Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ«Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցություններն այսօր համատեղ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է.
Վերլուծելով Գյումրու ավագանու 2016թ. հոկտեմբերի 2-ի ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, անհրաժեշտ ենք համարում մեր միացյալ դիրքորոշումը ներկայացնել հանրությանը, ընտրողներին եւ ՀՀ իշխանություններին:
Ա. Ընտրություններն անցել են բազմաթիվ եւ տարաբնույթ ընտրախախտումներով, մասնավորաբար, վարչական ռեսուրս է օգտագործվել հօգուտ գործող քաղաքապետի եւ «Բալասանյան» դաշինքի, բազմաթիվ տեղամասերի հարակից տարածքներում կիրառվել է ընտրակաշառքը, եղել են ընտրողների փոխադրումներ ընտրատեղամասեր, քողարկված ճնշումներ ընտրողների վրա, շուրջ 10.000 քաղաքացու առանց հասցեների ID քարտերով քվեարկություն, քվեարկած քվեաթերթիկների նկարահանում, տեղամասերում դիտորդների եւ վստահված անձանց նկատմամբ կիրառվել են տարաբնույթ ճնշումներ եւ իրավունքների սահմանափակումներ: Դիտորդական կազմակերպությունների հայտարարություններում եւ ԶԼՄ հաղորդագրություններում բազմաթիվ վկայություններ կան այս մասին:
Բ. Վերջին օրերին ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանը, «Բալասանյան» դաշինքը և ՀՀԿ մի քանի ներկայացուցիչներ հետեւողականորեն հրապարակային պնդումներ են անում այն մասին, թե Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ստացված քվեների եւ մանդատների հաշվարկի հիման վրա 33 տեղերից 17-ը հատկացվելու է «Բալասանյան» դաշինքին (ՀՀԿ եւ ՀՔԴՄ կուսակցություններ): Այս հայտարարություններով նրանք փորձում են հանրային կարծիք ձեւավորել, թե օրենքի ճշմարիտ մեկնաբանություն են անում, եւ ըստ այդմ, իբր «Բալասանյան» դաշինքը պետք է ստանա մանդատների կեսից ավելին, ինչով անուղղակի ճնշում են գործադրում թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վրա:
Գ. ՀՀ օրենսդրությամբ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփում եւ հրապարակում է ընտրատարածքային հանձնաժողովը: Տ. Մուկուչյանի այս պնդումների հիմքում ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի կեղծ եւ կամայական մեկնաբանություններն են, որոնցով հոդվածի 4-րդ մասում բերված մանդատների բաշխման հստակ ձեւակերպումները ստորադասվում են մանվածապատ եւ անորոշ ձեւակերպմամբ 5-րդ մասին: Մասնավորաբար, մեզ միանգամայն հասկանալի կերպով ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով, ավագանու 33 մանդատները հստակ բաշխվում են հետեւյալ կերպ. 15 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 9 մանդատ՝ ԲՀԿ-ին, 5 մանդատ՝ ՀՎԿ-ին եւ 4 մանդատ՝ ԳԱԼԱ-ին: ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանը, անտեսելով այս բաշխումը, ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների «բացարձակ մեծամասնությունը» պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ «մնացածը պիտի բաշխվի մյուս կուսակցություններին», որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը: Ո՛չ Մուկուչյանը, եւ ո՛չ այլ մեկը իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ՝ «Բալասանյան» դաշինքին հատկացնելու համար: Չեն կարողանում բացատրել նաեւ, թե ինչու պիտի 141 հոդվածի 4-րդ մասը ստորադասվի 5-րդ մասին: Ավելին, «Բալասանյան» դաշինքն օրենքի անկատարության եւ կամայական մեկնաբանության արդյունքում «օդից» ստանում է 2 մանդատ, իսկ ԳԱԼԱ-ն, ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն կորցնելու են ժողովրդի իրական քվեներով ստացած մանդատները: Աբսուրդ է, երբ մեկ քաղաքական ուժը վաստակում է ժողովրդի վստահության քվեն, մյուսը՝ ստանում «օդից»: Ակնհայտ է, որ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը՝ մասնավորապես, Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը. այսինքն, ժողովուրդը զրկվում է իր տված վստահության քվեով իշխանություն ձեւավորելու իրավունքից: Գյումրեցիների 2/3-րդի հակառակ դիրքորոշման պայմաններում, իշխանությունները փորձում են 1/3-րդի ձայների հիման վրա՝ այն էլ կեղծված ընտրությունների արդյունքում, նշանակել Գյումրու քաղաքապետ:
Դ. Օրենքը չի սահմանում, թե ինչ է նշանակում «մանդատների բացարձակ մեծամասնություն», եւ երբ սահմանված չէ, ապա ինչ հիմքով է Մուկուչյանը պնդում, թե դա 33 մանդատից միայն 17-ն է, եւ ոչ 18-ը, 20-ը կամ 30-ը: Սրա հետ մեկտեղ, օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև», սակայն չի բացատրվում, թե ինչ սկզբունքով են դրանք բաշխվելու մնացած կուսակցությունների միջեւ: Այսպիսով, ստացվում է, որ մանդատների բաշխման մասին, բացի օրենքի 141-րդ հոդվածի հստակ ձեւակերպված 4-րդ մասի պահանջների կոպիտ խախտումը, իշխանությունը պատրաստվում է օրենքում չսահմանված կարգով որոշել, թե (1) որքան է մանդատների փոքր մասը եւ (2) նույնքան անհասկանալի կարգով՝ այդ մանդատները բաշխել ԲՀԿ-ին, ՀՎԿ-ին եւ ԳԱԼԱ կուսակցությանը:
Ե. Այսպիսով, հիմքեր ունենք կարծելու, որ փորձ է արվում մեր կուսակցությունների օգտին տրված քվեների (նախնական արդյունքներով ընդհանուր առմամբ 18.439 քվե) փաստացի արդյունքը նենգափոխել հօգուտ ՀՀԿ եւ ՀՔԴՄ կազմած «Բալասանյան» դաշինքի (14.987)՝ քաղաքային ավագանին եւ գործադիր իշխանությունն իր ենթակայության տակ պահելու եւ պահպանելու համար:
Զ. Իշխանությունները պարտավոր են ընդունել, որ հարկատուների միջոցներով մշակել եւ ընդունել են բազմաթիվ տարընթերցումների եւ թյուրըմբռնումների տեղիք տվող ընտրական օրենսգիրք, որը փաստացի իշխանություն ունեցողներին հնարավորություն է տալիս կամայական եւ անհիմն մեկնաբանությունների ենթարկել այն, մանդատների բաշխումն իրականացնել ոչ թե արդարության, օրինականության, այլ քմահաճության սկզբունքով կամ ըստ քաղաքական պատվերի: Երեւանի ավագանու 2009թ. եւ 2013թ. ընտրությունների ժամանակ գործել է նույն կարգը, սակայն այս խնդիրը չի ծագել, որովհետեւ իշխող կուսակցությունը տարել է քվեների գրեթե երկու երրորդը: Ստեղծված իրադրությունը փաստացի ընտրական ճգնաժամ է, որի լուծման բանալին իշխանությունների ձեռքում է: Միաժամանակ, ստեղծված այս իրադրությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչվող «40 եւ ավելի տոկոսով» մեծամասնություն դառնալու կամ «բոնուսային» կոչվող մոտեցման խիստ խոցելի ու անարդար կողմը, որը ՀՀ իշխանություններն աներեւակայելի համառությամբ ներմուծել են ընտրական համակարգ:
Է. Անընդունելի և դատապարտելի համարելով օրենքի թերությունները և հակասությունները իշխանության թեկնածուի, այլ ոչ թե արդարության օգտին մեկնաբանելու փորձերը, հայտարարում ենք, որ ստեղծված իրադրությունն էլ ավելի չբարդացնելու եւ Գյումրի քաղաքում օրինական իշխանություն ունենալու համար, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը և ԿԸՀ-ն պարտավոր են հետեւել օրենքի պահանջին եւ մանդատները բաշխել ըստ հստակ ձեւակերպված 141-րդ հոդվածի 4-րդ մասի, պարտավոր է անտեսել ԿԸՀ նախագահի հրապարակային պնդումները հակառակի մասին, իսկ ԿԸՀ նախագահը պարտավոր է զսպել օրենքներն էկզոտիկ եւ զվարճալի կերպով մեկնաբանելու իր բուռն տենչը, դադարեցնել ճնշումներն ընտրատարածքային հանձնաժողովի վրա:
Ամփոփելով ստեղծված իրադրությունը, մենք հայտարարում ենք հետեւյալը.
1.Եթե թիվ 34 Ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել եւ հրապարակել ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում եւ պայքարելու ենք արդար վճռի համար նաեւ այլ եղանակներով:
2.Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձեւավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով:
3.Հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգանք նոր հայտարարությամբ:
Շնորհակալություն հայտնելով մեզ իրենց քվեն տված բոլոր գյումրեցիներին, ակնկալում ենք, որ նրանք ըմբռնումով եւ քաջալերանքով կմոտենան մեր այս դիրքորոշմանը, որովհետեւ մենք այսպիսով, օրինական եղանակով թույլ չենք տալիս կողոպտել Ձեր քվեները: Իշխանությունը մեզ այլ ճանապարհ չի թողել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT