Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը, անտարբեր է իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու առիթով իրականացվող ստորագրահավաքին: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Սարգսյանը: Այսօր նա պատասխանել է մեր մի քանի հարցերին.
- Պարոն Սարգսյան, մամուլում հրապարակում կա, որ դուք եք համարվում Մատենադարանի տնօրենի թեկնածուներից ամենահավանականը: Ունե՞ք նման ցանկություն:
- Ոչ, դա հերյուրանք է, ես առաջին անգամ մամուլի հրապարակումից եմ իմացել: Այդ մասին խոսք չկա նույնիսկ:
- Եթե մրցույթ լինի՝ չե՞ք մասնակցի: Ճի՞շտ հասկացա:
- Այո, ճիշտ հասկացաք, ես չեմ պատրաստվում մասնակցել: Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:
- Պարոն Սարգսյան, Գյումրիում ստորագրահավաք է սկսվել...
- Ով ինչ ուզում է՝ թող անի, ես տեղյակ չեմ եղել, ես նույնիսկ Հայաստանում չեմ եղել. իմ ընդունարանից ուզել են իմ կենսագրությունը, իրենք էլ արել են, թող անողներն էլ գան պատասխան տան, ինձ դա չի հետաքրքրում:
- Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալու մասի՞ն եք ասում, որ տեղյակ չեք եղել:
- Այո:
- Հիմա ուզում եմ իմանալ կոչումից զրկելու պահանջով ստորագրահավաքին ինչպե՞ս եք վերաբերվում:
- Անտարբեր:
- Ուզում են ձեզ զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:
- Թող զրկեն՝ եթե ուզում են, դժգոհողներն էլ թող հետ կանչեն ավագանու անդամներին, ինձ չի հետաքրքրում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Գյումրու ավագանու նիստում որոշում էր ընդունվել Լեւոն Սարգսյանին շնորհել «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում: Ավագանու անդամներից որոշմանը դեմ էր քվեարկել միայն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Հարցն օրակարգ էր մտցրել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրան առաջարկել էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանն ու Կոնսերվատորիայի դասախոս Կարինե Ավդալյանը:
Այս առիթով հասարակության շրջանում դժգոհություն բարձրացավ: «ԳԱԼԱ» կուսակցությունը որոշմանը դեմ ստորագրահավաք սկսեց, որին միացան 1800-ից ավելի քաղաքացի: Ստորագրություններն արդեն հանձնվել են Գյումրու քաղաքապետարան՝ հարցն ավագանու նիստի օրակարգ մտցնելու պահանջով: Մեկամսյա ժամկետում ավագանին պետք է պատասխաներ նախաձեռնության հեղինակներին: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանից տեղեկացանք, որ մեկ ամիսը լրանում է հոկտեմբերի 2-ին, այս պահին դեռ պատասխան չունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT