Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն:
Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն ուսումնասիրել է, կապ է հաստատել նրա հետ, որից հետո նրանք հանդիպել են: Պայմանավորվել են, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին): Դրանից հետո, Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն որեւէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու եւ շահագործելու թույլտվություն չի տվել: Եւ, օրերից մի օր Բաղդասարյանը տեղեկացել է, որ իրավունք ունեն գազալցակայանը գործարկեն առանց որեւէ իրավական փաստաթղթի:
«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել եւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին գազալցակայանը շահագործվեց առանց որեւէ փաստաթղթի, առանց թույլտվության՝ իրեն բնորոշ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:
Շահագործումից երեք ամիս անց, սակայն Բաղդասարյանին չի հաջողվում Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը: Այս հենքի վրա նրանց հարաբերությունները լարվում են:
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ին, Հայկազ Բաղմանյանը զանգահարում է Թաթուլ Բաղդասարյանին եւ հանդիպում պահանջում: Նրանք հանդիպում են Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող նախկին «Բեսթ» սուպերմարկետի դիմաց: Պայմանավորվում են, որ եւս երկու ամիս կանցնի եւ շահույթը նախկին պայմանավորվածության համաձայն կբաշխեն, քանի որ Բաղմանյանն իբր վարկով է գազալցակայանը շահագործել եւ ֆինանսական որոշ խնդիրներ են առկա: Անցնում է այդ երկու ամիսն էլ, սակայն Հայկազ Բաղմանյանն իր խոստումը չի կատարում, իսկ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը:
Այդ ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը դեռեւս ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր եւ հենց նրա անունով էլ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է գրում: Սակայն, Կարեն Կարապետյանի տեղակալը նրան պատասխանում է, որ իր ղեկավարած ընկերությունում բաժնետերերի վեճ կա, որը գտնվում է դատարանում եւ միայն վեճը հարթելուց հետո կդադարեցվի գազամատակարարումը: Թաթուլ Բաղդասարյանը փորձում է դիմել ՀԷՑ, որպեսզի հոսանքազրկեն գազալցակայանը, սակայն կրկին ապարդյուն:
Թաթուլ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը դիմում է դատարան, որի միջոցով փորձում է իրեն պարտավորեցնել Բաղմանյանի ընկերության հետ 99 տարվա պայմանագիր կնքել, որպեսզի գույքը դառնա նրա սեփականությունը: Դրան զուգահեռ էլ Մարտունի քաղաքի ավագանին որոշում է կայացնում, համաձայն որի Բաղդասարյանի հողատարածքը համարվում է համայնքային սեփականություն: Ավագանու որոշումն էլ վիճարկելու համար Բաղդասարյանը դիմում է վարչական դատարան: Դատարանն հօգուտ Բաղդասարյանի է վճիռ կայացնում, իսկ Հայկազ Բաղմանյանը դիմում է Վճռաբեկ դատարան, որն էլ որոշում է Թաթուլ Բաղդասարյանի մասով գործը կարճել, իսկ ավագանու որոշումը թողնել ուժի մեջ:
«Հայկազ Բաղմանյանը 2015 թվականի սկզբին վաճառել է գազալցակայանը երեք հոգու, որոնցից մեկը «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանն է, մյուս նրա տեղակալն է՝ Ալբերտ Խաչատրյանը, իսկ երրորդ բաժնետերի անունը հաջորդ անգամ կասեմ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ որեւէ մեկից չի վախենում եւ պաքարելու է իր ունեցվածքը վերադարձնելու համար:
«Եվրոպական դատարան էլ եմ գնալու, կառավարությունը պարտավոր է իմ սեփականությունը վերադարձնի: Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու: Խիղճ ունեցիր, մարդկանց գումարը հետ տուր եւ իմ տարածքն էլ վերադարձրու»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը եւ դիմեց նորանշանակ վարչապետին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի մանրամասն ներկայացնի խնդիրը՝ ակնկալելով նրա միջամտությունը՝ իրենից խլված բիզնեսը հետ վերադարձնելու հարցում:
«Կոռուպցիայի դեմ պայքարը թող սկսվի Մարտունու պանրագործական ԲԲԸ-ից, իր նախկին եւ ներկա ենթականերից՝ Կոլյա Գաբրիելյանից, Ալբերտից Խաչատրյանից: Բազմաթիվ անգամ դիմել եմ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Ինձ թվում է, որ Մարտունին ՀՀ վարչական սահմաններից դուրս է, ոչ մի օրենք չգործեց: Դիմել եմ նախկին վարչապետեր Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, եւ նաեւ Կարեն Կարապետյանին»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը, ով դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա կանխի իր ենթակայի ապօրինությանը, սակայն նախարարությունից նամակ է ստացել, որ բաժնետերերի վեճ է եւ իրենք չեն կարող միջամտել:
Նշենք նաեւ, որ Թաթուլ Բաղդասարյանն այս խնդիրը ներկայացնելով նաեւ փորձեց հակադարձել նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն, իր նշանակումից հետո որեւէ հաջողակ բիզնեսմենից բիզնես չի խլվելու:
«Այո: Կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին, ես ճիշտն ասած, քիչ առաջ ասեցի՝ պետք է վերաբերվել հետեւյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ ոլորտներում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է, որ այդ խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանո՞ւմ, թե՞ ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից այդ բիզնեսը որեւէ կերպ չենք խլելու»,- ասել էր Կարեն Կարապետյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT