«Հոնկոնգ» կոչվող վիրուսը Հայաստան կհասնի՞. գրիպի սեզոնը մոտենում է

01/10/2016 schedule21:45

Օրերն արդեն ջերմ չեն, շրջապատում հաճախ կարելի է հանդիպել թաշկինակներով զինված մարդկանց, դպրոցներում բազմաթիվ հիվանդ երեխաներ կան: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում գրիպ է տարածված: Եվ եթե այո, ապա ինչ տեսակի կամ ենթատեսակի է այն պատկանում ու ինչ առանձնահատկություններ ունի:

Օրինակ, Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններն արդեն հայտարարել են, որ իրենց երկրին է մոտենում գրիպի «Հոնկոնգ» տեսակը, որին երկար ժամանակ չեն հանդիպել: Նաեւ նշվել է, որ այն ավելի ինտենսիվ տարածված է եղել 1960-ականների վերջին, ու հնարավոր է՝ այժմ մարդիկ դրա նկատմամբ իմունիտետ չունեն, ինչն էլ որոշակի ռիսկեր է առաջացնում: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեր զրույցում ասաց, որ Հայաստանում գրիպի սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 42-րդ շաբաթից, այսինքն` հոկտեմբերի կեսից:

«Բայց անկախ դրանից` գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի միջոցառումներն արդեն սկսվել են: Վերակենդանացման բոլոր բաժանմունքների մասնագետները Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ մասնակցել են սեմինար դասընթացների` գրիպի եւ նրա բարդությունների բուժման վերաբերյալ: Այս տարվա հոկտեմբերի 21-ին նույնպես նախատեսվում է անցկացնել տարեկան աշխատաժողով, որին մասնակցելու են հանրապետության բոլոր մարզերի համաճարակաբանները եւ վարակաբանները, որտեղ ներկայացվելու են ինչպես նախորդ տարվա սեզոնի համաճարակային իրավիճակի առանձնահատկությունները, այնպես էլ եկող սեզոնին առնչվող սպասելիքները եւ ձեռնարկվելիք աշխատանքները»,- ասաց նա: 

Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, հիմա մեզ մոտ համաճարակային իրավիճակը բավականին հանգիստ է: Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվող դեպքերը 300-ով պակաս են, թեպետ  վերջին շաբաթներին նախորդների նկատմամբ դիտվում է հիվանդացության որոշակի աշխուժացում: Այս պատկերը ձեւավորվել է ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններին դիմելու վիճակագրությունը հաշվի առնելով: Հայտնի է, սակայն, որ Հայաստանի բնակչությունը նախընտրում է ինքնաբուժությամբ զբաղվել տնային պայմաններում, քանի դեռ կարող է: Հետեւաբար, պաշտոնական տվյալներն, ամենայն հավանականությամբ, բավական հեռու են իրականությունից:

Ամեն դեպքում, ըստ Լիանա Թորոսյանի, լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուս առայժմ չի հայտնաբերվել, եւ շնչառական հիվանդություններից գանգատվողներից վերցված նմուշներում անջատվել են միայն ռինովիրուսներ: «Դրանք գրիպի վիրուսներ չեն, դրանք այլ շնչառական վարակների վիրուսներ են, որոնք հիմնականում արտահայտվում են առատ քթահոսությամբ, մի փոքր ջերմություն կարող է լինել, կարող է չլինել, եւ հիվանդությունը, որպես կանոն, 3-4-րդ օրը անցնում է: Այսինքն` ծանր չէ: Բայց իրավիճակը այլ է երեխաների մոտ, որովհետեւ երեխաները բավականին խոցելի են, նրանց մոտ կարող է ինչ-ինչ պատճառներով հիվանդությունը երկարաձգվել»,- նշեց մասնագետը:

Բոլորին ու հատկապես երեխաներին, հղիներին, տարեցներին ու խրոնիկ հիվանդներին նա խորհուրդ է տալիս բժշկի դիմել, եթե երկու օր անց չի նկատվում լավանալու միտում, նաեւ ընդգծում է` հակաբիոտիկներ չօգտագործել: Ինչ վերաբերում է «Հոնկոնգ» վիրուսին, ապա դա գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակն է, եւ հարցին, թե որքան է հավանականությունը, որ այն նաեւ Հայաստան ներթափանցի, առողջապահության նախարարության մասնագետը պատասխանեց.

«Անգամ եթե հանրապետությունում շրջանառեն այլ հարուցիչներ, մեր այսօրվա լաբորատոր հնարավորությունները թույլ են տալիս այդ ենթատեսակները հայտնաբերելու: Ընդհանրապես, եթե Ռուսաստանում որեւէ խնդիր է լինում հատկապես գրիպի վիրուսների շրջանառության առումով, մեր համաճարակաբանական դիտարկումները ցույց են տալիս, որ մեկ-երկու ամիս հետո այդ հարուցիչները սկսում են շրջանառվել մեզ մոտ: Դրա համար մենք ասում ենք, որ սեզոնային վարակների առաջին փոքր ալիքը դիտվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, հետո նվազման միտում է լինում, եւ ամենածանր ալիքը սպասում ենք հաջորդ տարվա փետրվար-մարտին»: 

Առաջին անգամ Հոնկոնգում հայտնաբերված եւ հիմա էլ հարավասիական երկրներից տարածվող գրիպի այս տեսակը, մեր զրուցակցի դիտարկմամբ, անսպասելի կամ անլուծելի բարդություններ չի կարող առաջացնել: «Բայց եկեք սպասենք, տեսնենք, թե հոկտեմբերի 21-ին առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մեզ ինչ ինֆորմացիա են տրամադրում: Իհարկե, նոր վիրուսը մեզ համար խնդիր չէ, որովհետեւ մենք ունենք լաբորատոր կարողություններ, հիվանդության կլինիկական պատկերը նույնն է, բուժումը նույնն է, մոտեցումը նույնն է, բարդությունները նույնն են: Այդ ենթատեսակները միայն մեզ` համաճարակաբաններիս համար է կարեւոր, որպեսզի հասկանանք` ինչ վիրուսներ են շրջանառում: Դա թող ոչ մեկին որեւէ անհանգստություն չպատճառի, ուղղակի մեր խնդրանքը, մեր հոդորը, մեր մեսիջը  մնում է նույնը` հիվանդության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասաց նա:

Անդրադանալով հարցին, թե այսօր Հայաստանում գրիպի դեմ պատվաստումներ իրականացվո՞ւմ են, Լիանա Թորոսյանը միայն պատասխանեց, որ այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6978 դիտում

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին