Ադրբեջանում լիաթոք ցնծում են. Բաքու է ժամանել իրեն հայ համարող եւս մեկը

10/10/2016 schedule15:30

Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Հոկտեմբերի 8-ին՝ ուշ երեկոյան, նա ժամանել է Բաքու: Այնտեղ նա հայտարարել է, որ ժամանել է խաղաղարար առաքելությամբ եւ ցանկանում է ծաղիկ դնել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ: Haqqin.az-ին տված բացառիկ հարցազրույցում իր այցի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Ես խոստացել էի մասնակցել Մեհրիբան Կասումովայի հաղորդմանը հենց որ ժամանեմ Բաքու: Սակայն, ինչքան գիտեմ, նա արձակուրդում է, իսկ ես անսպասելիորեն եմ եկել: Այս այցի ընթացքում ես հրապարակային ելույթներ չեմ ծրագրել: Սա նույնիսկ ակցիա  չէ: Սա հոգու այց է: Ցանկանում էի ծաղիկներ դնել Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշակոթողին»:

Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյանը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակին հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:

Չնայած, Ավետյանի ադրբեջանահաճո հաճոյախոսություններին՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան չեն թույլատրել մուտք գործել Բաքու եւ նա այսօր վաղ առավոտյան մեկնել է Կիեւ: Այնինչ, Բաքվի օդանավակայանում նա հայտարարել էր, թե մտադիր է Ադրբեջանում մնալ մինչեւ հոկտեմբերի 11-ը:

Վահե Ավետյանը բոլոր հիմքերն ունի իրեն «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հորջորջող Վահան Մարտիրոսյանի արժանի հետեւորդը կոչվելու համար: Չնայած, որ Ավետյանը պնդում է, թե իր նախաձեռնությամբ է ժամանել Բաքու եւ առաջին հայն է, որ առանց իր այցը համաձայնեցնելու ժամանել է Ադրբեջան՝ չի կարելի բացառել, որ նա ի սկզբանե համաձայնեցրել է այցը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դեպի Ադրբեջան թռիչքների ժամանակ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ մտնել ինքնաթիռ, էլ ուր մնաց հասնել Բաքու: Հավանաբար, նրա ամբողջ առաքելությունը սոսկ Բաքու ժամանելն էր, որը տեղի լրատվամիջոցներին թույլ կտար թմբկահարել, թե հերթական հայն է ժամանել Ադրբեջան:

Մնում է ենթադրել, որ սույն անձնավորությունը, աչքի տակ ունենալով Վահան Մարտիրոսյանի փորձը, եւս որոշել է մեծ բաժին ունենալ ադրբեջանական սպառվող նավթադոլարներից: Սեփական ժողովրդին պիտակներ կպցնող անձնավորությունը, հավանաբար, որոշել է մեծացնել իր «արտադրանքի» սպառումը: Իսկ այդպիսի լայն սպառման շուկա կարող է լինել Ադրբեջանը, որը նա անվանում է եղբայրական: Հնարավոր է, որ ազերիների մեծ ուշադրությունից զրկվելով՝ նա որոշել է անձամբ հիշեցնել իր գոյության մասին եւ իր «ծառայությունները» առաջարկել: Ավետյանը, կարծես, փորձում է հետ չմնալ Մարտիրոսյանից: Իսկ Մարտիրոսյանը, ինչպես գիտենք, 2015 թվականի օգոստոսի 18-ին Բաքու փախչելուց հետո այնտեղ ջերմ ընդունելության էր արժանացել սեփական ժողովրդի ու երկրի դեմ հայտարարություններ անելու համար:

Դժվար չէ կռահել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում մի անձնավորություն, որի հետ պարբերաբար հարցազրույցներ են կազմակերպում ադրբեջանական լրատվամիջոցները: Համացանցը ողողված է նման հարցազրույցներով, որոնց ժամանակ, օրինակ, նա ղարաբաղյան հիմնախնդիրը անվանում է Ադրբեջանի ներքին հակամարտություն եւ խոսում է հայերից ու թուրքերից ներողություն խնդրելու անհրաժեշտության ու նման այլ բաների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7622 դիտում

Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է

Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է

Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի

Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ

Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն

Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին

Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր

Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ

Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը

Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով

Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց

Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր

Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը

Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ

Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ

Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն

Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան

Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները

Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել

Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից

Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում

Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա

Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին

Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել