Երևան
12 °C
Սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով բռնության ենթարկված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն իրեն չի համարում պարտված: Միեւնույն ժամանակ՝ նա դեռ չի պատրաստվում բողոքարկել սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները՝ համաձայն որոնց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Այսօր մենք այցելեցինք Արթուր Թումանյանին, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեզ հետ զրույցում թեկնածուն նախ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 16-ին:
Ըստ Թումանյանի՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան իրեն զանգահարել է շտաբի պետ Արմիկը եւ ասել, որ իրենց շտաբից Լիդան չկա, իսկ ավագանու անդամի թեկնածուներից Կիրակոս Բաժակյանին ծեծում են գազալցակայանում: Թե որ գազալցակայանում՝ Թումանյանին չեն ասել: Նա զանգահարել է ավագանու թեկնածուներից Ստեփան Աբգարյանին եւ միասին գնացել են Կիրակոս Բաժակյանին փնտրելու:
«Գնացինք, ինչքան գազալցակայան կա, փնտրում ենք...Արդեն ուզում էինք գայինք Էջմիածին, մեկ էլ ջիփով հարվածեցին մեր մեքենային, մեր մեքենան ահագին ետ շպրտվեց: Նայենք, տեսնենք մեքենայից իջան Կարենն ու նրա եղբայրը (գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նրա եղբայրը-խմբ.), վազեցին դեպի մեզ: Այդ պահին Կարենի վրայից զենքն ընկավ, ես վերցրի, նստեցինք ավտոն, փախանք: Իրենք անընդհատ ավտոներով խփում էին մեր ավտոյին, որ շուռ տան, մահափորձ էին ուզում անել: Մեքենայից մի քանի անգամ կրակեցի օդ՝ վախեցնելու համար, որ չգան հետեւներիցս: Բայց չօգնեց, չգիտեմ ինչ դոզայի տակ էին դրանք: Ստյոպին ասեցի կանգնի՝ իջնենք, մարդ կանչենք: Դուրս եկանք, որ վազենք, հետեւներիցս վազան, ինձ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել: Շատ էին, չէինք կարողանում պաշտպանվել»,- պատմեց Թումանյանը:
Այդ ընթացքում, երբ որ արդեն տարածքում մարդիկ են հայտնվել, Թումանյանին ու նրա ընկերոջը ծեծի ենթարկող անձինք հեռացել են: Շտապօգնություն է եկել եւ նրանց հիվանդանոց տեղափոխել:
Ոստիկանություն առաջինը դիմել է Կարեն Գրիգորյանի կողմը: «Ես երեկ նոր ցուցմունք եմ տվել այն մասին, որ զենքով կրակել եմ իրենց վրա: Տո ապուշներ, կրակած լինեի, մեկիդ կկպներ, մեկիդ մեքենային կկպներ: Ես ուղղակի վախեցնելու համար եմ կրակել, որ չգան հետեւներիցս: Դուք չեք պատկերացնում՝ ջիփերով 06-ին որ խփեն...խփում էին 100 մետր գնում էինք, զարմացա, ոնց չշրջվեցինք, սաղ մնացինք: Ինձ թվում է ուղեղները մի բան արել էին, որովհետեւ նորմալ մարդը տենց բան չէր անի»:
Հարցին, թե արդյո՞ք պնդելու է, որ Կարեն Գրիգորյանը պատժվի տեղի ունեցածի համար, Արթուր Թումանյանը պատասխանեց. «Նրանց Աստված միայն կարող է պատժել ոնց հասկանում եմ, որովհետեւ նրանք մինչեւ հիմա էլ անպատիժ են մնացել էս երկրում, առաջին դեպքը չի»:
Անդրադառնալով ընտրություններին՝ Թումանյանն ասաց, որ իրեն եւ ավագանու երկու թեկնածուներին շարքից հանելուց հետո դրանք այդպես էլ պետք է անցնեին: «Ես ինձ չեմ համարում պարտված, որովհետեւ սա հաղթանակ չէր, հաղթանակը այսպես չի լինում, եթե իրենք մտածում են հաղթել են, շփոթվում են: 3 հոգի՝ ամենագլխավորներին խաղից հանես, դա հաղթանա՞կ է»,- հարց է բարձրացնում քաղաքապետի թեկնածուն եւ հավելում, որ իրենց բացակայությամբ բազմաթիվ անարդարություններ են տեղի ունեցել Էջմիածնում՝ ընդհուպ մինչեւ հոսանքազրկումներ տեղամասերում:
Բողոքարկման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Արթուր Թումանյանն ասաց, որ իրենց գործողությունները կախված կլինեն Կարեն Գրիգորյանի թիմակիցների գործողություններից: Նշենք, որ Կարեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը սեպտեմբերի 16-ին տեղի ունեցածը ներկայացնում է մոտավորապես այսպես.
Սեպտեմբերի 16-ի գիշերը կրակել են Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Այդ պահին մեքենայի մեջ եղել են Կարեն Գրիգորյանն ու նրա եղբոր որդին, սակայն ոչ ոք չի տուժել: Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Կրակոցներից հետո Գրիգորյանները հետապնդել են «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:
Իսկ այսօր հրապարակվել են սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները՝ համաձայն որոնց հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Գրիգորյանը (10587 քվե): Արթուր Թումանյանը, ըստ պաշտոնական նախնական տվյալների՝ ստացել է 3651 ձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT