Երևան
12 °C
Սոցիալ-տնեսական իրավիճակի շարունակական վատթարացման պայմաններում Ադրբեջանում ժողովրդական տարերային նոր ընդվզման նշաններն են ի հայտ գալիս: Սեպտեմբերի 29-ին բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի «Մայիսի 28» ավանի բնակիչներ: Տեղացիները բողոքել են, որ աշխատատեղերի փակման հետեւանքով դարձել են գործազուրկ եւ գոյությունը քարշ տալու միջոցներ չունեն: Բնակիչներն ընդգծել են, որ ներկա պահին նույնիսկ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու գումար չունեն: Առկա խնդիրներին ավելացել են սեպտեմբերի 28-ին տեղացած հորդառատ անձրեւի ու հեղեղի հետեւանքով առաջացած ավերածությունները: Բաքվեցիները բողոքել են, որ երկրում համատարած չքավորություն ու աղքատություն է տիրում, սակայն իշխանություններն անտարբեր են եւ ուշադրություն չեն դարձնում իրենց խնդիրների վրա:
Որեւէ կերպ իշխանությունների ուշադրությունը գրավելու համար ցուցարարները մոտ մեկ ժամով փակել են Բաքու-Շամախի հանրապետական նշանակության մայրուղին, ինչի հետեւանքով ահռելի խցանում է առաջացել: Այնուհետեւ տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ վերջիններս հավաքվածներին կոչ են արել ցրվել եւ բացել ճանապարհը: Որոշ ժամանակ անց ցուցարարները ցրվել են՝ զգուշացնելով, որ առաջիկա օրերին կրկին հավաքվելու եւ փակելու են մայրուղին, եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի:
Վերը ներկայացվածը որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանում այս տարվա հունվարին տեղի ունեցած սոցիալական ապստամբության կրկնության նախադրյալներ են ստեղծվել: Հավանաբար, այդ է պատճառը, որ Ադրբեջանով մեկ ցույցերի ակտիվ մասնակիցների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
Սեպտեմբերի 11-ին եւ 17-ին Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից հետո 185-ից ավելի մարդ է ձերբակալվել: Սա այն դեպքում, երբ երկու հանրահավաքներն էլ խաղաղ են անցել եւ միջադեպեր չեն գրանցվել: Ենթադրվում է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են կանխել բողոքի նոր ալիքի բռնկումը: Ընդ որում, հնարավոր նոր սոցիալական ըմբոստությունը անհամեմատ ավելի հուժկու է լինելու, քանի որ հունվարյան տարերային ցույցերից հետո Ադրբեջանում իրավիճակն անհամեմատ ավելի է վատթարացել:
Նավթի ու գազի վաճառքից ստացվող եկամուտների կրճատմանը զուգահեռ երկրում մոլեգնում է գործազրկությունը. հարյուրավոր արտասահմանյան ընկերություններ արդեն լքել են Ադրբեջանը, իսկ տեղական ձեռնարկությունները՝ սնանկանում կամ փակվում են: Ադրբեջանում ծայր առած գործազրկության ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ 2016 թվականի առաջին կիսամյակում եկամտահարկից բյուջե կատարվող մուտքերը կրճատվել են 49.4 տոկոսով, իսկ եկամտահարկի հավաքագրումը՝ 22 տոկոսով: Պարզեցված հարկի մուտքերը նվազել են 44 տոկոսով: Ավելացված արժեքի հարկի մուտքերը կրճատվել են 35 տոկոսով: Վերջին ցուցանիշը վկայում է տնտեսության լուրջ անկման մասին:
Հարկերի կտրուկ նվազման պայմաններում անորոշ է Ադրբեջանի 2017 թվականի բյուջեի կատարումը: Ադրբեջանի կառավարությունը ստիպված է կտրուկ նվազեցնել բյուջեն: Օրինակ, պաշտպանության ոլորտի համար 2017 թվականին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 615.4 միլիոն մանաթ, ինչը նախորդ տարվա համեմատ 613.4 միլիոն մանաթով կամ 27.5 տոկոսով պակաս է: Սակայն, իրականում Ադրբեջանի պաշտպանական բյուջեի կրճատումը դոլարային արտահայտությամբ շատ ավելի մեծ է: Պետք է նկատի առնել, որ երբ ձեւավորվում էր Ադրբեջանի 2016 թվականի բյուջեն, ամերիկյան մեկ դոլարը հավասար էր 0.78 մանաթի: Ներկայումս դոլարի փոխարժեքը հասել է 1.64 մանաթի: Այսինքն, եթե 2016 թվականին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմում էր մոտ 3 միլիարդ ամերիկյան դոլար, 2017 թվականին այն կազմելու է մոտ 980 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում եռակի կրճատում:
Այսպիսով, Ադրբեջանի ռազմական բյուջեի չափը աստիճանաբար մոտենում է Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվող գումարին: Այնպես որ, Բաքվում այսուհետ չեն կարող հոխորտալ ու պարծենալ, թե իրենց ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ բյուջեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT