Երևան
12 °C
Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանին արդեն երկու ամիս է՝ տեղափոխվել է Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Մինչ այդ Լեւոն Հայրապետյանը պահվում էր «Մատրոսկայա տիշինա» բանտում:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:
Նա ասաց, որ չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ըստ Հայկազ Մակարյանի, վերջին տեղեկությունների համաձայն՝ նա բուժկետից տեղափոխվել է խուց: Նրա խոսքով՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը պատճառաբանել են նրա բարօրությամբ, իբրեւ թե այստեղ կան հատուկ պայմաններ, սակայն այսպես Լեւոն Հայրապետյանին ինչ-որ տեղ ցանկանում են «ծնկի բերել»:
Մեր ճշտող հարցին ի պատասխան Մակարյանն ասաց, որ Մորդովիայի բանտը տարբերվում է կալանավորների սպանությունների, խոշտանգումների, ինքնասպանությունների` տարեցտարի ավելացող դեպքերով: Նա հայտարարեց, որ Լեւոն Հայրապետյանի փաստաբանները` հույսեր ունեն, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի: Փաստաբաններն ապշած են, որ հանցակազմի բացակայության պայմաններում Հայրապետյանին պահում են կալանքի տակ:
Ըստ որոշ տեղեկությունների` նրանք Հայրապետյանին խոշտանգելու փաստով արդեն դիմել են ՄԻԵԴ: «Պարոն Հայրապետյանը դեռեւս չի հասկանում, թե ում պատվերով են իր հետ նման կերպ վարվում: Փաստաբանները նրա կնոջը որոշակի հույսեր են ներշնչել, որ նա կարող է մինչեւ տարվա վերջ ազատ արձակվել: Վերջերս էլ մի խումբ հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ անհասկանալի է, թե ինչպես են առանց հանցակազմի բացակայության, լուրջ փաստերի Լեւոն Հայրապետյանին բանտում պահում»,- նշեց Մակարյանը՝ հայտնելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Հայրապետյանը մի քանի միլիոն դոլար է փոխանցել արցախյան ֆոնդին:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է անգործություն դրսեւորեն, այլ քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նա կոչով դիմեց ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: «Լեւոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես, մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել: Մեր իշխանությունները պետք է բաց կոչով դիմեն Պետդումային, որպեսզի անհապաղ արտահանձնում լինի կամ գոնե տնային կալանք կիրառվի Լեւոն Հայրապետյանի նկատմամբ»,- հավելեց Մակարյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ դադարեցվեցին «ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյան»-ի բողոքի ակցիաները, իրավաբանը պատասխանեց. «Ինձ ասացին, որ վերեւներից ասվել է, որ ակցիաները դադարեցվեն, բայց ես կարծում եմ, որ ակցիաները դադարեցումը բերեց նրան, որ մենք այսօր ունենք այն ինչ ունենք: Ակցիաները պետք է շարունակաբար արվեր եւ փորձեինք ճնշումներ գործադրել այնտեղի վրա»,- ասաց նա: Նա նաեւ նշեց, որ Լեւոն Հայրապետյանին չեն թույլատրում տեսակցել ընտանիքի անդամների հետ: Մեր հարցին, թե ինչ պատճառաբանությամբ են տեսակցությունների վրա արգելանք, դրել, իրավաբանն ասաց, որ իրավական որեւէ պատճառաբանություն չի բերվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին
Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան
Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին
Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար
Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան
Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ
Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան
Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ
Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար
18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար
Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ
Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը
Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան
Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել
Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT