Աստղիկ Սաֆարյանը տեսահոլովակ կնկարահանի երկրպագուների նախընտրած երգի հիման վրա

04/10/2016 schedule14:10

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր 3-րդ՝ «Better Way», ալբոմի երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Նոր ձայնասկավառակը վաճառքի է հանվել սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Աստղիկի գործունեության 10-ամյակը նշանավորող փակ միջոցառումից հետո: Այդ օրը տեղի է ունեցել նաեւ նրա նոր ալբոմի շնորհանդեսը: Armtimes.com-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ արդեն մտածում է տեսահոլովակի մասին:

«Պլանավորում եմ տեսահոլովակ նկարահանել: Երբ ձայնասկավառակը հանձնվեց իմ լսարանի դատին, նամակներ ստացա, որոնցում շատերը գրում էին իրենց դուր եկած երգերի մասին: Փորձում եմ հասկանալ՝ որ երգն է ամենից շատ սիրվել, որպեսզի հենց դրա հիման վրա նկարահանեմ հաջորդ տեսահոլովակս»,- ասաց նա:   

Ձայնասկավառակի պատրաստման վրա երգչուհին աշխատել է մոտ 1 տարի: Դրանում ընդգրկված է 11 երգ: Դրանց մի մասը նոր երգեր են, մյուս մասը լսարանին վաղուց է ծանոթ: Բոլոր ստեղծագործությունների հեղինակն Աստղիկն է: Նա ուրախ է, որ հերթական անգամ ձայնասկավառակի տեսքով իր երկրպագուներին է ներկայացնում իր աշխատանքը:

«Իհարկե, առաջին հերթին կարեւոր է, որ ամբողջ աշխատանքդ, բոլոր երգերդ ամփոփվեն մեկ տեղում: Որպեսզի աշխատանքիդ արդյունքը հասնի քո լսարանին, բնականաբար, այն պետք է հասանելի դառնա ու տարածում գտնի, հենց դրա համար էլ նախատեսված է ձայնասկավառակի վաճառքը»,- ասաց նա:

«Better Way»-ի պրոդյուսինգով զբաղվել է Աստղիկը: Երգերը ձայնագրվել են «AllGoRythm» ստուդիայում: Ֆոտոշարքն արել է լուսանկարիչ Գոռ Ռոբերտովիչը: Ձայնասկավառակն առկա է երեւանյան CD-խանութներում եւ առցանց iTunes, AppleMusic, Amazon խանութներում:

«Բոլոր խանութներում սահմանել ենք ստանդարտ գին՝ ոչ շատ բարձր, որպեսզի հասանելի լինի շատերին, քանի որ ամենակարեւորն այն է, որ շատերը լսեն»,- նշեց երգչուհին:

Աստղիկ Սաֆարյանն ունի մի շարք այլ ծրագրեր, որոնց մեծ մասն իրականանալու է հաջորդ տարի: Նախատեսում է ֆոտոշարքեր, աշխատում է իր ստեղծած ապրանքանիշի հավաքածուի ընդլայնման վրա, պլանավորում է գլխարկների ցուցադրություն Հայաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2938 դիտում

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը