Երևան
12 °C
Այս տարվա ապրիլ ամիսը հանրային հիշողության մեջ մնաց ոչ միայն ԼՂ հակամարտության գորտում վերսկսված պատերազմական գործողություններով, այլեւ Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստով: «Պանաման նվաճած» Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողների հրապարակած Պանամայի փաստաթղթերի տրցակից հանրությունը տեղեկացավ արդարադատության գեներալ-մայորի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին: Տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը մեծ աղմուկ բարձրացրեցին:
Երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են Պանամայի փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը եւ տվյալների բազաները Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ շարունակում է ուսումնասիրել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, ով «Հոդված3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում: Դեռ կլինեն նոր պատմություններ, խոստանում է նա եւ մեզ հետ զրույցում պատմում Պանամայի փաստաթղթերի բացահայտման որոշ մանրամասներ:
- Պարոն Բլոսս, ինչպե՞ս ստացվեց, որ OCCRP-ի նախագիծը սկսեց ուսումնասիրել Պանամայի փաստաթղթեր անունը կրող աղմկահարույց եւ ծավալուն օֆշորային դոսյեն:
- Մի պատմություն կար, որ իբր մի կին, որ աշխատել է օֆշորային գոտիներում գործող իրավաբանական գրասենյակում, այնտեղից դուրս է հանել այդ փաստաթղթերը: Չգիտեմ` որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց երկու փորձառու գերմանացի լրագրողներ սկսեցին այս պատմությունը հետազոտել, սակայն հասկացան, որ ծավալը շատ մեծ է, ուստի բարդ է այն ուսումնասիրել ինքնուրույն: Այնուհետեւ նրանք սկսեցին համագործակցել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ: Սակայն այս կոնսորցիումի կարողություններն էլ բավական չէին այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Եվ նրանք սկսեցին կապ հաստատել ողջ աշխարում տարբեր հետաքննող լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այս կերպ նրանք գտան OCCRP-ի նախագիծը եւ սկսեցին համագործակցել: Ուստի, ես՝ Վրաստանում, Հայաստանում՝ Քրիստինեն (Աղալարյան) (Հետք-ի թղթակից), Ադրբեջանի մասը եւս ուսումնասիրում էին Վրաստանից, սկսեցինք զբաղվել այդ փաստաթղթերով: Անցած սեպտեմբերին ես գնացի Մյունխեն եւ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարող են այդ փաստաթղթերը դառնալ հասանելի մեզ համար: Պետք էր մուտք ունենալ այդ համակարգ, հատուկ գաղտնաբառեր եւ այլն: Եկա այստեղ եւ «Հետքի» Էդիկ Բաղդասարյանին ու Քրիստինե Աղալարյանին ցույց տվեցի, թե ինչպես դա անել: Այնուհետեւ մենք, պարզապես, սկսեցինք հերթով բացել եւ նայել այդ փաստաթղթերը: Սկսեցին դժվարությունները, քանի որ, օրինակ, «Georgia» անունով, որը նաեւ ԱՄՆ նահանգի անուն է, 18 հազար փաստաթուղթ դուրս եկավ: Դրանք անհրաժեշտ էր ֆիլտրել: Շուրջ 4 հազար փաստաթուղթ Հայաստանի մասին էր, մոտ 8 հազար՝ Ադրբեջանի: Դրանք պետք էր բացել եւ ստուգել, արդյոք արժեքավոր տեղեկություններ կան: Հայաստանում գտնվեց Միհրան Պողոսյան անունը, ավելի ճիշտ նրա հետ կապված ընկերությունը եւ գրվեց հայտնի պատմությունը: Վրաստանում մենք գտանք Բիձինա Իվանիշվիլիի անունը, իսկ Ադրբեջանի մասով գրվեց Ալիեւների ընտանիքի հետ կապված պատմությունը:
- Ասացեք խնդրեմ, ի՞նչ արձագանք էիք ակնկալում դուք նյութերը հրապարակելիս: Ինչպե՞ս որոշվեց, թե երբ պետք է հրապարակվեն այդ պատմությունները:
- Շուրջ 4-5 ամիս առաջ մենք գիտեինք, թե երբ պետք է հրապարակենք այդ պատմությունները, որ օրը, որ ժամին: Դա արդեն պայմանավորված էր: Դա ապրիլի 3-ն էր, ժամը 10:00-ն: Հենց այդ ժամանակ բոլորն աշխարհում պետք է սկսեին հրապարակել պատրաստված պատմությունները: Ինչպես ասացի` այդ փաստաթղթերում մենք գտանք Իվանիշվիլուն պատկանող ընկերություն: Երբ նա վարչապետ էր Վրաստանում այդ ընկերությունը գրանցելիս չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Պանամայի իրավաբանական գրասենյակը, որը զբաղվում էր գրանցման գործով, նրանից ուզում էր անձնագրի պատճենը: Դա պարտադիր պայման է անգամ Պանամայում: Մոտ երեք ու կես տարի նա չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Նա փոխանցեց այն միայն երեք ու կես տարի հետո: Դա հայտնի է դառնում նամակագրությունից:
Ադրբեջանի հետ կապված բացահայտումներն ուղղակի հաստատեցին մեր կասկածներն առ այն, թե ինչ մասշտաբների է հասնում Ալիեւների ընտանիքի ներգրավվածությունը ոսկու արդյունահանման բիզնեսի մեջ: Պարզեցինք, որ Իլհամ Ալիեւի երկու աղջիկները 2015 թ.-ին ինչ-որ մի ընկերություն են ստեղծել Լոնդոնում անշարժ գույք գնելու համար:
Արձագանքների մասով հետաքրքիր էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հրաժարական, սակայն ոչ մի, գոնե առերեւույթ հետեւանք չգրանցվեց Վրաստանում կամ Ադրբեջանում: Ութսուն երկրների պաշտոնյաների հետ կապված պատմություններ կային այնտեղ, սակայն շատ քիչ պետություններում տեղի ունեցան հրաժարականներ: Հայաստանը դրանցից մեկն էր: Այժմ մենք աշխատում ենք մի հետաքրքիր պատմության վրա, որը վերաբերում է Փոթիի նավահանգստին: Ո՞ւմ է այն պատկանում, ի՞նչ մասնաբաժիններ կան, ինչպե՞ս են իրականացվում արտահանման եւ ներկրման սխեմաները: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, քանի որ հայկական շատ բեռներ արտահանվում ու ներկրվում են հենց այդ նավահանգստով: Շատ գործեր ու պատմություններ կան ու կլինեն Ադրբեջանի մասով, սակայն դա շատ բարդ եւ դանդաղ գործ է:
- Երբ հրապարակվեցին այդ փաստաթղթերը, Հայաստանում սկսեցին խոսել այն մասին, որ դա պատվեր է: Ի՞նչ կասեք այս հայտարարությունների վերաբերյալ:
- Մենք 4 հազար փաստաթուղթ ենք բացել եւ գտել ենք այն, ինչ գտել ենք: Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ դա պատվեր չէր: Ոչ ոք երբեք չէր մտածի, որ սա կբացահայտվի, ու ինչ-որ մեկը կնայի այս փաստաթղթերը: Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ, մինչ մենք կսկսեինք քրքրել ու ուսումնասիրել այս փաստաթղթերը, մենք կարող էինք միլիոնավոր դոլարներով վաճառել այն ցանկացած կառավարության: Կառավարությունները հաստատ կցանկանային տեսնել այս փաստաթղթերը, թե ով ինչ ունի օֆշորում: 300 հարյուր լրագրող աշխատումե ւ հետեւում են վերջնաժամկետին: Ոչ մեկ չէր կարող կապ հաստատել ավելի շուտ որեւէ պաշտոնյայի հետ իր պատմությունն ավելի զարգացնելու նպատակով: Ամեն ինչ հստակ էր, որպեսզի գաղտիությունը պահվի: Բացի այդ, յուրաքանչյուր կառավարության համար բարդ խնդիր կլիներ նախօրոք իմանալ, թե ինչ է իրեն սպասվում: Տարբեր երկրներում օրենքները տարբեր են: Եղան շատ կառավարություններ, որոնք պահանջեցին իրենց հանձնել այդ փաստաթղթերը: Լավ էր, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն ուժեղ գտնվեց եւ մերժեց այդ պահանջը:
- Վերջին հարցը: Այժմ ի՞նչ պատմությունների վրա եք աշխատում Պանամայի փաստաթղթերի շրջանակում: Ի՞նչ բացահայտումներ սպասել:
- Ինչպես նշեցի` աշխատում ենք Փոթիի նավահանգստի հետ կապված խնդրի վրա: Այն շատ հետաքրքիր պատմություն կլինի: Սակայն սա բարդ գործ է: Շատ մարդիկ եւ սուբյեկտներ են ներգրավված այս գործի մեջ: Ուստի, մենք էլ աշխատում ենք մեծ թիմով: Դժվար է պատկերացնել, սակայն արդեն իսկ պարզ է դառնում, որ այդ նավահանգստի բաժնեմասերի 49%-ը պատկանում է ՌԴ պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը: Մենք ցանկանում ենք հասկանալ` ինչպես է դա տեղի ունեցել եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ: Ադրբեջանի մասով մի հետաքրքիր օրինաչափություն կա: Ինչպես նշում է լրագրող Հադիջա Իսմաիլովան, որ երբեք ինքը չի սկսում պատմություն Ալիեւներից, սակայն ինչ-որ մի տեղ ամեն ինչ գալիս եւ կապվում է այդ ընտանիքի հետ: Ադրբեջանի մասով բոլոր պատմությունները ավարտվում են նրանով, որ մենք փորձում ենք հասկանալ, թե էլ ինչի մեջ են ներգրավված Ալիեւները: Հայաստանի մասով չեմ կարող ասել՝ կլինեն նոր բացահայտումներ, թե՝ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր են լինելու շահառուները
Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի քաշով մեքենաների մուտքը սահմանափակված է
Ապրիլի 14-ի առավոտյան՝ ժամը 6։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու․ ինչպես երթևեկել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օդի սպասվող ջերմաստիճանի վերաբերյալ զգուշացում է հրապարակել
Ուժեղ ուժեղները ուժեղ են ռսահպատակությամբ, նաև ուժեղագույն ական են ինքնիշխանությունը և պետականությունը ցնցելու
Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալ՝ 101-ամյա երևանցուն․ Տիգրան Ավինյանն այցելել է Սերգեյ Տերյանին
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել․ ծրագրված է հանդիպում Կայա Կալասի հետ
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր․ ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին
Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան
Գյումրիում տնակ է այրվել
Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով․ Խանդանյան
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին
Գյումրու 2 բնակչի նախապատրաստած սպանությունը կանխվել է․ 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են․ տեսանյութ
Կրեմլը չի շնորհավորի Պետեր Մադյարին․ Պեսկով
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենը
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շառլով և Սարոյանով․ նա հայերեն էլ, ռուսերեն էլ նորմալ չի խոսում
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն
Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի օժանդակ շինությունից մոտ 50 տոննա ջուր է հեռացվել
ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
ՆԳ նախարարությունում քննարկվել են «Road Control» հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները․ տեսանյութ
Արմեն Գրիգորյանը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան
Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ
Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի
Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում
Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան․ վարչապետ
Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում
Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT