Թույլ օղակներ իշխող վերնախավում. ովքե՞ր կարող են լքել հանրապետականի Գործադիր մարմինը

ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարը կուսակցության համար լինելու է առանցքային եւ ակնարկեց, որ փոփոխություն կլինի կուսակցության ղեկավար կազմում` Գործադիր մարմնում:  ՀՀԿ վերնախավը այս տարիներին հասցրել է ահագին  կարծրանալ, եւ կուսակցության ներքին անցուդարձին տիրապետողները մեծ փոփոխություններ չեն սպասում: Ավելի հավանական է համարվում, որ ԳՄ-ում համալրումներ կլինեն:

Նշվում է վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, որովհետեւ նրա թեկնածությունն առաջադրելով, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն ասաց. «Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը»: Կուսակցությանը նոր ոգի հաղորդելու համար, թերեւս, հարկավոր է լինել այդ կուսակցությունում որոշումներ կայացնողների մեջ, հակառակը մի քիչ դժվար է պատկերացնել: Այսինքն, Շարմազանովի ասած փոփոխությունը հիմնականում ասոցացվում է Կարեն Կարապետյանի հետ:

ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այս պահին թույլ օղակներ կան, եւ չի կարելի բացառել, որ կազմում լուրջ փոփոխություններ լինեն. մի քանի հնաբնակներ հեռանան՝ իրենց տեղը զիջելով նոր եւ թարմ դեմքերի: Սա լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի հայտարարած փոփոխությունների տրամաբանության մեջ: Բացի այդ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սարգսյանը առանձնահատուկ է պատրաստվում, ու չի խանգարի կուսակցությանը թափ տալ` թեկուզ պրոֆիլակտիկայի համար: Ովքեր են թույլ օղակներն ըստ մեր դիտարկումների:

Ակնհայտ է, որ բավական խոցելի են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը: Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Աբրահամյանին կարող էր սփոփել միայն 2017 թ. ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի պատասխանատու կարգավիճակը: Սակայն մամուլում արդեն գրվել է, որ նման հեռանկար նրան այս անգամ չի սպառնում: Նույնիսկ խոսակցություն կա, որ Սերժ Սարգսյանն անձամբ է պատրաստվում ղեկավարել նախընտրական շտաբը:  Հ. Աբրահամյանն անփոխարինելի էր թվում որպես ՀՀԿ շտաբի պետ (վերջին երկու նախագահական, խորհրդարանական ընտրություններում եւ Սահմանադրական հանրաքվեում հենց նա էր ղեկավարում ՀՀԿ շտաբը), բայց բավական անփառունակ ավարտեց իր այս պրակտիկան:

Վերջին հանրաքվեում նա «Այո»-ի շտաբի պետը լինելով, միաժամանակ համակարգում էր նաեւ «Ոչ»-ի շտաբը, ինչի մասին նույնիսկ խորհրդարանում խիստ թափանցիկ ակնարկ հնչեց: 2012-ի խորհրդարանական ընտրություններում էլ Աբրահամյանը միաժամանակ մի քանի գործ էր դասավորում: Կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իրենից (նաեւ` ՀՀԿ ԳՄ-ից) չի հեռացնի, որպեսզի վերահսկողությունը չկորցնի նրա նկատմամբ: Դրա համար, սակայն, Աբրահամյանը պետք է կոնկրետ կարգավիճակ եւ անելիք ստանա, հակառակ դեպքում ինքը կարող է հեռանալ Սարգսյանից:

ՀՀԿ ԳՄ-ում բավական թույլ օղակ է նաեւ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես արդեն գրել ենք, վերջին պաշտոնանկությունից հետո նա նույնիսկ ԳՄ նիստերին չի մասնակցում: Բեգլարյանի կերպարը ոչ մի կերպ չի համապատասխանում վերջին փոփոխությունների հիմքում դրված տրամաբանությանը: Եվ նա ընտրություններից առաջ ՀՀԿ վերնախավը լքելու համար արդեն բավարար չափով հեղինակազրկված է:

«Էլեկտրիկ Երեւանի» ակցիաներից հետո լրջորեն տուժել է նաեւ ՀՀԿ ԳՄ մեկ այլ ներկայացուցչի` Արմեն Աշոտյանի հեղինակությունը: Նրա հասցեին հայտնի վանկարկումները չէին կարող անհետեւանք մնալ: Իշխանություններին միշտ էլ հայհոյում են, իհարկե, բայց մի բան են առանձին հայհոյանքները մեջքի ետեւից կամ՝ քաղաքական հայհոյանքները երթերի ու միտինգների ժամանակ, եւ բոլորովին այլ բան՝ ուղիղ դեմքին արվող խմբակային վանկարկումները:

Դրանից հետո մինչ օրս տհաճ իրավիճակները հետապնդում են Արմեն Աշոտյանին: Նա բավական նվաստացուցիչ հանգամանքներում պաշտոնանկ արվեց, Բելգիայում հարձակման ենթարկվեց եւ ոչ մի կերպ չի կարողանում գլուխ բերել ՀՀԿ քաղաքական դպրոցի պրոյեկտը:

Տարիքի եւ առողջական խնդիրների պատճառով ՀՀԿ ղեկավար մարմնում թույլ օղակ են նաեւ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը: Քաղաքական եւ ներկուսակցական ազդեցության տեսակետից խեղճ են Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը:Արդեն մի քաի տարի չի հասկացվում Դերենիկ Դումանյանի դերն ու նշանակությունը իշխող կուսակցության գործադիրում:

Վերը նշվածը, սակայն, դեռ ոչինչ չի նշանակում: ՀՀԿ-ում սպասվող բոլոր փոփոխությունները կախված են նրանից, թե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը նոր ոգի ասելով՝ ինչ են պատկերացնում:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, օրինակ, այդ նույն նպատակով ՀՀԿ ցուցակներում ընդգրկվեցին Թոխմախի Մհերը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը եւ բազմաթիվ այլ կարկառուն դեմքեր: Այնպես որ, անակնկալները դեռ առջեւում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6914 դիտում

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին