Բարսելոնայում ձերբակալված գործարարը՝ իշխանությունների հետ կապերի եւ փողերի լվացման մասին

16/09/2016 schedule21:56

Armtimes.com-ը Երեւանում զրուցել է Բարսելոնայում մոտ երկու ամիս առաջ ձերբակալված եւ կալանավորված հայազգի գործարար Արման Մայիլյանի հետ, որը մեղադրվում է հանցավոր խմբավորման եւ փողերի լվացման մեջ:

- Պարոն Մայիլյան, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ մեղադրանք էր Ձեզ առաջադրվել, քանի՞ օր անցկացրեցիք կալանավայրում եւ ի՞նչպես ստացվեց, որ հիմա ազատության մեջ եք:

- Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 6-ին, անհայտ պատճառներով Բարսելոնայի ոստիկանության աշխատակիցները մտան իմ տուն՝ մոտ 65 հոգի: Իրավիճակը հասկանալու համար հարցրեցի, թե ինչումն է կայանում խնդիրը եւ որն է պատճառը: Ոստիկաններն ինձ  բացատրեցին, որ մեղադրվում եմ կազմակերպված հանցավոր խմբի և փողերի լվացման մեջ: Բնականաբար, դա իմ համար անհասկանալի ու զարմանալի էր: Այնուհետեւ, ոստիկանները սկսեցին խուզարկել տունս: Նրանց հետաքրքրում էր, թե որտեղ են պահված փողերը, որտեղ են չհրկիզվող պահարանները: Մոտ 3 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք այդպես էլ ոչինչ չգտան:

Այդ օրն առգրավեցին մեքենաներս ու ձեռքիս ժամացույցները, իսկ ինձ տարան իմ ռեստորան, որը նույնպես խուզարկվել է՝ իմ ներկայությամբ: Նույն ժամանակահատվածում, խուզարկություն էին կատարում նաեւ նույն գործով մեղադրվող 11 անձի բնակարաններում եւ այլ վայրերում: Ինձ պատկանող ռեստորանում նույնպես որևէ բան չեն գտել, բացի ուտելիքից, որը նույնպես առգրավել են, իսկ ինձ տեղափոխել են Բարսելոնայի ոստիկանության բաժանմունք: Երկու օր ձերբակալված մնալուց հետո ինձ կալանավորել են և կարճ դատական նիստից հետո տեղափոխել են կալանավայր: Այդ պահին ինձ հետ էր իմ փաստաբանը, ում թույլ չտվեցին ծանոթանալ գործի մանրամասներին, իսկ միջնորդությունը՝ գրավի դիմաց ինձ ազատ արձակելու վերաբերյալ, նույնիսկ չքննվեց դատարանում: Այդ օրը մեզ՝ 7 հոգու, ձերբակալեցին:

- Այդ անձանցից ո՞ւմ եք ճանաչում:

-Բոլորին էլ ճանաչում եմ: Յոթից մեկը ես եմ, մյուսը՝ հարազատ եղբայրս, մտերիմ ընկերս  եւ գործընկերներս:

- Բացի ձեզնից, այլ անձանց է՞լ են նույն գործով մեղադրանք առաջադրել:

- Սկզբում ձերբակալվել  է 11 հոգի, սակայն կես ժամ անց չորսին ազատ են արձակել եւ մնացել էինք մենք՝ յոթս:  Բոլորին գրեթե նույն մեղադրանքն էր առաջադրվել:

- Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ գործում ներգրավված է նաեւ Կիեւի նախկին քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու որդին՝ Ստեփան Չեռնովեցկին: Դուք ծանո՞թներ եք:

- Ստեփան Չեռնովեցկին իմ ընկերն է, գործընկերը: Շատ լավ մարդ, լուրջ մարդ, ընտանիքի հրաշալի հայր, կայացած ու շատ լուրջ բիզնեսմեն, ով չէր կարող առնչություն ունենալ այս գործին: Մեզ առաջադրվել է 10 միլիոն եվրոյի լվացման մեղադրանք, բայց այդ գումարը տեղաշարժվել է միայն ու միայն բանկային oրինական փոխանցումներով, ուստի՝ մենք այդ տվյալները ներկայացրել ենք համապատասխան մարմիններին: Մեզ համար շոկային էր այդ միջադեպը, սակայն փառք Աստծո, ամեն ինչ պարզվեց:

- Իսկ այժմ որտե՞ղ է նա, իր  եւ մյուսներիդ մասով գործը կարճվա՞ծ է:

- Գործը կարճված չէ: Այս պահին Ստեփանը՝ ինչպես բոլորս, գտնվում է ազատության մեջ և նա էլ տեղաշարժի որևէ խնդիր չունի: 35 օր կալանավայրում գտնվելուց հետո բոլորս ազատ ենք արձակել: Մեզնից ո´չ գրավ, եւ ո´չ էլ ստորագրություն են պահանջել: Մենք մեղադրվում ենք ամենածանր հանցագործության մեջ, սակայն հիմա բոլորս էլ գտնվում ենք ազատության մեջ:

- Ազատ արձակվելուց հետո մասնակցե՞լ եք քննչական գործողություներին:

- Մինչ օրս որեւէ գործողություն չի կատարվել, սակայն իմ փաստաբանն այսօր ինձ տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ բացվելու է առգրավված իրերի փաթեթը, եւ ես հույս ունեմ, որ վերջում պարզվելու է, որ մենք որեւէ բանի հետ առչություն չենք ունեցել:

- Մեծ արձագանք գտավ Ձեր ձերբակալման փաստը, սպասելի՞ էր այն Ձեզ համար:

- Անկեղծ ասած, շատ անսպասելի էր: Ես չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ տան բակում կարող են 100-ից ավելի լրագրողներ հավաքվել: Դա իմ համար բոլորովին անհասկանալի էր: Արձագանք եղել է աշխարհի տարբեր երկրներից, որն ավելի շատ հոգեբանական ազդեցություն է ունեցել իմ ընտանիքի անդամների վրա: Այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները ինչեր ասես, որ չէին գրում իմ մասին: Երբ գործը կարճվի, կարծում եմ, հակառակն էլ կգրեն: Ինձ համար նաեւ շատ անսպասելի էր Հայաստանից ստացած արձագանքը: Ովքեր ճանաչում էին ինձ, վստահ էին, որ ես այս գործի հետ որևէ առնչություն ունենալ չէի կարող:

- Հնարավո՞ր է աղմուկը կապված էր Չեռնովեցկու հանգամանքի հետ:

- Բնականաբար, ըստ մեղադրանքի, ինքն էր հանցավոր խմբի ղեկավարը: Ես համոզված կարող եմ ասել, որ որեւէ հանցավոր խումբ գոյություն ունենալ չէր կարող եւ, բնականաբար, ինքն էլ այդ խմբի ղեկավարը լինել չէր կարող: Ստեփանը չէր կարող լինել իմ ղեկավարը, քանի որ ես եմ իմ ղեկավարը, իսկ նա իմ լավ ընկերն ու գործընկերն  է:

- Բացի ռեստորանային բիզնեսից, ի՞նչ այլ բիզնեսներ ունեք Բարսելոնայում:

- Ես ունեմ շինարարական, դիզայներական, ճարտարապետական և տուրիստական ընկերություններ: Երկար տարիներ զբաղվել եմ սպորտով՝ ըմբշամարտով և իմ ընտանիքի նախաձեռնությամբ 2008 թվականին Բարսելոնայում հիմնադրել եմ «Հայաստան» անունը կրող ըմբշամարտի դպրոցը, եւ ինքս էլ հանդիսանում եմ Կատալոնիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:

-  Շինարարության ոլորտում, մասնավորապես, անշարժ գույքի շուկայում էլ ե՞ք գործունեություն ծավալում:

- Ո՛չ: Մենք շենքեր և տներ ենք կառուցում: Նաեւ կատարում ենք ճարտարապետանախագծային աշխատանքներ: Արդեն 18 տարի է՝ Իսպանիայի գործընկերներիս հետ ծավալում ենք այդ գործունեությունը, իսկ ռեստորանային բիզնեսը նոր է, այն 2 տարվա պատմություն ունի: Ավելորդ չեմ համարում նշել, որ այս կարճ ժամանակահատվածում «Yubari» ռեստորանը սիրվել ու լայն ճանաչում է ձեռք բերել՝ընդգրկվելով Իսպանիայի Top 10 լավագույն ռեստորանների ցանկում: Յուբարին աչքի է ընկնում իր ինտերիերով, բարձրորակ սպասարկումով եւ իր ինքնատիպությամբ:

Ինչպես արձանագրել են լրատվամիջոցները, «Yubari» ռեստորանը համարվում է լավագույններից մեկը, որտեղ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, ֆուտբոլիստներ ու սպորտի կարկառուն ներկայացուցիչներ:

- Ֆեյսբուքյան Ձեր էջում լուսանկարներ կան Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի հետ, ի՞նչ կապ ունեք Հայաստանի հոգեւոր եւ իշխանական վերնախավի հետ:

- Այդ երկու նկարներն արվել են Նեապոլ քաղաքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ՝ Հռոմի պապի ելույթի օրը: Այդ միջոցառմանը Իսպանիայի կողմից հրավիրել էին նաեւ ինձ: Հենց այդ ժամանակ էլ նկարվել եմ երկրի ղեկավարի և հոգեւոր առաջնորդի հետ: Կարծում եմ, այդտեղ որեւէ արտառոց բան չկա:

-Հայաստանի կառավարության անդամների մեջ մտերիմներ չունե՞ք:

-Բնականաբար, ունեմ ծանոթներ:

- Ի՞նչ կապ ունեք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղայի՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ:

- Արգամ Աբրահամյանի հետ մենք ծանոթներ չենք և նույնիսկ չենք հանդիպել: Ասվում էր նաեւ, թե ես պաշտոնյաների եմ դիմավորում, ընդունում Բարսելոնայում: Չկա նման բան: Ես հային վայել հյուրասիրությամբ պատրաստ եմ ցանկացած մարդու ընդունել Բարսելոնայում, բայց դա որևէ կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ: Չկա մի մարդ՝ կապ չունի լինի նա իշխանավոր , թե ՀՀ շարքային քաղաքացի, ով կցանկանա բնակարան է գնել Բարսելոնայում, կստանա իմ աջակցությունը: Ճիշտն ասած, մինչ հիմա չեն դիմել…

Իմ ձերբակալության ընթացքում տեղեկացել եմ նաեւ, որ Հայաստանում լուրեր են պտտվել, թե ես հանրապետական կուսակցության կրծքանշանն եմ կրում: Ուզում եմ, տեղեկացնել բոլոր այն անձանց, ովքեր տարածում էին այդ ինֆորմացիան, որ այն իրականության հետ որեւէ կապ չունի: Կոստյումիս վրայի կրծքանշանը Կատալոնիայի ըմբշամարտի ֆեդերացիայի կրծքանշանն է:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Բարսելոնայում: Ձեր ընտանիքը Հայաստանո՞ւմ է, թե Բարսելոնայում:

 -Ես ծնվել եմ Հայաստանում, Արագածոտնի մարզի Կարպի գյուղում: 1995 թվականից բնակվում եմ արտերկրում: Բարսելոնա մեկնելու ժամանակ ունեի ընդամենը 700 դոլար: Անկեղծ ասած, շատ դժվար ճանապարհ եմ անցել, միչեւ հասել եմ այս օրվան: Բարսելոնայում, ցավոք, մահացել է հայրս. հիմա ապրում եմ իմ մեծ ու ամուր ընտանիքի հետ և անչափ երջանիկ եմ: Երեխաներս խոսում են հայերեն:

- Մտադրություն չունե՞ք Հայաստան վերադառնալ:

- Օտարությունը լավ բան չէ, բայց ես այդ երկրում ինձ արդեն հարազատ եմ զգում, տարիներ շարունակ այնտեղ ապրելով ու աշխատելով, արդեն ամեն ինչ հարազատացել է, երեխաներս էլ այնտեղ են սովորում: Սիրում եմ այդ երկիրը եւ վայելում եմ հարգանք թե´ բարձրաստիճան անձանց, թե´ քաղաքացիների կողմից, որը, ինչ խոսք, շատ հաճելի է: Ես հպարտ եմ, որ հայ եմ և քրիստոնյա: Սիրում ու պաշտում եմ իմ երկրի հողն ու ջուրը եւ միշտ բարձր եմ պահելու Հայաստանի անունը տարբեր երկրներում: Շարունակելու եմ իմ փոքրիկ լուման ներդնել երկու երկրների փոխգործակցության հարցում: Բայց բացառված չէ, որ մի օր վերադառնամ. դա ցույց կտա ժամանակը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14945 դիտում

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան