Հայկազ Բաղմանյանը բանակային կորպուսի գրասենյակը վերածել է բիզնես գրասենյակի (տեսանյութ)

28/09/2016 schedule16:19

Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մոտ մեկ շաբաթ անց Հայկազ Բաղմանյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հետեւյալը. «Ես Թաթուլի մասին իմացել եմ, երբ նա սկսել է բողոքել։ Բացի էդ, 6 ատյան անցել է, ու հիմա ինքը նոր վարչապետին է դիմո՞ւմ»:

Թաթուլ Բաղդասարյանն այսօր մեր զրույցում Հայկազ Բաղմանյանի հայտարարությունը համարեց բարբաջանք: «Հայկազ Բաղմանյանը, եթե ինձ չի ճանաչում, ինչպե՞ս է ինձ դատի տվել տարիներ շարունակ»,- հակադարձեց գործարարը:

Նրա խոսքով՝ Հայկազ Բաղմանյանին ճանաչել է տարիներ առաջ, նույնիսկ վերջինիս եղբոր հետ աշխատել է: Գազալցակայան կառուցելու միտքը, սակայն եղել է Թաթուլ Բաղդասարյանինը, որի համար դիմել է հենց գեներալին: Նրանք հանդիպել են նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող զինվորական կորպուսներից մեկի տարածքում: «Ինքն այն ժամանակ ծառայում էր Կարճաղբյուրում: Առաջին անգամ հանդիպել ենք Երեւանի Մարիոթ հյուրանոցի դիմացի սրճարանում, իսկ դրանից հետո բազմաթիվ անգամ հանդիպել ենք կորպուսում, կորպուսի իր նստավայրում, իր կաբինետում եւ բանակցել ենք, զրուցել ենք, թե ում՝ ինչ է հասնում»,- պատմեց գործարարը՝ ընդգծելով, որ նույնիսկ հաշվապահական աշխատանքներն իրականցրել է նույն զորամասի հաշվապահ, կոչումով մայոր Մերուժը: «Ամբողջ օրը Մարտունիում էր, հարկային տեսչությունը խեղդում էր, ՀԴՄ չուներ, վկայական չուներ, էլեկտորացանցի հարցերն էր լուծում եւ այլն, բոլոր հարցերն այդ խեղճ տղան էր անում Հայկազի ասելով»,- մանրամասնեց նա:

Գործարարի պնդմամբ՝ իր եւ Հայկազ Բաղմանյանի վերջին հանդիպումը եղել է 2008 թվականի մարտի 1-ին, որից հետո ո՛չ հեռախոսազրույց է ունեցել, եւ ո՛չ էլ «տետ առ տետ» հանդիպում, սակայն գեներալը տարբեր ճանապարհներով փորձել է համոզել նրան ինչ-որ հայտարարի գալ:

Թաթուլ Բաղդասարյանը դիմել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որպեսզի արգելեն իր արտադրամասի տարածքում գազալցակայանի գործունեությունը, քանի որ շահագործվում է այն անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: «Ես գրություն ունեմ ԱԻՆ-ից, որ այո՛, կա խախտումներ, բայց մենք իրավասու չենք դադարեցնելու: Այսինքն՝ սա ինչի՞ մասին է խոսում: Պարոն Երիցյան ՀՀ ԱԻՆ-ը բուժհիմնարկ չի, նման դեպքերի համար է: Դուք սպասում եք, որ մահվան դեպքեր լինի եւ գաք կանգնեք եւ ցույց տաք, որ երկու մարտական հաշվարկ է եկե՞լ, դուք պարտավոր եք նման օբյեկտների գործունեությունը դադարեցնել, որպեսզի մարդկային կյանքեր չխլվեն»,- ասաց «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրենը:

Դիմելով Հայկազ Բաղմանյանին՝ նա նկատեց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն անգամ իր հարազատ որդուն է ներքաշել կոռուպցիոն գործունեության մեջ, որի հիմնադրած «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն մի քանի ամսով տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել Թաթուլ Բաղդասարյանի հետ: «Հայկա՛զ, շանտաժը՝ քո ոճն է, խլելը՝ քո ոճն է, քցելը՝ քո ոճն է, մարդկանց ահաբեկելը՝ քո ոճն է, իսկ եթե դու ինձ վիրավորում ես, ես կարող եմ ընդամենը մի փաստ արձանագրել: Դու եւ քո հայրը, որ զորամասում որ եղել եք, հայրդ իր Nissan Patrol-ով կանեստրներն ու բաչոկներն ավտոյի մեջ ման էր գալիս, իսկ եթե դա քեզ համար գաղտնիք է, քո մոտի զինվորներից կհարցնես, որոնք ֆեյսբուքում արդեն անդրադարձել են դրան»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19022 դիտում

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները