Երևան
12 °C
17:20 Ոստիկանությունը շարունակում է որոնել Եղիպատրուշի 21-ամյա բնակչուհուն: Ըստ տարածված հաղորդագրության՝ Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Հրանուշ Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-59-06-73, 0252-2-42-12 և 1-02 հեռախոսահամարներով։

15:40 Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ ոստիկանները դեռ շարունակում են աշխատել, 21-ամյա Հրանուշը տուն չի վերադարձել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները, տարածքում աշխատում են ոստիկանները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից խոստացան տեղեկություններ հայտնել ավելի ուշ:
13:50 Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել: Սկեսուրը սկսել է փնտրել նրան եւ տան հարեւանությամբ գտել է հարսի հողաթափը:
Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել. այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել: Բացի այդ, զուգարանի մոտ հետքեր են եղել: Ամբողջ գյուղը լցվել է անտառ՝ փնտրելու երիտասարդ կնոջը:
Քիչ առաջ, սակայն Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արջի հետ կապված վարկածը հերքվել է.
«Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն»,- ասաց գյուղապետը:
Հարցին, թե արդյո՞ք նշել է իր հեռանալու պատճառը՝ Գրիգորյանն ասաց. «Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»:
Թե «ով» է ոչխարը կամ ինչ ոչխարի մասին է խոսքը՝ գյուղապետը դժվարացավ ասել՝ ընդգծելով. «Երեւի մարդ է, չգիտենք»:
Գրիգորյանը վստահեցրեց, որ այս պահին ամբողջ գյուղը, ոստիկանները, փրկարարները ամենուր փնտրում են Հրանուշ Եղիազարյանին:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ Հրանուշը 1 տարեկան աղջիկ ունի: Նրա ամուսինը գտնվում է Աֆղանստանում՝ ծառայում է խաղաղապահ զորքերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT