեքսան Պողոսյանի հետ:

- Պարոն Պողոսյան, ինչո՞ւ չորոշեցիք որեւէ թեկնածուի, թեկուզ գործող քաղաքապետին պաշտպանել:

- Սեւանի քաղաքապետի պահով որոշում չի կայացվել, իմ տղան էլ էր թեկնածուների մեջ, ու քանի որ որոշում չկա, դրա համար էլ իմ տղան չի մասնակցի:

- Մյուսների նման ձեր տղան էլ կարող էր առաջադրվել, հետո սպասել կուսակցության որոշմանը:

- Ոչ, ես կուսակցության որոշումները հարգող մարդ եմ, նման իրավիճակում ես իմ տղային չէի խառնի այդ խառը պատմություններին: Ի դեպ, իմ տղան ավելի մեծ շանսեր ուներ: Սեւանի երիտասարդության միահամուռ ուժերը կանգնած էին նրա կողքին:

- Ինչո՞ւ դժվարացաք որոշել, թե ում պաշտպանել ու այդպես էլ որոշում չկայացրիք:

- Բայց մենք որոշում կկայացնենք, դեռ ամեն ինչ վերջացած չէ:

- Առաջադրվել է նաեւ ՀՅԴ թեկնածուն, հնարավո՞ր է որպես կոալիցիոն գործընկեր հանկարծ որոշեք նրան աջակցել:

- Նմանատիպ հարցերը վերեւներում են որոշում, քաղաքական համաձայնության են գալիս, որից հետո նոր կարելի է այդ հարցին պատասխանել: Ես նման որոշման մասին տեղյակ չեմ:

- Կուսակցական ձեր տեղակալի որդին նույնպես առաջադրվել է: Հնարավո՞ր է հանկարծ նրան պաշտպանեք, քանի որ նա էլ ազդեցիկ աջակիցներ ունի՝ հանձինս հոր, աներոջ եւ «Սեւան ազգային պարկի» տնօրենի:

- Հնարավոր է, շատ հնարավոր է:

- Նման իրավիճակ ՀՀԿ-ի այլ տարածքներում սովորաբար չի լինում, եւ ինչպես դուք եք ասում, վերեւներում են այդ որոշումը կայացնում: Ինչպե՞ս առանց կուսակցության հետ համաձայնեցնելու առաջադրվեցին երեք ՀՀԿ-ականներ եւ ՀՀԿ-ական ձեր տեղակալի որդին:

- Իմ տեղակալի որդին երեխա չէ, արդեն չափահաս մարդ է, երեք երեխա ունի եւ նման որոշում կայացնելու իրավունք ունի:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված լինելու ձեր կուսակցական որոշումը:

- Հաջորդ շաբաթվա մեջ հավանաբար կկայացնենք: Շատ հնարավոր է, որ ի վերջո ազատ թողնենք, քանի որ այդքան ՀՀԿ-ականներ են առաջադրվել: Հասկանանք, էլի, թե ինչ անենք: Ձեր ասածի նման մենք էլ ենք զարմացած այս իրավիճակի վրա, դրա համար էլ ես իմ տղային առաջադրվելուց հետ պահեցի:

- Ալեքսանյանը կամ Մալխասյանը առաջադրվելուց առաջ խորհրդակցե՞լ են ձեզ հետ, դուք նրանց ի՞նչ եք ասել:

- Իհարկե խորհրդակցել են, իհարկե, ասել եմ՝ նման բան չանեք, բայց իրենք առաջադրվել են:

 

Տպել
4481 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ