Վերադարձ. երկուսը Ստրասբուրգում

05/10/2016 schedule15:11

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից վերադարձած մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ ԱԺ-ում առանձին ասուլիս տվեց, իսկ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը՝ առանձին:

Տիգրան Թորոսյանը նկատի ունենալով ԵԽ-ում պարոն Քոչարյանի դրսեւորած ընդդիմադիր վարքագիծը՝ հայտարարեց. «Գավառամտությունը տեղին չէ ԵԽ-ում աշխատելու համար», իսկ Շավարշ Քոչարյանը նկատի ունենալով իշխանություններին եւ անձամբ Տիգրան Թորոսյանին՝ հայտարարեց. «Մեր երկրում կա երկու ուղղություն, մի ուղղությունն ուզում է, որ մեր երկիրն իրոք դառնա իրավական ժողովրդավարական, իսկ մյուս ուղղությունն այն է, որ մենք պետք է ձեւ թափենք, թե իրավական-ժողովրդավարական ենք, իսկ իրականում շարժվենք անձնիշխանական համակարգի ճանապարհով»:

Որպես նման խաբեության եւ իմիտացիայի օրինակ պարոն Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես, մինչեւ նախագահական ընտրությունները, Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ անցկացնելու են ժողովրդավարական ընտրություններ, սակայն՝ «տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»: Մյուս օրինակն այն է, որ Հայաստանը վավերացրել էր Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիան, սակայն հենց ընտրությունների  ժամանակ խախտվեց այդ կոնվենցիայի հոդվածների առնվազն կեսը:

Տիգրան Թորոսյանն ասում է, որ այս անգամ եւս ԵԽ-ում հիշեցրել են, որ հայաստանյան ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Ինքը կարծում է՝ մենք պետք է ընդունենք, որ այդ ընտրությունների ժամանակ եղել են թերություններ, սակայն պետք է ցույց տալ, որ կա պատրաստակամություն՝ անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Դրա ապացույցն այն է, որ Հայաստանը, ըստ Թորոսյանի,  պարտավորություն է վերցրել մինչեւ 2004թ. ավարտը ընդունել նոր ընտրական օրենսգիրք:

Այսինքն, հերթական անգամ ուզում են եվրոպացիներին համոզել, որ ընտրակեղծիքների պատճառը վատ օրենքներն են: Խոսելով իմիտացիայի նման փորձերի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասում է, որ եթե հայաստանյան պատվիրակության ներսում որեւէ մեկը փորձի իմիտացիա անել ժողովրդավարացման գործընթացների հետ, ապա ինքը, որպես «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, երբեւիցե աչք չի փակի եւ միշտ կպայքարի նման երեւույթների դեմ:

Տիգրան Թորոսյանը, որ նախագահական ընտրությունների առիթով ԵԽ դիտորդական առաքելության եզրակացությունից հետո մամուլում հայտարարեց, թե եվրոպականից բացի՝ կան այլընտրանքային զարգացման ուրիշ ուղիներ եւս, այսօր ղեկավարելով ԵԽ-ում հայաստանյան պատվիրակությունը՝ հայտարարում է, որ պետք չէ զբաղվել ԵԽ-ին խաբելով, եւ միայն եվրոպական ուղղությամբ շարժվելու դեպքում է, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ: Սակայն խոսելով շիտակ եւ անկեղծ լինելու մասին, պարոն Թորոսյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ի վերջո ինչպես են իրենք լուծելու այլընտրանքային զինծառայության հարցը:

Հայտնի է, որ ԵԽ-ն պահանջում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, իսկ Հայաստանի իշխանությունները պնդում են այլընտրանքային զինվորական ծառայության օգտին: Թորոսյանը կարծում է, որ լուծումը դրա մեջտեղում է՝ չկոնկրետացնելով, թե ինչի մասին է խոսքը: Պարոն Թորոսյանը ԵԽ ղեկավարությանը ներկայացրել է նաեւ մեր մյուս պարտավորությունների կատարման ժամանակացույցը: Խոսքը նաեւ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին է: Անգամ քոչարյանասեր Թորոսյանն ընդգծեց, թե ԵԽ ղեկավարությունը շեշտել է, որ հանրապետության նախագահն օմբուդսմենին պետք է նշանակի «հնարավորինս լայն կոնսենսուսի պայմաններում»:

Կարելի է չկասկածել, որ այս անգամ էլ կարող ենք ունենալ լայն կոնսենսուսի իմիտացիա: Խոսելով ԵԽ-ում իշխանամետների եւ ընդդիմության հարաբերությունների մասին, պարոն Թորոսյանն անհասկանալի եւ տարօրինակ է համարում, որ մեր ազգային պատվիրակությունը միասնական չէ: Շավարշ Քոչարյանը կարծում է՝ եթե իշխանություններին միասնություն է անհրաժեշտ, «ապա նրանք պետք է խելքները գլուխները հավաքեն եւ իմիտացիայի փոխարեն այնպիսի լուրջ քայլեր իրականացնեն, որպեսզի ինքն էլ կարողանա հանգիստ խղճով ասել՝ թեեւ խայտառակ ընտրություններ էին, բայց դրանից հետո լուրջ առաջընթաց է եղել»:

Հ.Գ. Մեր այն հարցին, թե իր որ արարքը կարող էր ջղայնացնել Տիգրան Թորոսյանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ինքը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության տեսակետներին հակասող տեսակետներ չի արտահայտել: Իսկ Տիգրան Թորոսյանը այդպես էլ չպարզաբանեց, թե Շավարշ  Քոչարյանը հատկապես ինչպիսի պախարակելի արարք է թույլ տվել:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1869 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)