Երևան
12 °C
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է:
Այս մասին մեր զրույցում հայտարարեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը): «Պարոն Շիրխանյանը մեղադրանքը անվանեց թատերական բեմադրություն եւ հայտարարեց, որ իրական հանցագործները նրանք են ովքեր այս մեղադրանքները սարքում են: Կտրականապես չի ընդունում նման մեղադրանքը»,-ասաց Ալումյանը: Նա ասաց, որ մեղադրանքը փոփոխելու հետ միաժամանակ նախաքննական մարմինը հայտնել է նախաքննության ավարտի մասին. «Նախաքննությունն ավարտվում է եւ մոտ օրերս մեզ կտրամադրեն քրեական գործի բոլոր նյութերը, որը բաղկացած է առնվազն 30 հատորից : Նյութերին կծանոթանանք եւ ավելի առարկայական կկարողանաք վիճարկել առաջադրված մեղադրանքը»,-մանրամասնեց պաշտպանը:
Մինչ այս Վահան Շիրխանյանը մեղադրվում էր նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): «Կոնկրետ պարզ չէ, թե Շիրխանյանը ինչի մեջ է մեղադրվում ՝ զենքը պահելո՞ւ, փոխադրելո՞ւ, թե ձեռք բերելու: Ամեն դեպքում նա ոչ մի առնչություն չունի ապօրինի զենքի զինամթերքի հետ»,-նշեց Հայկ Ալումյանը:
Մեր հարցին, թե մեղադրանքը լրացվելուց ի՞նչ ապացույցներ է նախաքննական մարմինը ներկայացրել, պաշտպանն ասաց, որ նոր ապացույցներ չեն ներկայացվել. «Մեզ բացատրվել է հետեւյալը՝ եղած ապացույցները վերագնահատվել են, վերաիմաստավորվել են եւ արդյուքնում որոշվել է, որ պարոն Շիրխանյանի գործողություններում առկա է նաեւ այդ հանցակազմը: Մեզ նոր ապացույցեր չեն ներկայացվել»,-ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում նախաքննական մարմնի գործողություններն, Ալումյանն ասաց՝ այստեղ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. «Ես մինչ այդ, շատ վերապահումով էի մոտենում քաղբանտարկյալ հասկացությանը: Շատ քիչ դեպքեր կային, որ ես կարող էի ենթադրել, որ մարդուն կալանքի տակ են պահում, կամ փորձում են հանցագործության մեջ մեղադրել զուտ քաղաքական շարժառիթներից ելնելով: Բայց այս անգամ ես գնալով ավելի ու ավելի իմ պաշտպանյալի՝ պարոն Շիրխանյանի կարծիքին եմ մոտենում, որ այստեղ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ: Այսօր մենք տոնում են Անկախության 25-ամյակը. պարոն Շիրխանյանը շատ մեծ լումա ունի անկախության հետ կապված եւ այն ,որ հենց Անկախության տոնի նախօրեին մեղադրանքը լրացրեցին, պարոն Շիրխանյանը ասաց, որ դա հաշվեհարդար է իր նկատմամբ: Այսինք ընտրեցին այն օրը, թե երբ մեղադրանքը լրացնեն: Մենք հիմա կսկեսնք ծանոթանալ քրեական գործի նյութերին եւ ելնելով քրեական գործի նյութերի բովանդակությունից նոր կսկենք մեր քայլերը կառավարել»,-պատասխանեց Շիրխանյանի պաշտպանը:
Նա ընդգծեց, որ այս գործով քննիչները շատ-շատ են, բայց այդ բոլոր քննիչներից պարոն Շիրխանյանը ընդամենը մեկ հոգու է տեսել: Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատվում Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, Ալումյանը պատասխանեց. «Առողջական վիճակը շատ վատ է, եւ ես ոնց նայում եմ սա էլ է հաշվեհարդար: Այն աստիճանի էին հասցել, որ թոքի ինֆարկտ էր տարել, հազիվ փրկեցին կյանքը, հիմա գնալով վատանում է ու չգիտենք, որ պահին կհասնի կրիտիկական վիճակի: Մենք միջնորդել ենք բժշկական հետազոտություններ իրականացնել, սակայն նախաքննական մարմինը մեզ մերժել է: Ընդ որում ոչ թե իրենց հաշվին պետք է այդ հետազոտություններն արվեր, այլ՝ Շիրխանյանի հարազատների: Արդեն մենք ձեռ ենք քաշել, որ իրենք իրենց հաշվին ինչ-որ բան կանեն»:
Նշենք, որ Պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակի հարցով պաշտպանական կողմը պետք է բողոք ուղարկեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ալումյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ փուլում է այն, ուղարկվել է, թե՝ ոչ: Ինչին ի պատասխան պաշտպանն ասաց. «Անցած ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին, պարոն Շիրխանյանի փաստաբանների գանգատը մուտք է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Հիշեցնենք. Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015 թվականի դեկտեմբերի 19-ին , ապա 21-ին կալանավորվել: Իրեն առաջադրված մեղադրանքները Պաշտպանության նախկին փոխնախարարը չի ընդունում: Նախաքննության սկզբում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հետո որոշել է ցուցմունք տալ,բայց առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել: Նախաքննության ընթացքում նա առերեսվել է Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի հետ: Վերջինիս խափանման միջոց կալանքը փոխվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Շիրխանյանը ճանաչել է զինված խմբի մի քանի անդամներին՝ մասնավորապես խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT