Երևան
12 °C
Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ: Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին: Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում:
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին, եւ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է ձեւավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում: Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին, եւ Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին: Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին՝ պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը: ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել՝ հարցերը լուծելու:
Ամիսներ առաջ՝ դեռեւս գարնանը շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, թե Վիգեն Սարգսյանն է նշանակվելու արտգործնախարար:
Որոշ տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը դեռեւս այն ժամանակ էր ցանկանում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անել ու նոր կառավարություն ձեւավորել: Ապրիլյան պատերազմը, սակայն, կասեցրեց այդ գործընթացը: Իսկ ամռանը տեղի ունեցած «Սասնա ծռեր» խմբի գործողություններն արդեն անխուսափելի դարձրին այդ փոփոխությունները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պաշտոնանկ անելն այդ փոփոխությունների առաջնահերթություններից էր: Կարծիք կա, որ նրան պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցում նշանակություն են ունեցել ոչ միայն համակարգում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն երեւույթները, չարաշահումները եւ համակարգի «շնաձկներին» վերահսկել չկարողանալու հանգամանքը, այլեւ կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի շքեղ ֆոտոսեսիաները, որտեղ երբեմն Օհանյանն ինքն էլ էր հայտնվում: Ֆոտոսեսիաներին զուգահեռ երբեմն տեղեկություններ էին հրապարակվում, թե իշխանական վերնախավում անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով փորձ է արվել վերջ դնել նախարարի կնոջ այդ յուրօրինակ սովորությանը, բայց Սեյրան Օհանյանը հակադարձել է, թե դա միայն իրենց ընտանիքին վերաբերող հարց է: Եվ այս դեպքում իշխանական վերնախավում ամիսներ շարունակ Ս. Օհանյանի մասին շրջանառվում էր գրականությունից հայտնի խոսքը՝ ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:
Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, ապա, մեր տեղեկություններով, իսկապես, նախապես նրան արտգործնախարար նշանակելու մտադրություն է եղել: Վերջին տարիներին թե արտգործնախարարության, թե պաշտպանության նախարարության ղեկավարները ռուսամետ գործիչներ են եղել, եւ Ս. Սարգսյանը ցանկություն է ունեցել արտաքին քաղաքականության առումով այս երկու կարեւորագույն գերատեսչություններում հավասարակշռություն մտցնել ու դրանցից մեկում նախարար նշանակել ոչ ռուսամետ գործչի: Էդվարդ Նալբանդյանը կարողացել է Ռուսաստանում իր պաշտոնավարման հարցը լուծել: Վերջինս անցած ամիս որպես դրա ապացույց՝ անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգեւատրվեց «Բարեկամություն» շքանշանով: Ինչ-որ կերպ վերը նշված հավասարակշռությունը ձեւավորելու համար մնում էր Վիգեն Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարար:
Այստեղ էլ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ս. Օհանյանը չի ցանկացել հեշտությամբ պաշտոնը զիջել: Հատկապես որ Նալբանդյանի նման նա էլ ռուսական ազդեցությունը կրող գործիչ է եւ փորձել է վերանշանակվելու հարցը դրսից լուծել: Բայց հավանաբար Ս. Սարգսյանին է հաջողվել ՌԴ-ի հետ լուծել այս նախարարությունների հարցերը եւ Վ. Սարգսյանին՝ որպես որոշակիորեն արեւմտամետ գործչի, նշանակել պաշտպանության նախարար: Ահա թե ինչու է այս երկու նախարարների նշանակումը ձգձգվում ու հասնում մինչեւ վերջին օրը:
Սակայն տեղեկություններ կան նաեւ, որ ՊՆ-ում էլ համակարգային կամ ազդեցության լծակների որոշակի փոփոխություն է տեղի ունենալու: Այստեղ հնարավորինս առանձնացվելու եւ ուժեղացվելու է Գլխավոր շտաբի գործունեությունը: Նախարարությանն ավելի շատ վերապահվելու է քաղաքականության մշակման դերակատարումը: Իսկ սա նշանակում է, որ ՌԴ-ն չի ցանկանում պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ զիջել, հատկապես որ սպառազինության հարցն էլ իր մենաշնորհն է: Ճիշտ է, վերջին տարիներին ՊՆ-ում որոշակի գործընկերային կամ բարեփոխումների գործընթացներ են իրականացվել արեւմտյան կառույցների, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ, բայց այդ գերատեսչությունն ու հատկապես զինված ուժերը կառուցված են ՌԴ-ի մոդելով: Այդ գերատեսչության ղեկավարներն էլ միշտ նշանակվել են ՌԴ-ի համաձայնությամբ:
Ինչ վերաբերում է Ս. Օհանյանի հետագա պաշտոնավարմանը, ապա այստեղ էլ դժվար հաղթահարելի խութեր կան՝ նրան իր պաշտոնը չի ցանկանում զիջել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինս Օհանյանի հետ միասին ռուսամետ, ավելին՝ խորհրդային բանակի սպաներ են եղել: Ս. Օհանյանը 1988թ. է տեղափոխվել Անդրկովկասյան ռազմական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ Այնուհետեւ 1992թ. ծառայությունը շարունակել ԼՂՀ բանակում: Իսկ Յու. Խաչատուրովը 1989թ. Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելառուսում բրիգադի հրամանատար, որտեղից էլ 1992թ. Բելառուսի պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստան եւ այդպես էլ մնացել այստեղ ու ՀՀ ՊՆ-ում մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրել: Ս. Օհանյանն ու Յու. Խաչատուրովը Հայաստանում միաժամանակ են նշանակվել նախարար եւ Գլխավոր շտաբի պետ, բայց ի սկզբանե նրանք խորը հակասություններ են ունեցել: Խաչատուրովը, ասում են, չի ենթարկվել նախարարին. նա որոշ դեպքերում, անգամ Ս. Սարգսյանին չի ցանկացել հաշվետու լինել, փոխարենն իր հարցերը լուծել է ՌԴ-ի հետ: Եվ եթե հիմա Օհանյանն իր համար ընտրի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա ավելի խորը առճակատման մեջ կհայտնվի Խաչատուրովի հետ: Իսկ թե ով կհաղթի այդ պայքարում կամ ՀՀ եւ ՌԴ ղեկավարներն այդ հարցում ինչ որոշում կկայացնեն, պարզ կդառնա առաջիկայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT