ՀՀԿ-ի ունեցվածքն ու եկամուտները. հայտարարագիր

19/09/2016 schedule19:45

Վանաձորի եւ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել վերջին մեկ տարվա ֆինանսական եւ գույքային միջոցների հայտարարագրերը, որոնցից առաջինը Armtimes.com-ը ներկայացնում է ՀՀԿ-ի ունեցվածքն ու եկամուտները:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2016 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի հայտարարագրում նշել է, որ որպես անշարժ գույք Երեւան քաղաքում ունի 5 շենք-շինություն, 2 ավտոկայանատեղի, 3 հողատարածք: Կոտայքի մարզի Հրազդան եւ Նոր Հաճն համայնքներում՝ մեկական շենք, Արագածոտնի մարզում՝ երկու շենք, մեկ հողակտոր, Արմավիրի մարզում՝ մեկ շենք, Վայոց ձորի մարզում՝ երկու շենք, երկու հողակտոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում՝ մեկական շենք եւ հողակտոր, Գավառ, Վարդենիս, Սեւան, Ճամբարակ եւ Մարտունի համայնքներում շենք, իսկ Ճամբարակում՝ նաեւ հողակտոր:

Կապան, Քաջարան, Ագարակ համայնքներում ՀՀԿ-ն ունի շենք, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի եւ Թումանյան համայնքներում կուսակցությունն ունի մեկական շենք, իսկ Վանաձորում եւ Ստեփանավանում նաեւ մեկական հողակտոր, Մարալիկ եւ Գյումրի համայնքներում մեկական շենք եւ հողակտոր, Արարատ, Վեդի, Փոքր Վեդի, Մասիս, Արտաշատ համայնքներում մեկական շենք-շինություն, իսկ Փոքր Վեդի, Վեդի եւ Արտաշատ համայնքներում նաեւ մեկական հողակտոր: Ծաղկահովիտ, Արթիկ, Թալին, Չարենցավան, Ապարան, Սպիտակ, Ախուրյան համայնքներում շենք-շինություն, իսկ դրանցից՝ Արթիկում, նաեւ հողակտոր:

Նշենք, որ ՀՀԿ-ի վերը նշված տարածքները հիմնականում գրասենյակային տարածքներ են, իսկ հողակտորներից յուրաքանչյուրը չի գերազանցում 0.2 հա տարածքը: ՀՀԿ-ն որպես շարժական գույք հայտարարագրել է 1 Վազ 21 21, 2 Նիսսան Սենտրա եւ 1 Նիսսան Պատֆայնդեր եզակի ավտոմեքենաներ:

Իշխող կուսակցության դրամական միջոցները վերջին մեկ տարում կազմել են 13 միլիոն 739 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են հետեւյալ կերպ.

անդամավճարներ եւ նվիրատվություններ՝ 320 միլիոն 355 հազար դրամ, Վայոց ձոր աշխատակազմից ստացել են 299 հազար դրամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմից՝ 288 հազար դրամ, Վայքի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոն ՊՈԱԿից՝ 258 հազար դրամ, ՀՀ պետբյուջեից պետական ֆինանսավորում՝ 16.9 միլիոն դրամ, ՀԷՑ-ից (գույքի օտարումից)՝ 21 միլիոն դրամ, այլ եկամուտներից՝ 34 հազար դրամ:

 

Տպել
2828 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը