Երևան
12 °C
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ հայ հանրության ուշադրության կենտրոնում: Երեկ նա վարում էր ՀՀ կառավարության նիստը, եւ նրա կարճատեւ ելույթները, կառավարության անդամների հետ երկխոսությունների տեսագրությունները ակտիվորեն շրջանառվում էին սոցիալական ցանցերում:
Հարկ է շեշտել, որ նրա արտահայտած մտքերը բավականին հաճելի են հանրության որոշակի հատվածի համար: Բայց նրա ասածների բովանդակային մասից կարելի է նախնական եզրակացություններ անել, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել նորանշանակ վարչապետը: Արդյոք նա ցանկանո՞ւմ է արմատապես փոխել իրավիճակը, վերացնել տնտեսության զարգացումն արգելակող խորքային պատճառները, թե՞ ընդամենը փորձելու է մակերեսային հարցեր լուծել եւ փոքր-ինչ մեղմել իշխանության նկատմամբ օրեցօր խորացող ատելությունը:
Դիտարկենք նիստում քննարկված մի հետաքրքիր հարց: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով նախատեսվում է պետական բյուջեից ավելի քան մեկ միլիարդ դրամ հատկացնել վարչությանը: Այդ գումարը պետք է ուղղվի սնանկացած «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» (ՄՀՀ) ողջ շարժական գույքը գնելու եւ այն նույնանուն ՊՈԱԿ-ին անհատույց տրամադրելու նպատակին: Այսինքն հարկատուների գումարներով պետք է ապահովվի տնտեսվարող մի սուբյեկտի, տվյալ դեպքում՝ ՄՀՀ-ի գործունեությունը:
Սա,բնականաբար, հետաքրքրեց Կարեն Կարապետյանին, եւ նա սկսեց հարցեր տալ Արման Սահակյանին, թե ինչի համար են այդ գումարը հատկացնում, ով է կառավարում այդ ՊՈԱԿ-ը, ինչ խնդիրներ պետք է լուծի կառավարիչը եւ այլն: Վարչապետը մի քիչ վրդովվեց, որ պետությունը ՄՀՀ-ն կառավարող ՊՈԱԿ-ին գումարներ է տալիս ու իր վրդովմունքը եզրափակեց նրանով, որ պետք է ՄՀՀ-ն լավ կառավարել, որ բյուջեից փող չտան: Շատ լավ, ականջահաճո հայտարարություններ էին: Բայց արդյոք ՄՀՀ-ի ներկայիս տխուր ֆինանսական վիճակը չունի՞ ավելի խորքային պատճառ:
Իրականում ունի, սակայն դա վարչապետին ընդհանրապես չհետաքրքրեց: ՄՀՀ-ն դասական օրինակ է, թե ինչպես են Հայաստանում սեփականատիրոջից խլում բիզնեսը, իսկ Կարեն Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ բիզնեսները չպետք է խլվեն: Այնպես որ, ՄՀՀ-ի թեման լրիվ տեղավորվում է արդիական դարձած «տեսլականների» մեջ:
Մարզահամերգային համալիրի պատմությունը շատ մութ է եւ բոլոր մանրամասները ճշտելն ուղղակի անհնար է: Բայց ընդհանուր գծերով պատմությունը հետեւյալն է: ՄՀՀ-ն ժամանակին գնել էր «Բամո» ընկերությունը, որը 2012 թվականին բյուջետային մի քանի վարկ էր վերցրել կառավարությունից: Այդ վարկերը տրամադրվել էին գաղտնի որոշումներով: Ու չնայած վարկերի սպասարկումը ուշացնելու դեպքում պետք է հաշվարկվեին տույժ-տուգանքներ, կառավարությունը դա չարեց եւ 2014 թ. հապճեպ դիմեց դատարան՝ վարկի ուշացման համար ՄՀՀ-ն սեփականատիրոջից հետ վերցնելու հայցով: Առաջին ատյանի դատարանը ընդամենը 1 ժամ 15 րոպե փակ նիստ անելով՝ որոշեց, որ մի քանի տասնյակ միլիոն արժեցող գույքի սեփականատեր «Բամո»-ն այլեւս ՄՀՀ-ի սեփականատեր չէ: Ընդամենը 1 ժամ 15 րոպեում: Իրավական այնպիսի տեղապտույտ իրականացվեց, որ «Բամոն» նույնիսկ չկարողացավ բողոքարկել դատարանի վճիռը եւ որոշ ժամանակ անց ՄՀՀ-ն դարձավ պաշտպանության նախարարության սեփականությունը:
Թե ինչու էր կառավարությունը այսպես կայծակնային արագությամբ խլում ՄՀՀ-ն, պարզ դարձավ 2015 թ.: Համալիրը մի քանի անգամ դրվեց աճուրդի, ամեն անգամ 10 տոկոս ավելի ցածր գնով: Ու երբ ՄՀՀ-ի աճուրդային գինը արդեն հասել էր նվազագույն` 12 միլիարդ դրամի, հանկարծ հայտնվեց մի բոլորովին անհայտ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» անունով ընկերություն, որը հայտարարեց, թե պատրաստ է 30 միլիոնով գնել համալիրը, ու մի 100 միլիոն դոլարի էլ ներդրում անել: Շատ շուտով պարզվեց, որ այդ ընկերության հիմնադիր հանդես եկող Արմեն Զավենի Գեւորգյանը գործարար սերտ կապեր ունի Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:
Այսինքն, ակնհայտ դարձավ, որ կառավարությունը ՄՀՀ-ն խլում էր էժան գնով վերը նշված անձանց վաճառելու համար: Բայց երկրի տնտեսական վիճակի արագ տեմպերով վատթարացումը եւ համալիրի` արագ եկամուտներ բերելու հեռանկարի բացակայությունը թերեւս պատճառ հանդիսացան, որպեսզի այդ գնորդը հրաժարվի իր մտադրություններից, եւ այդպիսով համալիրը դարձավ որբ ու անտեր: Ու բնականաբար դարձավ պետական սեփականություն եւ հիմա ծանր բեռ է մեր` հարկատուներիս ուսերին:
Բայց համալիրի վիճակը նորանշանակ վարչապետին հետաքրքրեց միայն ներկա իրավիճակում այն մի քիչ ավելի արդյունավետ կառավարելու տեսանկյունից եւ ոչ ավելին: Իսկ երկրում էական փոփոխություններ անելու ցանկություն ունեցող վարչապետը թերեւս պետք է հետաքրքրվեր այս պատմությունով, սկսեր քննություն, միջոցներ ձեռնարկեր իրավիճակի բուն պատճառը հասկանալու, սխալները շտկելու, մեղավորներին գտնելու ու պատժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեր: Կարեն Կարապետյանը դա չարեց:
Հենց սրանից կարելի է եզրակացնել, որ նոր կառավարությունը ընդամենը փորձելու է գեղեցիկ, ականջի համար հաճելի հայտարարություններով միայն կոսմետիկ փոփոխություններ անել, ընդ որում չափազանց մակերեսային, որ հանկարծ չմոտենա խնդիրների արմատներին, հանկարծ չվնասի ներսից նեխած, գարշահոտություն արձակող գործող համակարգին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT