Երևան
12 °C
Սեպտեմբերի 11-ին Բաքվում տեղի է ունեցել ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» դաշինքի հանրահավաքը: Չնայած, որ հանրահավաքը թույլատրվել է անցկացնել արվարձանային «Մեհսուլ» մարզադաշտում եւ դրա անցկացման համար բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծվել, այնուամենսյնիվ, բողոքի ակցիային մասնակցել է 10 հազարից ավելի մարդ: «Ոչ միապետությանը, ոչ թալանին» կարգախոսով հանրահավաքի կազմակերպիչները պահանջել են չեղյալ հայտարարել սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն, որը նպատակ ունի պայմաններ ստեղծել երկրի իշխանությունը հորից որդուն ժառանգելու համար:
Բացի այդ, ընդդիմադիրները հավաքվածների ուշադրությունը հրավիրել են երկրում տիրող աղետալի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա եւ իշխանություններին կոչ արել արմատական բարեփոխումներ անցկացնել երկրում: Հանրահավաքի ժամանակ, ինչպես նախորդ դեպքերում, Իլհամ Ալիեւի հրաժարականի պահանջ չի հնչեցվել: Որոշ տեղեկությունների համաձայն, հանրահավաքից առաջ դրա կազմակերպիչներին արգելել են իշխանությունների հրաժարականը պահանջող կոչեր հնչեցնել՝ հակառակ դեպքում սպառնալով ցրել ցույցը: Այնուամենայնիվ, հանրահավաքի ժամանակ դաշինքի մեջ մտնող «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:
Մինչ Բաքվում ընդդիմադիրները փորձել են սահմանափակ պայմաններում իրենց բողոքի ձայնը բարձրացնել, նույն օրը Ստրասբուրգում տեղի է ունեցել եվրոպաբնակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների հանդիպումը: Հանդիպման արդյունքներով հայտարարվել է. «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի (Azerbaijan needs democracy)» կազմակերպության հիմնադրման մասին: Ադրբեջանցի քաղաքական վտարանդիներին միավորող նորաստեղծ կազմակերպության հիմնադիր համագումարին մասնակցել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:
Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները հայտարարել են, որ կազմակերպության նպատակն է Ադրբեջանի սահմաններից դուրս ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ծանրակշիռ ուժ: Նորաստեղծ կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեսակետներ ներկայացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրախորհրդարանում եւ այլ միջազգային հարթակներում:
Նորաստեղծ կառույցը ծրագրում է գրասենյակներ բացել Եվրոպայով մեկ, ինչպես նաեւ առաջիկայում տարածքային ստորաբաժանումներ ստեղծել նաեւ Միացյալ Նահանգներում՝ միավորելով նաեւ տեղի ադրբեջանցի քաղաքական վտարանդիներին: Ադրբեջանցի վտարանդիները խոստանում են, որ «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի» կազմակերպությունն իսկական գլխացավանք է դառնալու պաշտոնական Բաքվի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT